Թրամփի վարչակազմը ցանկանում է, որ Եվրոպան դադարեցնի ռուսական նավթ գնելը և միանա իր առաջարկած պատժամիջոցներին այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են դա անել, The New York Post-ին ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։ Հելսինկիի վերլուծական կենտրոնի զեկույցի համաձայն՝ մինչ Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան կազմում են Ռուսաստանի կողմից հանածո վառելիքի բոլոր գնումների գրեթե 75%-ը, որոնց ընդհանուր վաճառքի ծավալը անցյալ տարի կազմել է ...
Կարդալ ավելին »Լուրեր
ԲԸՏՄ ղեկավարն այցելել է Վեդու ջրամբար և FPWC-ի Ուրցաձորի կենդանիների ապաստարան
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանն աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից: Ջրային ռեսուրսների օգտագործման և արդյունավետ կառավարման նպատակով շրջայց է կատարել Վեդիի նորակառույց ջրամբարի տարածքում, տեղում ծանոթացել ջրամբարի լցվածության աստիճանին, ջրառի կետում հետևել ջրի պահպանման ու բաշխման աշխատանքների ընթացքին։ Հ․ Մարտիրոսյանը հույս է հայտնել, որ համաշխարհային չափանիշներին համապատասխան՝ տեղայնացված արդի տեխնոլոգիաների կիրառմամբ ...
Կարդալ ավելին »44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ուղարկվել է ԱԺ նախագահին
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի, Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։
Կարդալ ավելին »Խստացվում է բուժաշխատողների վրա հարձակումների համար պատիժը
Հայաստանում առողջապահության ոլորտի ներկայացուցիչների վրա հարձակվելու համար կկիրառվեն խիստ պատժամիջոցներ։ Այս մասին սեպտեմբերի 3-ին Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։ Մասնավորապես, պատգամավորներն առաջարկում են նոր հոդված սահմանել, որը պատասխանատվություն է նախատեսում բուժաշխատողների օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար։ «Այս նախագծի շուրջ քննարկումները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ բուժաշխատողների վրա ...
Կարդալ ավելին »Դատարանում որոշ կատեգորիաների քաղաքացիների պետտուրքի վճարումը կհետաձգվի. քննարկում ԱԺ-ում
Օրենսդրական փոփոխության արդյունքում քաղաքացիների կողմից իրենց հիմնարար իրավունքների խախտման հետևանքով պատճառված բարոյական վնասի հատուցման վերաբերյալ դատարան ներկայացված հայցադիմումների պետական տուրքի վճարումը կհետաձգվի։ Այս մասին սեպտեմբերի 3-ին «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Կարապետյանը։ Մասնավորապես, կառավարությունն առաջարկում է հետաձգում նախատեսել այն դեպքերում, երբ նախաքննության մարմինը (դատախազը կամ դատարանը) հաստատել ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Չինաստանի փոխնախագահի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության հեռանկարները
Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այս մասին սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։ «ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ քննարկեցինք ՀՀ-ՉԺՀ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները»,–գրառմանը կից գրել է նա։
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն հրավիրում է աճուրդի
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը աճուրդի միջոցով օտարում է շուրջ 1900 տոննա սև մետաղի և երկու տոննա ալյումինի ջարդոն։ Աճուրդը կկայանա ընկերության գրասենյակում, հինգ լոտով։ Մասնակցելու համար անհրաժեշտ է, որ սահմանված պայմաններին համապատասխանող թեկնածուները նախօրոք գրանցվեն։ Մանրամասները` հղումով. https://surl.li/cgofxa
Կարդալ ավելին »Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր
Սեպտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 2-6 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այդ մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարը քննարկել են համատեղ հետաքրքրության հարցեր
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Դաֆնե Մարեին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Պաշտպանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի և Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով կազմակերպության իրականացրած աշխատանքները և դրանց շարունակականությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, այդ թվում՝ գերիների, անհայտ կորած ...
Կարդալ ավելին »Մազեր՝ ժամանակի պահապաններ. ինկերի զարմանահրաշ գրի համակարգը
Նախքան տվյալների բազաների և էլեկտրոնային աղյուսակների ի հայտ գալը, մարդիկ տեղեկությանը հետևելու այլ եղանակներ էին գտնում: Ուշագրավ համակարգերից մեկը կիպուն էր՝ մարդու մազերից պատրաստված պարան, որի վրա լրացուցիչ պարաններ էին կապված տասնորդական թվեր ներկայացնող հանգույցներով: Այդ կիպուները տարածված էին Հարավային Ամերիկայի արևմուտքում՝ ինկերի կայսրության վերնախավի անդամների շրջանում: Իսպանացի գաղութարարների որոշ ժամանակագրություններ պնդում էին, որ կիպուներն օգտագործել և ստեղծել են միայն ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ