Լուրեր

Մոտ ապագայում երկրաբանի մասնագիտությունը վերագտնելու է երբեմնի փառքն ու դիրքը. ԵՊՀ ռեկտոր

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ու «Նորգեո» ընկերության համատեղ նախաձեռնությամբ հանրապետության գլխավոր բուհում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Երկրաբանի օրվան։  ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ մայր բուհի ռազմավարությունը մոտակա տարիների կտրվածքով լինելու է նոր միջավայրերի ստեղծումը կրթության որակի բարձրացման և նոր որակի կրթություն տրամադրելու համար։ «Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն զուտ ֆիզիկական տարածքը, այլև այն, որ ...

Կարդալ ավելին »

«Մեգալաբ»․ KLEN International-ի ոսկի և արծաթ կորզող ռեագենտը՝ Հայաստանում

«Մեգալաբ» ՍՊԸ-ն առաջարկում է հանքարդյունաբերական ձեռնարկություններին, որոնց տեխնոլոգիական գործընթացը ներառում է նատրիումի ցիանի օգտագործում, հանքանյութից թանկարժեք մետաղների կորզումը ապահովելու համար, փոխարինել նշված խիստ թունաոր նյութը RG ռեագենտով: Այս ոսկի և արծաթ կորզող ռեագենտը չի պարունակում ցիանի կամ այլ խիստ թունավոր կատեգորիայի քիմիական միացություն, ուստի նրա օգտագործումը չի պահանջի լրացուցիչ բնապահպանական ծախսեր: «Մեգալաբ» ՍՊԸ-ն կատարում է RG ռեագենտի գիտահետազոտական փորձարկումը առաջարկվող ...

Կարդալ ավելին »

Անահիտ աստվածուհուն նվիրված ցուցադրությունն ունեցել է ավելի քան 55 հազար այցելու

«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում ավելի քան վեց ամիս Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվեցին Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխն ու ձեռքը՝ բերված Բրիտանական թանգարանից, ունեցել է 55 հազար 837 այցելու։ Ցուցադրության կազմակերպիչների համոզմամբ՝ բացառիկ ցուցահանդեսը մեծացրել է թանգարանների նկատմամբ հետաքրքրությունը, նպաստել միջազգային հետագա համագործակցությունների դյուրին իրագործմանն ու փոխել Հայաստանի մշակութային միջավայրը։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի խոսքով՝ ցուցադրությանը ...

Կարդալ ավելին »

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը նշել է Երկրաբանի օրը

ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետն, ի դեմս բոլոր երկրաբանների, նշել է Երկրաբանի օրը։ Միջոցառումը մեկնարկել է Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։ Ֆակուլտետի հրավերով ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ներկա է գտնվել Երկրաբանի օրվան նվիրված միջոցառմանը։ Մայր բուհում կայացած հանդիսավոր նիստին նա հանդես է եկել «Հանքարդյունաբերության ներուժը ու հեռանկարները ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում» թեմայով զեկույցով։ Զեկույցներով հանդես ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 11/04/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.07%-ով և կազմել 59.77 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.44%-ով և կազմել 63.09 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 11/04/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 3.07%-ով և կազմել 3237.50 դոլար, արծաթի գինն աճել է 0.45%-ով և կազմել 31.26 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 935.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 11/04/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 2.50%-ով և կազմել 39593.66 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3.46%-ով և կազմել 5268.05 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 4.31%-ով և կազմել 16387.31 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 11/04/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 4.53%-ով և կազմել 20562.73 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 3.83%-ով և կազմել 7126.02 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 3.04%-ով և կազմել 7913.25 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ և ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշել է, որ մշտապես գործակցել ...

Կարդալ ավելին »

Զեմֆիրան մենահամերգ կունենա Երևանում

Ռուս երգչուհի, երգահան Զեմֆիրան մենահամերգով հանդես կգա Երևանում։  Կայանալիք համերգի մասին Զեմֆիրան հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Երգչուհու համերգը տեղի կունենա հուլիսի 4-ին, «Հրազդան» ստադիոնում։  Տոմսերի վաճառքը կմեկնարկի ապրիլի 8-ին։  

Կարդալ ավելին »
ajax-loader