Լուրեր

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 06/03/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.71%-ով և կազմել 2919.50 դոլար, արծաթի գինն աճել է 1.15%-ով և կազմել 32.56 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.39%-ով և կազմել 972.50 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 06/03/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.55%-ով և կազմել 42520.99 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.22%-ով և կազմել 5778.15 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 18285.16 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 06/03/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 3.54%-ով և կազմել 22326.81 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.85%-ով և կազմել 8047.92 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.27%-ով և կազմել 8759.00 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »

Ամփոփվել են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր-2025»-ի արդյունքները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2025» մրցույթի արդյունքում  ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցույթի արդյունքներով մինչև 35 տարեկան 2-4 երիտասարդ գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խմբեր կիրականացնեն 24 ամիս տևողությամբ նախագծեր: Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով:

Կարդալ ավելին »

Արաբական երկրները հաստատել են Թրամփի՝ Գազայի պլանի այլընտրանքային ծրագիրը․ 53 միլիարդ դոլար

Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները Կահիրեում կայացած գագաթնաժողովի ժամանակ հաստատել են 53 միլիարդ դոլար արժողությամբ Գազայի վերակառուցման ծրագիր, որի նպատակն է հակազդել «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» պիտակավորված ԱՄՆ սխեմային։ BBC-ն հաղորդում է, որ 91-էջանոց համապարփակ նախագիծը մշակել է Եգիպտոսը։  Այս նոր ծրագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացրած պլանից տարբերվում է նրանով, որ այն միայն բնակավայրերի վերակառուցման մասին չէ, այլ առաջնային ...

Կարդալ ավելին »

Հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության պետական ֆինանսավորման նոր կարգերը

Հայաստանի կառավարության որոշմամբ հաստատվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման նոր կարգերը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, կառուցվածքային առումով՝ նոր կարգերի ընդունումը թույլ է տվել մեկ իրավական շրջանակի մեջ ներառել բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային (նախկինում՝ պայմանագրային-թեմատիկ) ֆինանսավորման ձևերը՝ սահմանելով հայտադիմումների ընդունման, գնահատման և հաշվետվողականության միասնական սկզբունքներ։ Բովանդակային առումով նոր կարգերում ...

Կարդալ ավելին »

OPEC+-ն ապրիլից կվերականգնի արդյունահանումը

ՕՊԵԿ+-ի ութ երկրները, որոնք 2024-ի սկզբից կամավոր կրճատել են նավթի արդյունահանումը օրական 2.2 միլիոն բարելով, որոշել են պահպանել արդյունահանման վերականգնման պլանավորված մեկնարկն ապրիլին։ Այս մասին ասվում է ՕՊԵԿ-ի հայտարարության մեջ։ Արտադրության կամավոր սահմանափակումներից աստիճանական դուրս գալը կտևի 2025 թվականի ապրիլից մինչև 2026-ի սեպտեմբեր։ Միաժամանակ, ՕՊԵԿ+-ը խոստովանում է, որ արդյունահանման աճը կարող է կասեցվել, կամ դաշինքի երկրները կարող են կրկին վերադառնալ ...

Կարդալ ավելին »

ՀՀ բանկերի տրամադրած վարկերը՝ ըստ ոլորտների

Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հունվարի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 5,961,831 մլն դրամի վարկեր, որից 4,019,311 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 1,942,520 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28.8%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 594,512 մլն դրամի վարկ, որից 246,251 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 348,261 մլն-ը տարադրամով։ ...

Կարդալ ավելին »

Yandex Go-ում էլեկտրամոբիլներով սակագին է գործում

Երևանում Yandex Go հավելվածում հասանելի է դարձել «Էլեկտրո» սակագինը: Այս սակագինն ընտրելիս պատվերը կսպասարկեն Էլեկտրամոբիլները, որոնք առանձնանում են բարձր հարմարավետությամբ, սահուն ընթացքով, անաղմուկ են, ինչպես նաև էկոլոգիապես ավելի մաքուր: Օգտատերերին հասանելի կլինեն Hongqi, BYD, Tesla, Volkswagen, Honda, Toyota և այլ մակնիշների ժամանակակից ու ընդարձակ Էլեկտրամոբիլներ: Այժմ այս սակագնի ներքո հասանելի է ավելի քան 350 էլեկտրամոբիլ։  Ծառայությունը գործընկերների հետ միասին նախատեսում ...

Կարդալ ավելին »

Մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով

Եղանակի մարտ ամսվա կանխատեսումներում փոփոխություններ են եղել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Նա հիշեցրել է, որ նախկինում կանխատեսվում էր, որ Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում, սակայն փոփոխություններ են տեղի ունեցել 2-3 օրվա ընթացքում։ Սուրենյանը պարզաբանել է, որ մարտին օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ցածր։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային շրջաններում կբարձրանա մինչեւ +11+16, Լոռիում՝ +16+20, Տավուշում՝ +20+24, Արարատում, Արմավիրում եւ Վայոց ձորի նախալեռներում՝  +20+24, Սյունիքի հովիտներում՝ +26», Սյունիքի նախալեռներում՝ +18-20»,- ավելացրել է նա։ Նա նշել է, որ Երեւանում ցերեկը սպասվում է +21+23։ Ըստ օդերեւութաբանների նախնական կանխատեսումների՝ մարտի երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանը գիշերը Շիրակում, Գեղարքունիքում, Կոտայքի լեռներում, Արագածատոնում եւ Վայոց ձորում կարող է նվազել մինչեւ -7-12, Լոռիում՝ -6-10, Տավուշում՝ -2-5, Սյունիքի հովիտներում՝ 0-4, Սյունիքի նախալեռներում՝ մինչեւ -3-8: Սուրենյանն ընդգծել է, որ Երեւանում գիշերը այս ժամանակահատվածում ջերմաստիճանը կարող է նվազել մինչեւ -2-4։ Ընդ որում՝ մարտի 6-10-ին ջերմաստիճանն ամբողջ երկրում կբարձրանա 10-13 աստիճանով։ Եղանակն այդ ժամանակ կլինի անամպ եւ առանց տեղումների։

Կարդալ ավելին »
ajax-loader