Լուրեր

Արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է. Վահե Հովհաննիսյան

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գրառում է արել Գիտելիքի և դպրության օրվա առնչությամբ: «Սիրելինե՛ր, այսօր մեկնարկում է ուսումնական նոր տարին, որը կրկին հիշեցնում է, որ արհեստական բանականության այս դարաշրջանում էականը մարդու էմոցիոնալ ինտելեկտն է, այսինքն՝ աշխարհն ու ինքն իրեն ճանաչելու, հասկանալու, սեփական զգացմունքները կառավարելու, ինչպես նաև ուրիշների զգացմունքները ճիշտ ընկալելու և դրանց արձագանքելու հմտություններն ու կարողությունը։ Կրթությունը մեր ապագայի ամենաուժեղ ներդրումն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական՝ 1775

Հայաստանում 2025 թվականի հունվար–հունիսին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով: Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ ...

Կարդալ ավելին »

«Ինտերը» զիջել է «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել

Իտալիայի ֆուտբոլի առաջնության երկրորդ տուրում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունել է «Ուդինեզե»-ին: Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը զիջել է «Ուդինեզե»-ին 1:2 հաշվով: «Ինտեր»-ից գոլը խփել է Դենզել Դյումֆրիս, իսկ մրցակցի թիմի կազմում աչքի են ընկել Քինան Դեւիսն ու Արթյուր Ատան: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի կազմում փոխարիման է դուրս եկել 63-րդ րոպեին: «Սերիա Ա»-ի շրջանակներում հաջորդ հանդիպումն ...

Կարդալ ավելին »

ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2025 թ. հունիսին Իրանին հասցված հարվածները և նշել են ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքները վնասելու անթույլատրելիությունը։ Այդ մասին ասվում է Թիենծինում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ «Անդամ պետությունները խստորեն դատապարտել են Իսրայելի Պետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2025 թ. հունիսին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված ռազմական հարվածները։ ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 01/09/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 3.06%-ով և կազմել 41,258,301.18 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 2.95%-ով և կազմել 107,859.20 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.54%-ով և կազմել 4,386.51 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.040668793 (+1.45%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 3.15%-ով և կազմել 533.62 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.00494738 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 01/09/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 1-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 444.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 450.00 դրամ (+2.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.72 դրամ (-0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.83 դրամ (-0.01 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.50 ...

Կարդալ ավելին »

Սեպտեմբերի 3-ին Չինաստանում կայանալիք լայնամասշտաբ զորահանդեսին կմասնակցի նաև Հայաստանի վարչապետը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հրավերով 26 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն Պեկինում կայանալիք հիշատակի միջոցառումներին՝ նվիրված ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարի օգնական Հուն Լեյը, փոխանցում է «Սինհուա» գործակալությունը։ Սեպտեմբերի 3-ին Չինաստանը լայնամասշտաբ զորահանդես կանցկացնի՝ նշանավորելով ճապոնացի զավթիչների դեմ չին ժողովրդի դիմադրության և համաշխարհային հակաֆաշիստական ...

Կարդալ ավելին »

Կես տարում ՀՀ-ում ծնվել է 14 հազար 609 մարդ, մահացել՝ մոտ 13 հազար

Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում ծնվել է 14 հազար 609 մարդ՝ 1007–ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, մահացել է 13 հազար 12 մարդ, ինչը 58–ով ավելի քիչ է, քան 2024-ի նույն ժամանակում գրանցված մահերի թիվը: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Բնակչության բնական հավելաճը կազմել է 1597 մարդ:  Այս տարվա առաջին կիսամյակում նվազել է մեռելածինների թիվը: Մահացած ...

Կարդալ ավելին »

Կրթությունն ու գիտելիքը վճռորոշ դեր ունեն հզոր հասարակության և մրցունակ տնտեսության հարցում. ԱԺ նախագահ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ:  Ուղերձում ասված է «Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ եւ մանկավարժներ, կրթական ու գիտական ոլորտի հարգելի՛ ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ: Սեպտեմբերի 1-ն առանձնահատուկ խորհուրդ ունի. այն նշանավորում է ոչ միայն նոր ուսումնական տարվա մեկնարկը, այլեւ գիտելիքի եւ կրթության հանդեպ անսահման պատասխանատվության վերահաստատումը: ...

Կարդալ ավելին »

Այսօրվանից Ռուսաստանում բոլոր սմարթֆոնների վրա կտեղադրեն Max մեսենջերը

Ռուսաստանի կառավարությունը Max մեսենջերը ներառել է սմարթֆոնների և այլ սարքերի վրա նախապես տեղադրված ծրագրերի ցանկում։ Համապատասխան հրամանը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Max-ը նման ծրագրերի ցանկում կփոխարինի VK մեսենջերին։ Max-ի պարտադիր նախնական տեղադրումը կներդրվի 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։ Կառավարությունը նաև հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից ռուսական RuStore հավելվածների խանութը պարտադիր նախնական տեղադրում կդառնա iOS և HyperOS օպերացիոն համակարգերով սարքերի վրա։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader