ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի փետրվարի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի փետրվարին կազմել է 900,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 0․4% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 626,500 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2% անկում։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 482,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի ...
Կարդալ ավելին »Լուրեր
ՀՀ պետական պարտքը 13․03 մլրդ դոլար է (+1,085 մլն դոլար)
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2025թ.-ի փետրվարի 28-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,123,331.6 մլն դրամ: 2024թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 294,619 մլն դրամով կամ 6․1%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 105,793․1 մլն դրամով կամ 4․1%-ով և կազմել 2,498,560.5 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,300,464.6 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 198,095.9 մլն դրամ: Ինչ վերաբերում է ներքին ...
Կարդալ ավելին »«Օսկար» կշնորհեն նաև հնարքների բեմադրության համար
Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան հայտնել է «Հնարքների բեմադրություն» անվանակարգի ստեղծման մասին։ Այդ ոլորտում նվաճման համար «Օսկար» մրցանակը կհանձնվի՝ սկսած հոբելյանական 100-րդ արարողությունից։ Այդ մասին կինոակադեմիան հայտարարություն է տարածել X սոցիալական հարթակի իր էջում։ «Կինոակաեդեմիան ստեղծել է նոր ամենամյա մրցանակ հնարքների բեմադրության համար՝ սկսած 2028 թվականից՝ «Օսկար»-ի 100-րդ արարողությունից, որի ընթացքում մրցանակներ կշնորհվեն 2027 թվականին արտադրված ֆիլմերին», – նշված է հաղորդագրության մեջ։ ...
Կարդալ ավելին »Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։ Ինչպես տեղեկանում ենք ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 43 սմ բարձրության վրա, ինչը 17 սմ-ով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։ 2025 թվականի հունվարից մինչ ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա ...
Կարդալ ավելին »Եվրահանձնաժողովն արտակարգ միջոցառումներ է նախատեսում Լեհաստանում թռչնի գրիպի դեմ պայքարում
Եվրահանձնաժողովը ծրագրում է հաջորդ շաբաթ արտակարգ միջոցառումներ ձեռնարկել՝ կանխելու թռչնի գրիպի տարածումը Լեհաստանի երկու շրջաններում: Այդ մասին հայտնում է Reuters–ը: Վերջին երկու ամսվա ընթացքում Լեհաստանում գրանցվել է 73 դեպք (HPAI), որոնցից 53-ը Մասովյան (Masovian) և Մեծ Լեհաստանի (Greater Poland) շրջաններում:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵկ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու վերացման ...
Կարդալ ավելին »Ամուլսարի հանքը կշահագործվի տարեվերջին․ Հայկ Ալոյան
Ամուլսարի հանքը կվերաբացվի և կսկսի շահագործվել ընթացիկ տարվա վերջին. Հայաստանն այդտեղից կունենա արդյունահանված առաջին ոսկին։ Այդ մասին հայտնեց «Լիդիան Արմենիա» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ «ՀՀ կառավարությունն աջակցեց մեր ծրագրին և տվեց պետական երաշխիք, ուստի մոտ ժամանակներում կավարտենք ծրագրի ֆինանսավորումը։ Այս գարնանը կվերսկսենք շինարարական աշխատանքները։ Իրականացվելու է 250 միլիոն դոլարի ներդրում, որից 150 միլիոն դոլարը կհատկացվի տեղական ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։ Նման կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։ «Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով ...
Կարդալ ավելին »Այն ամենը, ինչ մենք օգտագործում ենք, աճում է հողից կամ դուրս է բերվում ընդերքից, կյանքը հնարավոր չէ առանց հանքարդյունաբերության․ Արմեն Ստեփանյան
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում կայացած հանդիպման մասնակից աշակերտներին է ներկայացրել «Կայուն զարգացումը ժամանակակից բիզնեսում» թեմայով դասախոսություն՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության դերը մարդկանց կյանքում և կենցաղում, ինչպես նաև դրա նշանակությունը՝ երկրի տնտեսության համար։ «Դահլիճում հավաքված մոտ հարյուր աշակերտներից շատերը վստահաբար հետագայում՝ դառնալով մասնագետներ, աշխատանք են փնտրելու ...
Կարդալ ավելին »Գիտության հետ երկխոսությունը թույլ կտա պարզել մետաղների պահանջարկն այսօր․ Արմեն Ալոյան
Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում այսօր մասնակցեց երկրաբանի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը մեկնարկեց ականավոր երկրաբան Գագիկ Կարապետյանի անունը կրող ինտերակտիվ լսարանի բացմամբ։ Միջոցառման ընթացքում, ի թիվս ոլորտի այլ ներկայացուցիչների, Հայկ Ալոյանը հանդես եկավ նաև զեկույցով, որը նվիրված էր մետաղների համաշխարհային պահանջարկի վրա գիտության զարգացման ազդեցությանը: Հայկ Ալոյանն իր զեկույցում շեշտեց գիտության հետ արդյունավետ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ