Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականից միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը: Հաղթանակ տոնեցին Սարգիս Սարգսյանն ու Արսեն Դավթյանը, պարտվեցին` Վահան Նալբանդյանն ու Արամ Հակոբյանը: Այս տուրից հետո էլ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը մնում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Հայ շախմատիստներն ունեն 5-ական ...
Կարդալ ավելին »Լուրեր
Նավթի գներն աճել են. 21/03/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.32%-ով և կազմել 68.43 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.56%-ով և կազմել 72.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 21/03/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.66%-ով և կազմել 3037.60 դոլար, արծաթի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 33.77 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.39%-ով և կազմել 987.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսները նվազել են. 21/03/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.03%-ով և կազմել 41953.32 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 5662.89 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.33%-ով և կազմել 17691.63 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 21/03/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.24%-ով և կազմել 22999.15 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.95%-ով և կազմել 8094.20 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 8701.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:
Կարդալ ավելին »Եվրամիությունը Սիրիային կհատկացնի 5,8 մլրդ եվրո
Եվրամիությունը 5,8 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դուբրավկա Շուիցան, որից 4,2 մլրդ եվրոն կփոխանցվի Սիրիային դրամաշնորհների, իսկ 1,6 մլրդ եվրոն՝ վարկերի տեսքով։ «Երկիրը մնում է շատ աղքատ, շատ փխրուն, եւ եթե մենք աջակցություն չտրամադրենք, այդ փխրունությունը կվատթարանա եւ կարող է խաթարել ձեռք բերված առաջընթացը»,- DW-ին ասել է ՄԱԿ Նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավար Խորխե Մորեյրա դա Սիլվան: Ամենախնդրահարույց ոլորտների թվում նա թվարկել է ջրամատակարարումը, տրանսպորտը, էներգետիկան, կրթությունն ու առողջապահությունը։ Միեւնույն ժամանակ, ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ երկրի վերականգնման ծրագիրը պետք է մշակվի հենց Սիրիայում, եւ հույս հայտնել, որ մյուս երկրները կհետեւեն Եվրամիության օրինակին, որն աստիճանաբար վերացրել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մի մասը։
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը հրապարակել է Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, կանխարգելման խնդիրներին վերաբերող արտահերթ զեկույցը
Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման արդյունքներն արձանագրում են, որ կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում՝ ընտանիքում, ուսումնական հաստատություններում, երեխայի խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում, համացանցում, երեխաները շարունակում են ենթարկվել տարբեր տեսակի բռնությունների, իսկ այդ դեպքերի բացահայտման, կանխարգելման ու արձագանքման գործուն մեխանիզմները բացակայում են։ Հաշվի առնելով հարցի հրատապությունն ու անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է «Երեխայի նկատմամբ բռնության դեպքերի բացահայտման, ...
Կարդալ ավելին »Եվրոպայի ստորգետնյա պահեստներում գազի պաշարները 35%-ից ցածր են
Եվրոպայում գազի պաշարները ստորգետնյա պահեստարաններում ավելի քան երեք տարվա ընթացքում առաջին անգամ իջել են 35%-ից և 39 միլիարդ խմ-ից պակաս են: Ստորգետնյա գազապահեստարաններից արդյունահանումը կրկին փոքր-ինչ արագացել է թեթևակի ցրտի ֆոնին: Ջեռուցման սեզոնի սկզբից ԵՄ գազապահման օբյեկտներից զուտ դուրսբերումը գերազանցում է 67 միլիարդ խմ: ԵՄ երկրների ստորգետնյա պահեստարաններից գազի դուրսբերումը մարտի 16-ին կազմել է 256 միլիոն խմ: Ընթացիկ ջեռուցման սեզոնում ...
Կարդալ ավելին »1-ին եռամսյակում գնաճը կազմել է 2․5%
2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: Կենտրոնական բանկից հայտնում են, որ առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման եւ գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: «Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում եւ հիմնական գործընկեր երկրներում գների աճի եւ առաջարկի արժեշղթաների ...
Կարդալ ավելին »«Հայկական ավիաուղիներն» ապրիլի 7-ից կդադարեցնի թռիչքները
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հայտարարում է, որ ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները՝ «պայմանավորված ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ:«Բոլոր այն ուղեւորները, որոնք ունեն ամրագրված կամ ձեռք բերված տոմսեր ապրիլի 6-ից հետո, խնդրում ենք դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը՝ գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։Եթե ավիատոմսը ձեռք եք բերել «Հայկական ավիաուղիների» կայքից, ապա խնդրում ենք ձեր հայտն ուղարկել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ