Լուրեր

Սփյուռքի 298 կրթօջախի տրամադրվել է ավելի քան 31 հազար դասագիրք․ ԿԳՄՍ նախարար

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց սփյուռքի կրթամշակութային հաստատություններին աջակցելու ուղղությամբ իրականացվող ծրագրերը։ Նախարարը նշեց, որ դասագրքերի տրամադրումը կարևոր բաղադրիչ է սփյուռքի հայ համայնքների կրթական հաստատությունների համար։  «2024 թվականին 298 կրթական հաստատությունների տրամադրել ենք ավելի քան 31 հազար դասագիրք, այդ թվում՝ Վրաստանի դպրոցներին, որտեղ իրականացվում է հայերեն ուսուցում։ Այս ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 21800 անձ աշխատանքի է անցել Հայաստանում

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար իրականացվող զբաղվածության ծրագրի արդյունքները։ «2024 թվականի ընթացքում հաստատվեց հատուկ զբաղվածության ծրագիր, որը նախատեսված է բացառապես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Ծրագրի մեկնարկից՝ այս տարվա հունվարից, 1800 անձ արդեն իսկ աշխատանքի է անցել, իսկ այս ...

Կարդալ ավելին »

Պղինձը կհավասարվի՞ նավթին. Ջհանյանը՝ հանքարդյունաբերության դերի ու կառավարության դիրքորոշման մասին

Հանքարդյունաբերության ոլորտի նշանակության, առկա վիճակի և խնդիրների մասին. ի՞նչ նոր նախագծեր կան․ հարցազրույց ՀՀՄՄ նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ։

Կարդալ ավելին »

ԿԲ խորհուրդն անփոփոխ թողեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.75%

ԿԲ խորհուրդը 2025 թվականի մարտի 18-ի նիստում որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75%: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կենտրոնական բանկի տարածած հաղորդագրությունից, 2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: «2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և ...

Կարդալ ավելին »

Իսրայելը վերսկսում է մարտական գործողությունները ՀԱՄԱՍ-ի դեմ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը Իսրայելի պաշտպանության բանակին (ԻՊԲ) հանձնարարել են ՀԱՄԱՍ-ի դեմ «վճռական միջոցներ» ձեռնարկել Գազայի հատվածում: Այդ մասին հաղորդում է Իսրայելի վարչապետի գրասենյակը:  Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՄԱՍ-ը մերժել է բոլոր առաջարկները, որոնք նա ստացել է» Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիտկոֆից և մյուս միջնորդներից: Ինչպես պարզաբանել է Նեթանյահուի գրասենյակը, Իսրայելի պաշտպանության ...

Կարդալ ավելին »

Հայ շախմատիստներից 7-ը հաղթանակ են տոնել ԵԱ-ի 3-րդ տուրում

Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Եվրոպայի առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը ոչ-ոքի են ավարտել պարտիաները: Հաղթանակ են տոնել Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Վահան Նալբանդյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը, Արսեն Դավթյանը:   Պարտություն է կրել Սարգիս Սարգսյանը: Հայաստանի ներկայացուցիչներից Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արամ Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանն ունեն  2,5 միավոր: 3-ական ...

Կարդալ ավելին »

9-րդ դասարանից հետո շրջանավարտների մոտ 30 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում

Հայաստանում իններորդ դասարանից հետո շրջանավարտների շուրջ 30.1 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում, 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների համամասնությունը նվազել է: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների այս մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Անդրեասյանը պարտադիր կրթության մեջ ներգրավվածության տեսանկյունից լուրջ առաջընթաց է ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 18/03/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 18-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.36%-ով և կազմել 32,483,139.02 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.51%-ով և կազմել 82,793.34 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.31%-ով և կազմել 1,899.34 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.022937496 (+0.78%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 0.60%-ով և կազմել 330.68 դոլար, BCH/BTC ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեք` ՀՀ բանկեր. 18/03/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 18-ի ժամը 10:50-ի դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 389.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 393.50 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 422.50 դրամ (+0.50 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 429.00 դրամ (+1.00 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.63 դրամ (+0.13 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.80 դրամ (+0.17 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր ...

Կարդալ ավելին »

People․ ԱՄՆ-ում բռնել են հսկա ոսկե ձուկ

ԱՄՆ Ձկան պաշարների եւ վայրի բնության ծառայության (USFWS) աշխատակիցները Փենսիլվանիայի ջրամբարներից մեկում հսկայական ոսկե ձուկ են բռնել։ Այս մասին USFWS-ը հայտնել է Facebook սոցիալական ցանցում։ Ձուկը հայտնաբերվել է Փրեսք այլ պետական այգում։ Իր չափերի պատճառով այն ստացել է «մեգալոդոն» անունը։ Ծառայության աշխատակիցները նշել են, որ ինչ-որ մեկը կարող էր ձկանը բաց թողնել ջրամբար։ Սակայն նման գործողությունները վնաս են պատճառում տեղի էկոհամակարգին, նշել են փորձագետները։ «Ոսկե ձկնիկներն աճում են վայրի բնության մեջ, որտեղ նրանք կարող են լճերն ու ջրամբարները վերածել ցեխապուրի, ուտելիք գողանալ տեղի ձկներից եւ փչացնել ջրի որակը: <…> Եթե չեք կարողանում ձուկը պահել ձեզ մոտ, վերաբնակեցրեք նրան: Պարզապես մի թողեք նրան ազատության մեջ»,- նշվել է հաղորդագրությունում:

Կարդալ ավելին »
ajax-loader