Լուրեր

Bitcoin-ի արժեքն այսօր. 07/03/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 3.48%-ով և կազմել 34,284,969.47 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 3.44%-ով և կազմել 87,048.62 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 3.52%-ով և կազմել 2,178.23 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.02501735 (+0.06%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 10.04%-ով և կազմել 340.46 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003910187 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք. 07/03/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 7-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 392.50 դրամ (+0.50 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 396.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 415.00 դրամ (+4.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 422.00 դրամ (+6.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.35 դրամ (+0.02 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.45 դրամ (+0.04 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 393.00 դրամ (+0.00 ...

Կարդալ ավելին »

Ռուբլին, դոլարը, եվրոն և ոսկու գինը՝ այսօր. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ մարտի 6-ին բանկի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները հետևյալն են. ԱՄՆ դոլարի (USD) փոխարժեքն աճել է 0.17 դրամով և կազմել 393.86 դրամ, իսկ ռուսական ռուբլու (RUR) փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 4.41 դրամ: Միևնույն ժամանակ, եվրոյի (EUR) փոխարժեքն աճել է 2.86 դրամով և կազմել 413.95 դրամ: Շվեյցարական ֆրանկի (CHF) փոխարժեքն աճել է 5.09 դրամով և կազմել 441.75 դրամ, իսկ բրիտանական ֆունտի (GBP) փոխարժեքն աճել է 3.13 դրամով և կազմել 501.07 դրամ: Վրացական լարիի (GEL) փոխարժեքը ...

Կարդալ ավելին »

ԵՀ-ն հետաձգել է ռուսական վառելիքից հրաժարման ծրագրի հրապարակումը

ԵՀ-ն հետաձգել է ռուսական հանածո վառելիքից աստիճանական և վերջնական հրաժարման ճանապարհային քարտեզի հրապարակումը, որն ի սկզբանե նախատեսված էր մարտի 26-ին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Փաստաթղթի հրապարակման նոր ամսաթիվը չի հայտարարվել, որը Եվրոպայում բնական գազի գների կարճաժամկետ անկում է առաջացրել 4.2%-ով, սակայն հետո գները վերականգնվել են: «ԵՄ-ն ձգձգում է ռուսական գազից աստիճանական դադարեցման ճանապարհային քարտեզի հրապարակումը, և մինչև 2027 թվականն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մարտի 6-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ: Արարատ Միրզոյանը և Մակա Բոճորիշվիլին անդրադարձ են կատարել Հայաստան-Վրաստան բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերին՝ երկու երկրների միջև հաստատված ռազմավարական գործընկերությանը համահունչ:  Հեռախոսազրույցի ընթացքում ...

Կարդալ ավելին »

Այս հունվարը 2-րդ ամենաչոր ամիսն էր դիտարկումների պատմության ամբողջ ընթացքում. օդերևութաբաններ

Այս տարվա հունվարը Հայաստանում օդերեւութաբանական դիտարկումների ողջ 90-ամյա պատմության մեջ երկրորդ ամենաչոր հունվարն է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» պետական ​​ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Լեւոն Ազիզյանը։ Նա նշել է, որ ամենատաքը եղել է 1999թ. հունվարը։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2025թ. հունվարին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -4,4 աստիճան, որը նորմայից բարձր է 2,4 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի միայն 18 տոկոսն է կազմել։ «2024թ. դեկտեմբերին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը եղել է -2,8 աստիճան, որը նորմայից բարձր է 1,1 աստիճանով, իսկ տեղումների քանակը նորմայի 40 տոկոսի չափով է եղել»,- նշել է Ազիզյանը։ Նա տեղեկացրել է, որ 2025թ. փետրվարին օդի միջին ջերմաստիճանը հանրապետությունում եղել է -6,7 աստիճան, ինչը նորմայից ցածր է 1,5 աստիճանով։ ՊՈԱԿ տնօրենն ավելացրել է, որ փետրվարի առաջին կեսին Հայաստանի շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։ «Փետրվարի երկրորդ կեսին ձյուն տեղաց, եւ 2017-ից ի վեր առաջին անգամ Արարատյան դաշտը ծածկվեց ձյունով։ Փետրվարին տեղումները կազմել են նորմայի 90-130 տոկոսը, իսկ Գեղարքունիքի եւ Լոռու մարզերի առանձին հատվածներում՝ մինչեւ 200 տոկոսը: Փետրվարի երկրորդ կեսին հանրապետության շրջանների զգալի մասում օդի ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 5-6 աստիճանով»,- ընդգծել ...

Կարդալ ավելին »

Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո»

Ռուսական «Ազիմուտ» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը թռիչքից 40 րոպե անց վերադարձել է «Վնուկովո» օդանավակայան՝ տեխնիկական խնդիրների պատճառով: Այդ  մասին հայտնեց ուղևորներից մեկը: Նա նշեց, որ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ի փոխարեն ինքնաթիռը «Վնուկովո» օդանավակայանից թռել է ժամը 08։20-ին, և թռիչքից 40 րոպե անց անձնակազմը հայտնել է, որ ինքնաթիռը վերադառնում է «Վնուկովո»՝ ինքնաթիռի տեխնիկական խնդիրների պատճառով: Ուղևորը նշեց, որ իրենց այժմ տեղափոխել ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա

Հայաստանը Եվրամիությունում և Բելգիայում ռազմական կցորդ կունենա։  Համապատասխան որոշումներն ընդունվել են ՀՀ կառավարության նիստում։   Կառավարության որոշումներով նախատեսվում է, որ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական կցորդը (նստավայրը Բրյուսել) համատեղության կարգով կնշանակվի նաև ԵՄ-ում և Բելգիայում ՀՀ ռազմական կցորդ։ 

Կարդալ ավելին »

Ծաղկաձորում կկառուցվի նոր վարչական շենք, թատրոն և զբոսայգի

Ծաղկաձոր համայնքում նախատեսվում է նոր վարչական շենքի, թատրոնի, ավտոկայանատեղիի և զբոսայգու կառուցում։ ՀՀ կառավարության նիստին այդ մասին հայտարարեց  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքին կհանձնի 3680 քմ մակերեսով շենք-շինություններ և 2.9 հա հողատարածք, որի վրա մինչև 2029 թվականը կկառուցվեն վարչական նոր շենք, թատրոն, ավտոկայանատեղի (110-200 մեքենայի ...

Կարդալ ավելին »

ԵԽ պատգամավորները դիտարկում են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեմայով հրատապ դեբատներ անցկացնելու ու բանաձև ընդունելու տարբերակը

Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների կտտանքների ու խոշտանգումների ենթարկվելու հանգամանքն ու դրա վերաբերյալ միջազգային կառույցների ահազանգերը խիստ մտահոգություն ու դժգոհություն են առաջացրել նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների շրջանում։  Բրյուսելում այս օրերին քննարկումներ են տեղի ունենում, թե հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում կայանալիք  լիագումար նիստում ԵԽ պատգամավորների այս վրդովմունքն արձագանքի ի՞նչ ձև պետք է ստանա։ Չի բացառվում հարցի վերաբերյալ հրատապ դեբատների անցկացումն ու ...

Կարդալ ավելին »
ajax-loader