2025 թվականի օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմել է 3.6%: Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության մասին տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի ղեկավար Մարտին Գալստյանը: Միևնույն ժամանակ, ընթացիկ տարվա վերջին այն կանխատեսվում է 3% մակարդակի վրա։ «2025 թվականից սկսած՝ գնաճի նպատակային ցուցանիշը 4% +/- 1.5%-ից իջեցվել է մինչև 3% +/- 1%», – ասել է Գալստյանը։ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Գազամատակարարման պլանային դադարեցում Ալավերդի քաղաքի որոշ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 11-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի (Կարի ֆաբրիկայի) փողոցի գազասպառողների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
Կարդալ ավելին »Թրամփը կոչ է արել Եվրոպային հրաժարվել ռուսական նավթի գնումներից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպայի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նրանց կոչ է արել դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումը: Այդ մասին հաղորդել է The New York Post թերթը՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի։ «Նախագահ Թրամփն ընդգծել է, որ Եվրոպան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները, որոնք հովանավորում են պատերազմը, քանի որ Ռուսաստանը տարեկան 1,1 տրիլիոն եվրո է ստանում Եվրոպային նավթի վաճառքից», – ...
Կարդալ ավելին »Ալկարասը դարձյալ առաջինն է, Խաչանովը 10-րդն է
Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան հրապարակել է համաշխարհային դասակարգման ամենշաբաթյա աղյուսակը։ US Open-ի զրափակիչում իտալացի Յանիկ Սիներին պարտության մատնած իսպանացի Կառլոս Ալկարասը դարձյալ աշխարհի առաջին ռակետն է։ Սիները նահանջել է երկրորդ տեղ։ Ռուսաստանցի Կարեն Խաչանովը նահանջել է մեկ աստիճան եւ 10-րդն է։ ATP, սեպտեմբերի 8 1 (2). Կառլոս Ալկարաս (Իսպանիա)՝ 11 540 միավոր 2 (1). Յանիկ Սիներ (Իտալիա)՝ 10 780 3 (3). Ալեքսանդր ...
Կարդալ ավելին »Խցանումները նախորդ տարվա համեմատ քիչ են, լայնացնելու ենք մայթերը. Տիգրան Ավինյան
Վստահորեն՝ Երևանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում, ավտոմեքենաների քանակը գնալով դեռևս ավելանալու է, և մենք պետք է ամեն տարի հավելյալ միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կարողանանք մեղմել երթևեկության դանդաղեցման գործոնները։ Մեր ջանքերն էլ ավելի մեծ պետք է լինեն: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հաջորդ տարի փոքր կենտրոնում պետք է ունենանք ծրագրեր մայթերի լայնացման և ...
Կարդալ ավելին »Խուդաթյանը ներկայացրել է Արմավիրի նորանշանակ մարզպետին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Վահրամ Խաչատրյանին: Նա շնորհավորել է Վահրամ Խաչատրյանին, ընդգծել, որ նա ծանոթ է մարզին, երկար տարիների աշխատանքային փորձ ունի, քաջատեղյակ է մարզի առաջ ծառացած խնդիրներին և կկարողանա լավագույնս իրականացնել մարզպետի գործառույթները։ Այդ մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև արդեն նախկին մարզպետ Արգիշտի ...
Կարդալ ավելին »Ավինյանը՝ տրանսպորտում չվճարելու տուգանքների մասին
Օգոստոսի առաջին շաբաթից սկսած, նախորդ շաբաթվա համեմատ տրանսպորտում ունենք միայն աճ վավերացումների, ինչը միջինում երեք տոկոս է կազմել։ Այդ մասին զեկուցվեց այսօր՝ սեպտեմբերի8–ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ սեպտեմբերի 1-7–ն ընկած ժամանակահատվածում աճը կազմել է 16.83% կամ 406 405։ Տրոլեյբուսներում վավերացումը կազմել է 109 608, մետրոպոլիտենում 539 536, ավտոբուսներում՝ 2 մնլ 172 հազար 491։ Ընդամենը 2 821 ...
Կարդալ ավելին »Տնտեսական ծախսերը նվազել են․ պետբյուջեն՝ ըստ գործառական խմբերի
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ. հունվար-հուլիսին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,722,253.1 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 15․2% աճ։ Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա. Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 6․2%-ով և կազմել 383,811.3 մլն ՀՀ դրամ։ Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 52․2%-ով և կազմել 355,706.4 ...
Կարդալ ավելին »Science. ադամանդ` առանց ճնշման և ջերմության
Տոկիոյի համալսարանի գիտնականները մշակել են սինթետիկ ադամանդներ ստանալու նոր եղանակ՝ էլեկտրոնային ճառագայթման միջոցով։ Այդ մեթոդը կարող է ճանապարհ բացել պատկերների ստացման և վերլուծության նոր հզոր տեխնոլոգիաների համար։ Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում։ Սովորաբար ադամանդները ձևավորվում են երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանների և ճնշման ծայրահեղ պայմաններում կամ ստեղծվում են լաբորատորիայում գոլորշու փուլից քիմիական նստվածքի միջոցով։ Սակայն պրոֆեսոր Էյիչի Նակամուրայի թիմը գտել է ...
Կարդալ ավելին »Կորեայի ձորի ճանապարհը շարունակում է փակ մնալ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ