Հայաստանում օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին աստիճանաբար կբարձրանա: Այդ մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Օդի ջերմաստիճանը մարտի 24-29-ին հանրապետության ողջ տարածքում այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա 11-15 աստիճանով»,–տեղեկացրել է Սուրենյանը:
Կարդալ ավելին »Լուրեր
Տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան
Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում մարտի 29-ին տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոֆիլմի երաժշտության հայաստանյան պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Սյուիտը «Արարատ» կինոֆիլմի երաժշտությունից հեղինակել է կոմպոզիտոր Մայքլ Դաննան։ Ինչպես տեղեկացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից, համերգի ընթացքում կհնչի նաև անվանի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի յուրօրինակ խոհափիլիսոփայական «Styx» ստեղծագործությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ալտահար Սառա ՄըքԷլրավիի և Հայաստանի ...
Կարդալ ավելին »Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունը նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ամենաշատ այցելուներն է ունեցել
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ժամանակավոր ցուցադրությունը, որի շրջանակում Հայաստանի պատմության թանգարանում շուրջ վեց ամիս ցուցադրվում են Անահիտ աստվածուհու Մեծ Բրիտանիայից բերված բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը, նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում ունեցել է ամենաշատ այցելուները։ Ավելի քան 43 հազար մարդ է դիտել այդ բացառիկ ցուցադրությունը։ Այդ մասին ցուցահանդեսին նվիրված միջոցառմանը հայտնեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին։ Երեկոյին ...
Կարդալ ավելին »Ովքեր և ինչպես կարող են օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից
Կառավարության որոշմամբ առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագիրից։ Այդ մասին հայտարարություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն՝ հարցուպատասխանի միջոցով ներկայացնելով, թե ովքեր և ինչպես կարող են օգտվել աջակցության ծրագրից։ Ովքե՞ր կարող են օգտվել աջակցության ծրագրից Աջակցության ծրագրից կարող եք օգտվել, եթե միաժամանակ բավարարում եք ...
Կարդալ ավելին »Գազայում վերջին չորս օրում զոհվել է շուրջ 600 մարդ, այդ թվում՝ 200 երեխա
Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերսկսված ռազմական գործողությունների չորս օրվա ընթացքում, ըստ վերջին տվյալների, զոհվել է 591 մարդ, վիրավորվել՝ 1042-ը։ Գազայի հատվածում ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ռոզալիա Պաուլինը հայտնել է, որ մարտի 18-ից ի վեր անկլավում սպանվել է ավելի քան 200 պաղեստինցի երեխա։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Տեղեկությունների համաձայն՝ Գազայի հատվածում զոհված երեխաների, կանանց և տարեցների թիվը կազմել է զոհերի ընդհանուր ...
Կարդալ ավելին »2024-ին ատեստավորմանը մասնակցել է մոտ 13500 զինծառայող, որից 57 տոկոսը ստացել է դրական գնահատական. Սուրեն Պապիկյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2024 թվականի ընթացքում շարունակվել է զինծառայողների ատեստավորման գործընթացը, որին մասնակցել է շուրջ 13 հազար 500 զինծառայող, մասնակիցների 57 տոկոսը ստացել է դրական գնահատական։ Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 21-ի նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։ ...
Կարդալ ավելին »Ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում. Գագիկ Սուրենյան
Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Անցած գիշեր ձյան առատ տեղումներ են դիտվել Լոռու մարզի ողջ տարածքում։ Ձյան ծածկի բարձրությունը մարզում հիմնականում տատանվում է 20-30սմ սահմաններում»,- գրել է Սուրենյանը։
Կարդալ ավելին »Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով չվերթեր են չեղարկվել
Ինդոնեզիայի Ֆլորես կղզում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի լեռան հրաբուխը է՝ 8 կմ-անոց մոխրի սյուն արտանետելով երկինք։ Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Հրաբուխը մարտի 20-ի ուշ երեկոյան ժայթքել է 11 րոպե 9 վայրկյան, որից հետո իշխանությունները հայտարարել են վտանգի առավելագույն աստիճան։ Բալիի օդանավակայանից մեկնող առնվազն յոթ չվերթ չեղարկվել է, մի քանի չվերթ՝ հետաձգվել։ Հաղորդվում է, որ մոխրի սյունը շատ ...
Կարդալ ավելին »Շախմատի ԵԱ-ում հայ շախմատիստները առաջատարին զիջում են կիս միավորով
Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում: Մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականից միավորը կիսեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Արթուր Դավթյանը, Հայկ Երիցյանը: Հաղթանակ տոնեցին Սարգիս Սարգսյանն ու Արսեն Դավթյանը, պարտվեցին` Վահան Նալբանդյանն ու Արամ Հակոբյանը: Այս տուրից հետո էլ Ռոբերտ Հովհաննիսյանը և Գաբրիել Սարգսյանը մնում են մրցաշարային աղյուսակի վերին հատվածում: Հայ շախմատիստներն ունեն 5-ական ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 21/03/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.32%-ով և կազմել 68.43 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.56%-ով և կազմել 72.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ