Լուրեր

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա

Սեպտեմբերի 2-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամի՝ 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա։ Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +20+22, վաղը ցերեկը՝ +36+38։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակ՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +30+35, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +30+34, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ +18+20, ցերեկը՝ +33+35, Սևանա լճի ավազան՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ ...

Կարդալ ավելին »

Ռադարը կրճատում է փլուզումների ռիսկերը․ Քաջարանի հանքավայրի տեխնոլոգիական ձեռքբերումը

Հանքարդյունբերական ոլորտի տեխնոլոգիական նորագույն ձեռքբերումներից մեկը Քաջարանի հանքավայրում. Լանջերի կայունության մոնիտորինգ իրականացնող ռադարը էապես կրճատում է հնարավոր փլուզումների ռիսկերը:

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է 222 հանցանք. գրանցվել է 47 ավտովթար, զոհվել է 3, վիրավորվել՝ 76 մարդ

Հանրապետությունում օգոստոսի 29-ից սեպտեմբերի 1-ը բացահայտվել է 222 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 41 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 31 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 11-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ խուլիգանության, ...

Կարդալ ավելին »

Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 800-ի

Աֆղանստանի Իսլամական Էմիրության ներկայացուցիչ Մաուլավի Զաբիուլլա Մուջահիդը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 800-ի, հաղորդում է Newsweek-ը։ Նրա խոսքով՝ ևս 2500 մարդ վնասվածքներ է ստացել։ Նա հավելեց, որ այս թվերը նախնական են և կարող են աճել: Փրկարարական գործողությունները շարունակվում են:

Կարդալ ավելին »

The Guardian. Մեծ Բրիտանիան մտադիր է մոտ ժամանակներում ճանաչել Պաղեստինը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լեմին հայտարարել է, որ Լոնդոնը մտադիր է սեպտեմբերին ճանաչել Պաղեստինի պետությունը, քանի որ Իսրայելը որևէ նշան ցույց չի տվել բրիտանական կառավարության պահանջները կատարելու ուղղությամբ։ Հստակեցվում է, որ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը շարունակում է խստացնել իր դիրքորոշումը Գազայի և Արևմտյան ափի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայի պաշտոնական ներկայացուցիչը The Guardian-ին ասել է. «Մենք կգնահատենք ճանաչմանը վերաբերող բոլոր գործոնները։ Այս ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 1035 դեպք, որից 614–ը՝ արտակարգ. փրկվել է 8 մարդ

Օգոստոսի 25-31-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 1035 դեպք, որից 614-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 512, պայթյունի՝ 3, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 2-ական, վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերման, քարաթափման, սողանքի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման` 1-ական, ուժեղ քամու՝ 4, վայրի կենդանիների հարձակման՝ 5, թունավորման՝ 12, ինքնասպանության փորձի՝ 16, օձի նկատման՝ 56, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 68, ...

Կարդալ ավելին »

ԵԱՀԿ-ն պաշտոնապես հայտնել է Մինսկի գործընթացի դադարեցման մասին և փակել դրա հետ կապված կառույցները

ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունում են Նախարարների խորհրդի կողմից Հայաստանի և Ադրբեջանի համատեղ կոչից հետո Մինսկի գործընթացը վերացնելու և դրան առնչվող կառույցները փակելու որոշման ընդունումը, ասվում է ԵԱՀԿ հայտարարության մեջ։ «Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ամենաջերմ շնորհավորանքները հղել Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պատմական համաձայնագրերի կնքման, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Համաքաղաքացուն սպանած 42-ամյա կապանցին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին

Օգոստոսի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել Կապան քաղաքի մի բնակիչ և հայտնել, որ Հունան Ավետիսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերել է 49-ամյա մորեղբոր դիակը՝ արյունլվա և գլուխը վնասված վիճակում։ Սպանության հատկանիշներով քրեական վարույթ էր նախաձեռնվել: «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, ...

Կարդալ ավելին »

ՔՊ–ական Արեն Մկրտչյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարեցվել են: «Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Արեն Մկրտչյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը հրաժարվել է աջակցել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը

Հնդկաստանը կրկին ձեռնպահ է մնացել Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը աջակցելուց՝ դառնալով Շանհայի համագործակցության կազմակերպությունում (ՇՀԿ) միակ երկիրը, որը հրաժարվել է հավանություն տալ այս նախագծին, հայտնում է «IANS»-ը։ Նշվում է, որ Նյու Դելիի դիրքորոշումը չինական նախաձեռնության վերաբերյալ «հստակ և հետևողական է»։ Հստակեցվում է, որ Հնդկաստանի կառավարությունը՝ վարչապետ Նարենդրա Մոդիի գլխավորությամբ, համոզված է, որ փոխկապակցվածության ապահովման նախաձեռնությունները պետք է հիմնված լինեն համընդհանուր ...

Կարդալ ավելին »
ajax-loader