Լուրեր

Քննարկվում է աղբահանության գործարանի կառուցման երկու տարբերակ

Թափոնների վերամշակման գործարանի կառուցումը այնքան առաջնահերթ է Երևանի համար, որ դրա գործարկման համար միաժամանակ երկու տարբերակ է քննարկվում։ Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Կտեսնենք, թե դրանցից որն ավելի արդյունավետ կլինի և կսկսենք այն առաջ մղել», – հավելել է նա։ Առաջին տարբերակը, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ։ «Սակայն մենք ...

Կարդալ ավելին »

Վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 740 մլն դրամի վնաս, բացահայտվել՝ խոշորամասշտաբ 3 հանցավոր խումբ․ ՆԳ նախարար

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության անձնակազմի հետ։ Ներկա էին ՆԳՆ և ոստիկանության ղեկավար կազմերը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է ընթացիկ տարում հանրապետությունում արձանագրված կիբեռհանցագործությունների պատկերն ու դրանց դեմ պայքարը։ ՔՈԳՎ Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացրել է ստորաբաժանման կատարած ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը դեսպան Բոլատ Իմանբաևին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև դինամիկ զարգացող քաղաքական երկխոսությունը, որը մեծապես նպաստում է երկկողմ հարաբերությունների բովանդակության շարունակական հարստացմանը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև բարձրաստիճան փոխայցելությունների օրակարգային հարցերի: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ...

Կարդալ ավելին »

Meatfood-ի նրբերշիկի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք․Երևան Օհանովի փողոց) իրականացված վերահսկողության ընթացքում նմուշառում են կատարել առկա ապրանքատեսակներից և ներկայացրել լաբորատոր հետազոտության: Փորձաքննությամբ փաստվել է, որ «Նրբերշիկ նրբահամ» արտադրատեսակի նմուշը «նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaN02-ի» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով պահանջվող նորմերին: Ըստ այդմ՝ սննդամթերքը համարվում է վտանգավոր: Վերահսկող մարմնի որոշմամբ՝ Մսամթերքի ...

Կարդալ ավելին »

«Ժողինստիտուտի» դիմացի սրճարանում եղել են արնանման հետքեր. 15 հոգու տարել են ոստիկանություն

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանի կենտրոնում: Ժամը 11:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում, Երևանի քրեական ոստիկանությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ...

Կարդալ ավելին »

Երևանի մետրոպոլիտենում աննախադեպ աշխատանքներ են ընթանում․ քաղաքապետ

Երևանի մետրոյում իրենց ծավալներով և մասշտաբներով աննախադեպ աշխատանքներ են ընթանում: Այս մասին սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով, մետրոյում թարմացվել են շարժիչները, վագոնները և շարժասանդուղքները։ Բացի այդ, արդիականացվում են թունելային, հրդեհաշիջման և ջրահեռացման համակարգերը։ Ինչ վերաբերում է «Աջափնյակ» մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծին, ապա քաղաքապետը, մասնավորապես, հայտնել է, որ այն արդեն անցել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր. Փաշինյան

Հայաստանն այսօր անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, պետություն է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր։ Եթե գարնանը ես ասում էի, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է ...

Կարդալ ավելին »

Reuters․ Թրամփը կրկին կհետաձգի ԱՄՆ-ում TikTok-ն արգելափակելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է չորրորդ անգամ երկարաձգել այն ժամկետը, որի ընթացքում չինական ByteDance ընկերությունը, որին պատկանում է TikTok սոցիալական ցանցը, կարող է որոշում կայացնել իր ամերիկյան ակտիվները վաճառելու մասին։ Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ նոր հետաձգումը քննարկման առարկա կդառնա Իսպանիայում կայանալիք ամերիկա-չինական խորհրդակցությունների ժամանակ։ Միաժամանակ, ինչպես նշում է Reuters-ը, Tiktok-ի ճակատագիրը ...

Կարդալ ավելին »

Չինաստանը սպառնացել է պատասխանել ՆԱՏՕ-ի երկրների՝ մաքսատուրք սահմանմանելուն ՌԴ-ից նավթ գնելու պատճառով

Չինաստանը վճռական պատասխան կտա, եթե ՆԱՏՕ-ի երկրները՝ ԱՄՆ-ի ճնշման ներքո, ռուսական նավթի գնման պատրվակով փորձեն մաքսատուրքեր սահմանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Չինաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Չինաստանի բնականոն առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, օրինական է և որևէ առարկություն չի առաջացնում», – ընդգծել է նա ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով ...

Կարդալ ավելին »
ajax-loader