Լուրեր

Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Կույս Աստվածամայր Մարիամի ծննդյան տոնը։ Qahana.am-ից հայտնում են, որ Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ՝ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը և ավետում, ...

Կարդալ ավելին »

Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 66,33 դոլար

Նավթի գները երկուշաբթի առավոտյան աճում են, քանի որ առևտրականները գնահատում են ՕՊԵԿ+ որոշումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ Վաշինգտոնի նոր հայտարարությունները։ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները բարձրացել են 0.83 դոլարով (1.27%)՝ մեկ բարելի համար հասնելով 66.33 դոլարի: Ուրբաթ օրը Brent-ը նվազել է 1.49 դոլարով (2.22%)՝ մեկ բարելի համար հասնելով 65.50 դոլարի: Այս պահին WTI-ի հոկտեմբերյան ֆյուչերսները ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն ասօր. 08/09/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 8-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 1.66%-ով և կազմել 43,010,353.35 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 1.77%-ով և կազմել 112,518.91 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.89%-ով և կազմել 4,402.77 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.039138138 (-0.93%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.13%-ով և կազմել 594.16 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.005281728 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 08/09/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները սեպտեմբերի 8-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 384.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 443.00 դրամ (+1.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 447.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.66 դրամ (-0.03 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.79 դրամ (-0.02 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 381.50 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11:00-17:00 Բայրոնի փ. 3 շենք, Խորենացի փ. 6-12 շենքեր, Մաշտոցի պող. 6 շենք, Զաքյան փ.6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 3, 5, 7, 9 շենքեր, Արամի փ. 2, 4 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ...

Կարդալ ավելին »

TikTok-ը Մեծ Բրիտանիայում հարյուրավոր մոդերատորների կփոխարինի AI-ով

Չինական ByteDance ընկերությանը պատկանող TikTok սոցիալական հարթակը կարող է կրճատել Մեծ Բրիտանիայի այն ստորաբաժանման հարյուրավոր աշխատակիցներին, որը զբաղվում է բովանդակության մոդերացիայով և հարթակի անվտանգության ապահովմամբ: Այս մասին գրում է Financial Times-ը։ Այս ստորաբաժանման աշխատակիցները ղեկավարությունից նամակ են ստացել, որտեղ ասվում է, որ ընկերությունն այլևս չի իրականացնի մոդերացիա Լոնդոնից։ Բրիտանական կապի ոլորտի աշխատողների արհմիության գնահատմամբ՝ Լոնդոնի ստորաբաժանման աշխատակիցների թիվը մոտ 300 ...

Կարդալ ավելին »

9 երկիր միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Ինը եվրոպական պետություններ միացել են Եվրամիության հակառուսաստանյան պատժամիջոցներին, որոնք սահմանվել են հուլիսի 15-ին մի շարք ֆիզիկական անձանց նկատմամբ: Այդ մասին նշվում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Խոսքը վերաբերում է Ալբանիային, Բոսնիա և Հերցեգովինային, Իսլանդիային, Լիխտենշտայնին, Մոլդովային, Նորվեգիային, Հյուսիսային Մակեդոնիային, Ուկրաինային և Չեռնոգորիային: Հուլիսի 15-ին ԵՄ խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ էր կիրառել 9 անհատի և 6 կազմակերպության նկատմամբ՝ ի պատասխան ...

Կարդալ ավելին »

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը սկսել է նվազել

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 8-ի դրությամբ, կազմել է 18-19.9 աստիճան: Այդ մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում լճի ջերմաստիճանը բարձր էր 20 աստիճանից։

Կարդալ ավելին »

Կրետեի հայկական եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես

Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ Կրետե կղզու Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու բակում բացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում հայկական նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված ցուցահանդես: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։  Ցուցահանդեսի բացմանը մասնակցել են Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, Սբ. Հովհաննես Կարապետ եկեղեցու տեսուչ Տ. Եզնիկ Արքեպիսկոպոս Պետրոսյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Ռումինիայի և Բուլղարիայի ...

Կարդալ ավելին »

Վանաձորում 32-ամյա վարորդը Mitsubishi-ով վրաերթ է ենթարկել 64-ամյա հետիոտնին․ վերջինս տեղում մահացել է

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Սոխումի փողոցի 140 հասցեի դիմաց Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթi է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 64-ամյա Աշոտ Ղ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմեl, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader