Լուրեր

Բանակի ֆինանսավորումը չի կրճատվի. Անդրանիկ Քոչարյան

ՆԱՏՕ-ի ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարը անցկացվում է Երևանում՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ Հայաստանի տեսլականը գործընկերների հետ կիսելու համար։ Այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ Երևանում անցկացված սեմինարի ժամանակ լրագրողների հետ զրույցում: ՀԱՊԿ-ի հետ վատթարացող հարաբերությունների համատեքստում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ պատգամավորը նշեց, որ ՆԱՏՕ-ի հետ աշխատանքը միշտ շարունակական է եղել, կա համագործակցության ծրագիր, ...

Կարդալ ավելին »

Կառավարություն-համայնք-ԶՊՄԿ․ սուբվենցիոն ծրագրերը՝ զարգացման շարժիչ

Կապանում այսօր իրականացվող բազմաթիվ աշխատանքներ հնարավոր են դարձել կառավարություն– համայնք– ԶՊՄԿ արդյունավետ համագործակցության շնորհիվ։ Վերջին 3 տարում սուբվենցիոն ծրագրերով համայնքում ներդրվել է 7.5 միլիարդ դրամ։ Միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Կապան համայնքում և հենց սուբվենցիոն նախագծերի մասով տրամադրել է 1 միլիարդ 96 միլիոն դրամ (≈ 2.85 մլն դոլար)։ Այս ծրագրերը ոչ միայն բարելավում են ենթակառուցվածքները, այլև դառնում են համայնքների կայուն զարգացման ...

Կարդալ ավելին »

The Washington Times․ արդարադատության կոչ՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների տարելիցի կապակցությամբ

Երկու տարի անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղից վտարեց ավելի քան 100,000 հայերի, նրանց տները մնում են դատարկ, իսկ ձայները անհետացել են համաշխարհային լրատվամիջոցների վերնագրերից։ Նրանք մոռացվել են ավելի աղետալի հակամարտությունների ժամանակ և անտեսվել, երբ Վաշինգտոնը միջնորդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքումը։ Սակայն կա մի բացակայող մասնիկ. խաղաղությունը չի կարող նշանակել էթնիկ զտումների օրինականացում, գրում է ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Սուրեն Պապիկյան

ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի ...

Կարդալ ավելին »

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 234 դեպք. գրանցվել է 44 ավտովթար. զոհվել է 3, վիրավորվել՝ 60 մարդ

ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները սեպտեմբերի 20-22-ը բացահայտել են 234 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 38 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 35 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 25 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 19 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 17 դեպք՝ խարդախության, 13-ական դեպք՝ հոգեկան ներգործության, անձնական ունեցվածքի գողության, 8 դեպք՝ խուլիգանության, ...

Կարդալ ավելին »

Արտահանումը նվազել է գրեթե 53%-ով. Ֆինանսների նախարարություն

Հայաստանից արտահանումը 2025 թվականի առաջին կիսամյակում նվազել է գրեթե 53%-ով։ Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը սեպտեմբերի 22-ին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ 2025 թվականի առաջին կիսամյակի պետական ​​բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ։ Միևնույն ժամանակ, նշել է նախարարը, հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանումն աճել է 10.3%-ով։ «Հայաստանից արտահանումը նվազել է 52.8%-ով։ Սա պայմանավորված է ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության առանձին գործառույթը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Լոռի» 50%»  (արտադրված 14.07.2025թ) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), ցուցանիշով, չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։               Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ ...

Կարդալ ավելին »

Անկախության տոնի առթիվ Մեծ Բրիտանիայի թագավորը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահին

Հայաստանի Անկախության տոնի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին: Նշենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության 34-րդ տարեդարձի առիթով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել տարբեր երկրների առաջնորդներից:

Կարդալ ավելին »

Ոսկու գները նոր պատմական առավելագույնի են հասել

Առևտրային տվյալների համաձայն՝ Comex բորսայում (Նյու Յորքի ապրանքային բորսայի ստորաբաժանում) ոսկու ֆյուչերսների գինը 2025 թվականի դեկտեմբերի մատակարարման համար հասել է նոր պատմական առավելագույնի՝ գերազանցելով մեկ տրոյական ունցիայի համար 3,750 դոլարը։ Թանկարժեք մետաղի գինը կազմել է մեկ տրոյական ունցիայի համար 3,751.4 դոլար (աճը՝ 0.54%)։

Կարդալ ավելին »

66,080 կազմակերպությունում գրանցված է 796,476 աշխատակից

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների 2025թ.-ի  հունիսի դրությամբ Հայաստանում գործել է 66,080 կազմակերպություն։ Գրանցված աշխատողների քանակը կազմել է 796,476, իսկ նրանց միջին ամսական աշխատավարձը՝ 297,624 ՀՀ դրամ։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը 54,287 է, ինչը կազմում է կազմակերպությունների ընդհանուր թվի 82%-ը։ Նշված կազմակերպություններում աշխատում է 145,582 մարդ կամ աշխատողների ընդհանուր քանակի 18%-ը։ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում աշխատակիցների միջին թիվը 3 է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader