Լուրեր

ԱՄՆ-ը Starlink արբանյակային ինտերնետ կմատակարարի Ուկրաինային

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը Իլոն Մասկի SpaceX ընկերության հետ 8,2 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Ուկրաինային Starlink արբանյակային ինտերնետի լրակազմեր մատակարարելու շուրջ:  Այդ մասին հայտնի է դարձել ԱՄՆ-ի պետական գնումների պորտալի տվյալներից։ Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 2-ին և գործում է մինչև 2026 թ. հոկտեմբերի 30-ը։  Starlink-ն ամերիկացի գործարար Իլոն Մասկի SpaceX տիեզերական ընկերությանը պատկանող արբանյակային ցանց է, որը նախատեսված է մոլորակի ցանկացած ...

Կարդալ ավելին »

Հայկ Կոնջորյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործակցության հեռանկարները

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ: ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարները: Կարևորվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը եւ ԵՄ աջակցությունը ժողովրդավարության զարգացման ուղղությամբ: Առանձնապես կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն ու ընդգծվել այն նոր հնարավորությունները, որոնք ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ն 728 միլիոն դոլար կհատկացնի տիեզերական հետախուզական գործողությունների ծրագրի զարգացման համար

ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել 728 միլիոն դոլար հատկացնել տիեզերքում հետախուզական գործողությունների իրականացման համար: Այդ մասին Breaking Defense լրատվական հարթակին հայտնել է ՆԱՏՕ-ի Տիեզերական ուժերի միացյալ հրամանատարության գնդապետ Ջոնաթան Ուիթեքերը:  Տրամադրված միջոցները կհատկացվեն Տիեզերական տարածությունում դաշինքի գործողությունների իրականացման կենտրոնի ներուժի զարգացման համար:  Կստեղծվի տվյալների հատուկ արխիվ՝ կապված տիեզերքում ընթացիկ  իրավիճակի, հետախուզության, տիեզերական տարածությունում դիտարկման և տեղազննության հետ: Ծրագրի համար տվյալները կտրամադրվեն ՆԱՏՕ-ի ...

Կարդալ ավելին »

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացավ  Ուսման Դեմբելեն

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանակաբաշխությունը: «Շատլե» թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` Kopa Trophy-ին, արժանացան «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստները` տղամարդկանց թիմի անդամ Յամին Յամալն ու  կանանց թիմի խաղացող Վիկի Լոպեսը:  Տարվա լավագույն մարզիչը տղամարդկանց ֆուտբոլում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն է, իսկ կանանց ֆուտբոլում` Անգլիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարինա ...

Կարդալ ավելին »

Նյու Յորքում մեկնարկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 80-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական քննարկումը (բարձր մակարդակի շաբաթը) ՝ պետությունների և կառավարությունների շուրջ 150 ղեկավարների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ:  «ՏԱՍՍ» գործակալությունը  գրում է, որ շաբաթվա ընթացքում ղեկավարները կքննարկեն գլոբալ հիմնական մարտահրավերները՝ խաղաղության ամրապնդում, կայուն զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն, գենդերային հավասարություն, արհեստական ​​բանականության կառավարում, պայքար ոչ վարակիչ հիվանդությունների և հոգեկան խանգարումների ...

Կարդալ ավելին »

Մեկ շաբաթում գրանցվել է 644 դեպք, որից 286-ը՝ արտակարգ. զոհվել է 6, փրկվել՝ 8 մարդ

Սեպտեմբերի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 644 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից: «Մասնավորապես՝ հրդեհի՝ 206, փլուզման, պայթյունի, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի` 1-ական, կենսապահովման կոմունալ համակարգերում վթարի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, քարաթափման, վայրի կենդանիների հարձակման` 3-ական, թունավորման՝ 5, ինքնասպանության փորձի՝ 6, օձի նկատման՝ 25, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 59, կեղծ ահազանգի՝ 4, ինչպես նաև՝ կենցաղային ...

Կարդալ ավելին »

2018-2025-ին խնամատար ընտանիքների թվի զգալի աճ է գրանցվել. նախարար

Հայաստանում 2018-2025 թվականներին խնամատար ընտանիքների թվի զգալի աճ է գրանցվել։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 22-ին Ազգային ժողովում «Երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող և ներկայումս շրջանառության մեջ գտնվող օրինագծերի էությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։ Նախարարը նշել է, որ ներկայումս Հայաստանում գրանցված է 108 խնամատար ընտանիք և 158 երեխա։ «Համեմատության համար՝ 2018 թվականին մենք ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը: Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությանը: Մտքեր ...

Կարդալ ավելին »

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 22-ին, կազմել է 383.45 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.60 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 451.47 դրամ (աճել  է 1.24 դրամով), իսկ ռուսական ռուբլու ոխարժեքը կազմել է 4.59  դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 383.5-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում ...

Կարդալ ավելին »

TrioLab․ հայ և ռուս թատերական գործիչները երևանյան հանդիսատեսի դատին են հանձնել ներկայացումը

Հայաստանի և Ռուսաստանի թատերական գործիչների միությունների միջև ստորագրված  համագործակցության հուշագրի շրջանակում օրերս Երևանում ներկայացվել է TrioLab բեմադրությունը։ Նախագիծը միավորել է երկու երկրներից նկարիչների, ռեժիսորների և դերասանների։  Վիճակահանությամբ ձևավորվել է հինգ խումբ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է ստեղծագործական եռյակ՝ նկարիչ, ռեժիսոր և դերասան։ Երեք օրվա ընթացքում նրանք պատրաստել են մինչև 10 րոպե տևողությամբ  փոքրիկ ներկայացումներ, էսքիզներ, ինստալյացիաներ, պերֆորմանսներ։  Լ աբորատորիայի ընդհանուր թեման ...

Կարդալ ավելին »
ajax-loader