Լուրեր

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը հանդիպել է Զելենսկիի հետ

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Ջիդդա քաղաքում։ Այդ մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA)։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի միջև հարաբերությունները, ինչպես նաև «ուկրաինական ճգնաժամին առնչվող վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։  Գահաժառանգը Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում է Ուկրաինայում խաղաղության հասնելուն ուղղված ...

Կարդալ ավելին »

Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդերի հետ

Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական ​​կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Syria TV-ն։  Համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» հրամանատար Մազլում Աբդին։ ՍԴՈւ-ն ռազմական կոալիցիա է, որը 2015 թվականին ձևավորվել է Սիրիայի հյուսիս-արևելքում՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Այն բաղկացած է հիմնականում քրդական կազմավորումներից, սակայն ...

Կարդալ ավելին »

X-ը կիբեռհարձակման է ենթարկվել

ԱՄՆ պետական արդյունավետության գերատեսչության (DOGE) ղեկավար, ամերիկացի ձեռնարկատեր, X-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտնել է, որ X սոցիալական հարթակը կիբեռհարձակման է ենթարկվել։ Այդ մասին Մասկը հայտնել է X հարթակում զետեղված գրառման միջոցով։ «Մենք ամեն օր հարձակման ենք ենթարկվում, բայց սա արվել է մեծ ռեսուրսներով: Ներգրավված է կա՛մ մեծ, համակարգված խումբ, կամ՝ որևէ երկիր»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Իսրայելական օդուժը թիրախավորել է Սիրիայի հարավում գտնվող ռազմական հենակետերը

Իսրայելական ռազմական օդանավերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի ռազմական հենակետերին։ Այդ մասին հայտնում է Syria TV-ն։ Դարաայի նահանգապետարանը հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծության թիրախ են դարձել «Ջբաբում գտնվող 89-րդ զրահատանկային բրիգադի բազան և Սիրիայի մայրաքաղաքից 65 կմ հեռավորության վրա գտնվող Իզրաա քաղաքի 12-րդ բրիգադը, որտեղ տեղակայված են եղել հրթիռային և ռադիոէլեկտրոնային համակարգեր»։ Պատճառված վնասների մասին դեռևս տեղեկություններ ...

Կարդալ ավելին »

«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի. ԵՏՀ առևտրի կոլեգիա

Հայաստանի Հանրապետության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի։ Այդ մասին նշել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայից։  «Մենք ակնկալում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացումը զգալիորեն կամրապնդի Հայաստանի դերը Մեծ Եվրասիական տարածքում՝ հատկապես տրանսպորտային միջանցքների ընդլայնման և տարանցիկ ներուժի ավելացման շնորհիվ։ Հարավային Կովկասում տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն տարածաշրջանի տրանսպորտային համակարգի, այլև ԵԱՏՄ-ի և ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի վրա արձակվել է 337 ԱԹՍ. Մոսկվայի մարզում կա զոհ

Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը խոցել և որսացել են ուկրաինական 337 անօդաչու թռչող սարք, որոնցից 91-ը՝ Մոսկվայի մարզի երկնքում։ Այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Նաև, ըստ գերատեսչության, ԱԹՍ-ներ են խոցվել Կուրսկի (126), Բրյանսկի (38), Բելգորոդի (25), Ռյազանի (22), Կալուգայի (10), Լիպեցկի (8), Օրյոլի (8), Վորոնեժի (6) և Նիժնի Նովգորոդի (3) մարզերում։ Մերձմոսկովյան շրջանի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը հայտնել է, ...

Կարդալ ավելին »

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար սահմանված շեմը հաղթահարել է 3 թեկնածու

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են սահմանված շեմը. նրանց թեկնածությունները ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։ Կառավարությունը կընտրի առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավար նշանակելու համար։  Մրցույթին մասնակցել է հինգ թեկնածու, սակայն Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը չեն հաղթահարել պահանջվող 300 միավորի շեմը։  Հանձնաժողովի քվեարկության արդյունքում ...

Կարդալ ավելին »

ՀՀ պատվիրակությունը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մարտի 10-ից մասնակցում է Նյու Յորքում անցկացվող ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 69-րդ նստաշրջանին (CSW69). ՀՀ պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը, Ընդդեմ ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանը։  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, նստաշրջանը նվիրված է Պեկինի հռչակագրի և Գործողությունների հարթակի դիտարկմանը և ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։ Այդ մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով իր հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ «Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:  Մենք բեղմնավոր ...

Կարդալ ավելին »

Թրամփի հատուկ պատվիրակ Ուիթքոֆը կայցելի Մոսկվա՝ Պուտինի հետ հանդիպման. Bloomberg

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։  Ըստ հրատարակության տվյալների՝ Ուիթքոֆի այցը տեղի կունենա ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու Վաշինգտոնի ջանքերի համատեքստում։  Այս ուղևորության ենթադրվող ամսաթիվը չի նշվում: Փետրվարի կեսին հենց Ուիթքոֆն էր մեկնել Մոսկվա՝ Ռուսաստանի կողմից ազատ արձակված ԱՄՆ դեսպանատան ...

Կարդալ ավելին »
ajax-loader