Լուրեր

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 4.1%

2025թ. հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 4.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։ Ըստ տվյալների՝ 2025թ․ հունվարին գրանցվել էր 7.1% աճ, սակայն փետրվարին աճի տեմպերը զգալիորեն դանդաղել են՝ կազմելով ընդամենը 1.5%՝ 2024թ. փետրվարի նկատմամբ։ Այսպիսով, երկամսյա տվյալների համադրության արդյունքում ՏԱՑ-ի ընդհանուր աճը կազմել է 4.1%։ Արդյունաբերության անկում Տնտեսական ակտիվության հիմնական ցուցիչներից արդյունաբերության ծավալը հունվար-փետրվար ամիսներին ...

Կարդալ ավելին »

Գրանթ Թորնթոնը հրապարակել է Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը

Հայաստանի անշարժ գույքի շուկան 2024 թվականին արձանագրել է զգալի աճ. ընդհանուր առմամբ իրականացվել է 247,916 գործարք, ինչը 12.88%-ով գերազանցում է 2023 թվականի ցուցանիշը։ Գրանթ Թորնթոն Հայաստանի կողմից իրականացված անշարժ գույքի շուկայի վերլուծության համաձայն Երեւանում կատարված գործարքները կազմել են շուկայի 27.79%-ը, մինչդեռ մարզերում արձանագրվել է 12.46% աճ նախորդ տարվա համեմատ։ Առավել ակտիվ շրջաններն են Կոտայքը, Արարատը եւ Արմավիրը, որտեղ հատկապես բարձր ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանը քննարկում է 23 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ներմուծվող մաքսատուրքերի նվազեցումը

նդկաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների կեսից ավելիի մաքսատուրքերի վերանայման հնարավորությունը՝ նոր առևտրային գործարքի շուրջ բանակցությունների շրջանակում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։ Ըստ Հնդկաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների՝ իշխանությունները պատրաստ են զգալիորեն նվազեցնել կամ ամբողջությամբ վերացնել տարեկան ավելի քան 23 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ներմուծման մաքսատուրքերը: Սա Հնդկաստանի կողմից ԱՄՆ-ից գնված բոլոր ապրանքների մոտավորապես 55%-ն ...

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեն թերակատարվել է, առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված. «Լույս» հիմնադրամ.

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։ Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների համար գանձվող տուրքերի) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ...

Կարդալ ավելին »

341 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է բնակչությանն ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում կատարելու, այդ թվում` կանխավճար կամ մասնակի վճարում ընդունելու դեպքում: Իրավախախտումների կանխարգելումն ու բացահայտումը հնարավորություն կտան ապահովել կայուն և վստահելի բիզնես ...

Կարդալ ավելին »

Apple-ի առաջին ծալվող iPhone-ը՝ 2026-ին

Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հաստատել է, որ Apple-ը պլանավորում է հաջորդ տարի թողարկել իր առաջին ծալվող iPhone-ը, որի մասին երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում։ Նրա խոսքով, սարքն ավելի շատ նման կլինի Samsung Galaxy Z Fold-ին, քան Galaxy Z Flip-ին, ինչը նշանակում է, որ այն կունենա կաղապարի ձևի գործոն: Գուրմանը նաև նշել է, որ ծալովի iPhone-ը կօգտագործի տեխնոլոգիաներ, որոնք ներդրված են ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ. վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքն աճել է. 26/03/25

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները մարտի 26-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.87%-ով և կազմել 34,320,606.47 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.88%-ով և կազմել 87,597.26 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքն աճել է 0.04%-ով և կազմել 2,059.78 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.023514244 (-0.82%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքն աճել է 1.74%-ով և կազմել 334.32 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.003816567 ...

Կարդալ ավելին »

Դրամի փոխարժեքն այսօր. 26/03/25

ՀՀ բանկերի կողմից սահմանված ՀՀ դրամի փոխարժեքները մարտի 26-ի ժամը դրությամբ հետևյալն են. Անկանխիկ Անկանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 390.00 դրամ (+0.00 դր.), վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 394.00 դրամ (+0.00 դր.): Անկանխիկ Եվրոյի առքի ամենաբարձր փոխարժեք՝ 420.00 դրամ (+0.00 դր.) և վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 427.00 դրամ (-0.50 դր.): Անկանխիկ Ռուբլու առքի ամենաբարձր փոխարժեք՝ 4.61 դրամ (+0.01 դր.), իսկ վաճառքի ամենացածր փոխարժեք՝ 4.72 դրամ (+0.24 դր.): Կանխիկ Կանխիկ ԱՄՆ դոլարի առքի ամենաբարձր փոխարժեք` 390.00 դրամ ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 24/03/25

Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 37677.06 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.29%-ով և կազմել 2804.16 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 1.29%-ով և կազմել 3364.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.19%-ով և կազմել 23689.72 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader