Հայաստանը ճանաչվել է առաջատար ուղղություն Economy Middle East պարբերականի Eid Al-Fitr 2025-ի 15 լավագույն տոնական ուղևորությունների ցանկում։ Պարբերականը նշում է, որ Հայաստանը, որն ունի հարուստ պատմություն և գեղեցիկ բնություն, առաջարկում է զբոսաշրջային տեսարժան վայրերի բազմազանություն՝ այդպիսով երկիրը դարձնելով «Eid Al-Fitr 2025»-ի շրջանակներում այցելության իդեալական ուղղություններից մեկը: Պարբերականը որպես զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայրեր նշել է Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Հանրապետության հրապարակը, ...
Կարդալ ավելին »Լուրեր
ԿԸՀ-ն հաստատել է ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում հաստատել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների ատեստավորման կարգը, ինչը պայմանավորված է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում արված փոփոխություններով։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների առաջին ատեստավորումն կանցկացվի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։ Ատեստավորումը հանձնաժողովների անդամների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների ստուգումն է: Հանձնաժողովների անդամները ենթակա են ամենամյա ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 28/03/25
Ասիական ֆոնդային բորսաների մարտի 28-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.60%-ով և կազմել 37799.97 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 2815.47 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.15%-ով և կազմել 3373.75 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.41%-ով և կազմել 23578.80 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 28/03/25
ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մարտի 28-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.01 դրամով և կազմել 391.81 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.38 դրամով և կազմել 422.41 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 4.69 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 0.87 դրամով և կազմել 506.61 դրամ: Ինչ վերաբերում ...
Կարդալ ավելին »Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», – ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։ Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ ...
Կարդալ ավելին »Բյուրականի աստղադիտարանը և Նորարարության խթանման և հետազոտությունների կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Բյուրականի աստղադիտարանը՝ ի դեմս տնօրեն Արեգ Միքայելյանի և «Նորարարության խթանման և հետազոտության կենտրոն» (CIPR) ՍՊԸ-ն՝ ի դեմս հիմնադիր տնօրեն Մարի Հրաչուհի Պօղոսեանի, մարտի 28-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Բյուրականի աստղադիտարանը։ Համագործակցության շրջանակում նախատեսվում է ժամանակակից տեխնոլոգիաների, տիեզերական և աստղագիտական սարքաշինության սարքավորումների մշակման և նորարարական գիտահետազոտական աշխատանքների միջոցով աջակցել տեխնոլոգիական առաջընթացին և գիտելիքահենք տնտեսության ձևավորմանը։ Նշվում է, ...
Կարդալ ավելին »Նոր ռեանիմոբիլներ` Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում
Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվեց ևս 6 նոր մեքենայով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նախարար Անահիտ Ավանեսյանը Հանրապետական շտապօգնության Գյումրիի կայանում ներկա է գտնվել շտապօգնության մեքենաների հանձնման արարողությանը: Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, և այժմ միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը: Անահիտ Ավանեսյանը շրջայց է կատարել Հանրապետական ...
Կարդալ ավելին »ՏԿԵ նախարարն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չեն Մինի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներում համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, առկա խնդիրները, լուծման տարբերակները։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ...
Կարդալ ավելին »Մշակութային վերջին զանգի կազմակերպումը խրախուսվելու է. ԿԳՄՍ փոխնախարար
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է նախարարության անցկացրած «Կամուրջ կրթության և մշակույթի միջև» խորագրով համահայկական ուսուցչական առցանց համաժողովին։ Համաժողովում քննարկվել են մշակութային կրթության տարվա շրջանակում իրականացված կրթամշակութային ծրագրերը։ Նախարարության կողմից նախապես հայտարարված համաժողովին առցանց տարբերակով մասնակցել է ավելի քան հազար ուսուցիչ: Ողջունելով ուսուցչական համաժողովի մասնակիցներին՝ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ նշելով, ...
Կարդալ ավելին »Գևորգ Պապոյանն ու ԱՄԷ դեսպանը անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում փոխգործակցության զարգացմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 28-ին ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել հատկապես վերջին տարիներին տնտեսության ոլորտում ԱՄԷ-ի հետ սերտ համագործակցությունը։ «Ներկայում ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ