Լուրեր

Գրենլանդիայի վարչապետն ասել է, որ կղզին իրենցն է և չի վաճառվում

Գրենլանդիայի վարչապետ Մյութե Բուրուպ Էգեդեն հայտարարել է, որ Գրենլանդիան իրենցն է, և այն չեն կարող վերցնել կամ գնել։ Այդ մասին նա գրել է Facebook-ի իր էջում։   «Գրենլանդիան մերն է։ Մենք չենք ցանկանում լինել ո՛չ ամերիկացիներ, ո՛չ դանիացիներ, մենք գրենլանդացիներ ենք: Ամերիկացիները և նրանց ղեկավարը պետք է հասկանան դա։ Մենք չենք վաճառվում, և մեզ չի կարելի հենց այդպես վերցնել։ Մեր ...

Կարդալ ավելին »

web3-ը կոչ է անում չընդունել կրիպտո ոլորտի օրենքի նախագիծը

Web3 Հայաստան շահույթ չհետապնդող հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ կառավարության հավանությանն արժանացած կրիպտո ոլորտի օրենքի նախագծի վերաբերյալ ՝ ԱԺ խմբակցություններին կոչ անելով դեմ քվեարկել օրինագծին:Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.«Կառավարությունն ականջալուր չեղավ Հայաստանում կրիպտո համայնքի զգուշացնումներին եւ ընդունեց Կենտրոնական բանկի առաջարկած ոլորտային կարգավորումների օրենքը։ Մեր խորը հիասթափությունն ենք հայտնում այս առիթով` հաշվի առնելով, թե ինչ հետեւողականությամբ ենք փորձել մեր ձայնը տեղ հասցնել ...

Կարդալ ավելին »

52.6%-ով կրճատվել է կոնյակի արտադրությունը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024թ.-ի հունվարին Հայաստանում արտադրվել է 828.8 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ։ 2023թ. համադրելի ցուցանիշի (1,748.0 հազար լիտր) համեմատ արտադրության ծավալները նվազել են 52.6%-ով։ Հիշեցնենք, որ 2024-ին արտադրվել է 19,818.5 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 2.5%-ով։ 2023թ.-ին Հայաստանում արտադրվել է 19,342.7 հազար լիտր (100% սպիրտի) կոնյակ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից պակաս ...

Կարդալ ավելին »

Սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-փետրվար ամիսին՝ 2024թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 2․1%-ով, իսկ 2024թ.-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ՝ 1.5%։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.5%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները 2024թ․-ի հունվար-փետրվարի համեմատ աճել են 3.6%-ով։ Հագուստի և կոշիկի գները 2024թ.-ի հունվար-փետրվարի համեմատ նվազել են 2.7%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի ...

Կարդալ ավելին »

ՀՀ օպերատորների բջջային կապի եկամուտները կազմել են մոտ 24,64 մլրդ դրամ

2024թ. չորրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 24.64 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 24.72 մլրդ ՀՀ դրամ, նվազել է 0.32%-ով կամ 77.95 մլն ՀՀ դրամով։ Մասնավորապես, 2024 թվականի IV եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 136.3 մլն ՀՀ դրամով կամ 0.96%-ով և կազմել 14.37 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտները նվազել են 156.7 ...

Կարդալ ավելին »

ՎԶԵԲ-ն առաջնահերթ է համարում մրցունակ մասնավոր հատվածի խթանումը ՀՀ-ում

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է 2025-30 թթ. համար Հայաստանի ներդրումային ռազմավարությունը։ Ավելի մրցունակ և ներառական մասնավոր հատվածի խթանումը շարունակում է հիմնական առաջնահերթությունը հանդիսանալ։ Բանկը նախատեսում է ֆինանսավորել կայուն ենթակառուցվածքները՝ կանաչ անցումը առաջխաղացնելու համար Բանկի երկու հիմնական ներդրումային առաջնահերթությունները կլինեն աջակցությունը ավելի ներառական և մրցունակ մասնավոր հատվածի զարգացմանը երկրում, ինչպես նաև կայուն ենթակառուցվածքների խթանման միջոցով կանաչ տնտեսությանն անցման ...

Կարդալ ավելին »

Էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան դեռևս չի սպառվել. ԱՊՆԱ

Անդրադառնալով վերջին օրերին հրատապություն ստացած և թեժ քննարկումներ առաջացնող թեմային, այն է՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով էլեկտրամոբիլների ներմուծման քվոտայի սպառմանը, «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան» (ԱՊՆԱ) հայտնում է, որ ՀՀ Կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշմամբ սահմանված ամբողջական քվոտան սպառված չէ, և 2025 թ․ մարտի 2-ի դրությամբ հասանելի է մնում 2534 միավոր։ Ասոցացիայի տարածած հաղորդագրության մեջ գրված ...

Կարդալ ավելին »

5 միլիոն դոլար՝ Թրամփի հետ անհատական ճաշկերույթի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բիչում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում անհատական ճաշը կարող է արժենալ 5 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնում է WIRED ամսագիրը։  Նշված գումարի դիմաց գործարարները կարող են հնարավորություն ստանալ անձամբ ճաշել ամերիկացի առաջնորդի հետ։  Հատկանշական է, որ նախորդ շաբաթ Մար-ա-Լագոյում կազմակերպված խմբային ընթրիքին մասնակցած հյուրերից յուրաքանչյուրը 1 միլիոն դոլար է վճարել տեղ ամրագրելու համար: Մարտի ...

Կարդալ ավելին »

Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ցուցակում

Ծանրամարտ մարզաձևն ընդգրկվել է 2027 թվականին կայանալիք Եվրոպական խաղերի ցուցակում: Այդ մասին գրում է ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան: Գերմանիայում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեի համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ծանրամարտն ընդգրկվել է 2027 թվականին Ստամբուլ քաղաքում կայանալիք խաղերի ցուցակում:  Առաջին Եվրոպական խաղերն անցկացվել են 2015 թվականին և մինչ այս կայացել է 3 խաղ: Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին:

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 06/03/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.75%-ով և կազմել 67.63 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.55%-ով և կազմել 70.77 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader