Սեպտեմբերի 1-ից ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների հաշվարկման, նշանակման ու վճարման ամբողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով։ ՊԵԿ–ից հայտնում են, որ ՊԵԿ–ը, Առողջապահության նախարարության ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության հետ համատեղ, ներդրել է նպաստների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միասնական էլեկտրոնային հարթակ։ Նոր փոփոխությամբ՝ սեպտեմբերի 1-ին և դրանից հետո առաջացած ժամանակավոր անաշխատունակության թերթիկի բացման և փակման վերաբերյալ տվյալները բժշկական հաստատությունը ...
Կարդալ ավելին »Լուրեր
Կապանի ԼՀԿ-ի անակնկալը՝ 1-ին դասարանցիներին
Կապանի լեռնահարստացման կոմբինատն անակնկալներ է պատրաստել առաջին դասարան հաճախող փոքրիկներին` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։ Մանրամասները՝ տեսանյութում․
Կարդալ ավելին »Արփինե Սարգսյանն այցելել է հարազատ կրթօջախ. ՆԳՆ տեսանյութը
Գիտելիքի և դպրության օրը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է հարազատ կրթօջախ, շնորհավորել աշակերտներին: ՆԳՆ-ն այցից տեսանյութ է հրապարակել:
Կարդալ ավելին »Շանհայի համագործակցության կազմակերպությունը հռչակագիր է ընդունել
Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհուրդը ընդունել է Տյանցզինի հռչակագիրը։ Աշխարհում, այդ թվում՝ ՇՀԿ տարածաշրջանում, սրվում են աշխարհաքաղաքական դիմակայությունը, անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները։ Կազմակերպության մասնակիցները դեմ են միակողմանի հարկադրանքի միջոցառումներին, այդ թվում՝ տնտեսական բնույթի։ Մասնավորապես, կազմակերպությունը դատապարտել է Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հասցված հարվածները, ինչպես նաև այն գործողությունները, որոնք Գազայում հանգեցրել են զոհերի և մարդասիրական աղետի։ Մասնակիցները նշել ...
Կարդալ ավելին »Ամենաշատը՝ ԱՄՆ-ից․ Հայաստանն 1-ին կիսամյակում ստացել է ավելի քան 17 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75 տոկոսով: Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Հունվար-հունիսին մարդասիրական օգնության տեսքով ամենաշատը Հայաստան է ուղարկվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 9 մլն 534.4 հազար դոլարի, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 1 մլն ...
Կարդալ ավելին »ՖԻԴԵ-ի սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է սեպտեմբերի դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց ու կանանց դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Շանթ Սարգսյանը 68-րդ տեղում է, Ռոբերտ Հովհաննիսյանը` 100-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 13-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 40-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ:
Կարդալ ավելին »Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերմեկյան տեսանյութ է հրապարակել
Պաշտպանության նախարարությունը սեպտեմբերմեկյան տեսանյութ է հրապարակել: Այն իր Ֆեյսբուքի էջում հրապարակել է նաև ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ավելացնելով «Շնորհավոր Սեպտեմբերի 1» հեշթեգը: Տեսանյութը՝ ստորև:
Կարդալ ավելին »Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 622-ի. տուժել է ավելի քան 1500 մարդ
Թալիբանի վերահսկողության տակ գտնվող Աֆղանստանի ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 1500 մարդ, իսկ զոհերի թիվը հասել է 622-ի, հաղորդում է Reuters-ը։ Ավելի վաղ պետական լրատվամիջոցները հայտնել էին 500 զոհի մասին: Այս աղետը կսպառի այդ երկրի ռեսուրսները, որն արդեն իսկ պայքարում է հումանիտար ճգնաժամի դեմ՝ պայմանավորված միջազգային օգնության կտրուկ կրճատմամբ և հարևան երկրներից ...
Կարդալ ավելին »Ազատության պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի մոտ, բախվել են Tesla-ն, Nissan-ն ու թիվ 10 երթուղու ավտոբուսը
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:30-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ «Զովք» սուպերմարկետի դիմաց, բախվել են «Tesla»-ն, «Nissan»-ը և Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 10 երթուղին սպասարկող «Հագեր» մակնիշի ավտոբուսը, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վթարի ...
Կարդալ ավելին »Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա
Բարեկամավանի միջնակարգ դպրոցն ունի 1 առաջին դասարանցի, 12-րդ դասարանում աշակերտ չկա։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում ունի 15 աշակերտ։ Դպրոցի երկարամյա տնօրեն Աստղիկ Ազատյանը հայտնեց, որ առաջին դասարանում կա մեկ աշակերտ, ավարտական ՝ 12-րդ դասարանում աշակերտ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ