Լուրեր

ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը

Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը: Այդ մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում: «Խզումը պարտադիր չէ, բայց նման բան կարող է տեղի ունենալ», – ասել է Բեսենթը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ ...

Կարդալ ավելին »

Goldman Sachs-ը կրկին կրճատել է նավթի գների կանխատեսումները 2025-ի և 2026-ի համար

Goldman Sachs Group-ի վերլուծաբանները վերջին ժամանակներս երկրորդ անգամ իջեցրել են նավթի գների իրենց կանխատեսումներն ընթացիկ և հաջորդ տարիների համար՝ կապված ռեցեսիայի ռիսկերի և ՕՊԵԿ+ երկրների մատակարարման աճի հետ: Ընթացիկ տարվա համար Brent-ի միջին գնի կանխատեսումը բարելի դիմաց 69 դոլարից իջեցվել է մինչև 63 դոլար, WTI-ինը՝ բարելի դիմաց 66 դոլարից մինչև 59 դոլար։ Brent-ի կանխատեսումը 2026 թվականին վատթարացել է մինչև 58 ...

Կարդալ ավելին »

Դատախազությունը պահանջում է Ավշարի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 587 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 9-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Ավշար համայնքի նախկին ղեկավար Սուրիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Ավշար գյուղում, 2 անշարժ գույք` Երևանում, ...

Կարդալ ավելին »

8000 դոլարի և ՍԱՏՄ պաշտոնյաներին կաշառելու դիմաց թույլատրվել է կենդանիների ապօրինի արտահանումը. գործը դատարանում է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) կողմից կենդանիների արտահանման թույլտվությունների տրամադրումն անխոչընդոտ կազմակերպելու համար տնտեսվարողը տվել է 8000 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հիշյալ վարույթի շրջանակում բացահայտվել են նաև ՍԱՏՄ պաշտոնատար անձանց կողմից խմբով կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր: Կոմիտեից հայտնում են, որ ...

Կարդալ ավելին »

Գեղարքունիքում կատարվել է 1466,5 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում 2025 թվականի ապրիլի 14-ի դրությամբ արդեն կատարվել է 1466,5 հեկտար գարնանացան։  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, գարնանացանի աշխատանքները հիմնականում սկսվել են ապրիլի առաջին օրերից։ Արդեն ցանվել է 1317,5 հեկտար գարի, 140 հեկտար գարնանացան ցորեն, 5 հեկտար վարսակ և 4 հեկտար հաճար։ Վարդենիս համայնքում ցանվել է 570 հեկտար գարի, Մարտունի համայնքում՝ 130 հեկտար ...

Կարդալ ավելին »

Ապօրինի գույքի բռնագանձմամբ վերադարձվել է մոտ 210 մլրդ դրամի գույք և դրամական միջոցներ. վարչապետ

Պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի և դրամական միջոցների ծավալը հասել է շուրջ 210 միլիարդ դրամի, ինչը համարժեք է 530 միլիոն ԱՄՆ դոլարի։ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ապօրինի ձեռքբերված գույքի բռնագանձման համակարգն անշրջելի իրողություն է։ Այն գործում է ապօրինի գույքի բռնագանձման, պետական և համայնքային շահերի պաշտպանության քրեական ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը 2018-ից 233 մլրդ 800 մլն դրամ է հատկացրել թոշակների ավելացմանը

Հայաստանի կառավարությունը 2018 թվականից ի վեր կենսաթոշակների ավելացմանն է հատկացրել 233 մլրդ 800 մլն դրամ:  Այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:  «2018 թվականից ի վեր 233 մլրդ 800 մլն դրամ հատկացրել ենք թոշակների ավելացմանը: 2018 թվականից ի վեր ավելի քան կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, 5 անգամ կենսաթոշակները բարձրացնելու ...

Կարդալ ավելին »

Վարչապետը ներկայացրեց, թե 2018-2023-ին որքան աջակցություն է տրամադրվել ԼՂ-ին

Հայաստանի կառավարությունը 2018 թվականից մինչև 2023 թվականի  սեպտեմբեր 367 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացրել Լեռնային Ղարաբաղին, քան 2012-2017 թթ:  Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:   «2018-ից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ՀՀ կառավարությունը 367 մլրդ դրամով կամ 130 տոկոսով ավելի շատ գումար է հատկացրել  ԼՂ-ին: ...

Կարդալ ավելին »

Տեխնիկական համալրում՝ Ջրային պարեկային ծառայությունում

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը և Լիտվայի ՆԳ նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել են Սևանա լիճ։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, ջրային պարեկային ծառայության և Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողները ներկայացրել են ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը, ցուցադրել են ժամանակակից տեխնիկական սարքերն ու միջոցները, այդ թվում՝ առաջին բուժօգնության համար նախատեսված պարագաները։ Ներկաները հետևել ...

Կարդալ ավելին »

Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը չի շեղվելու խաղաղության օրակարգից՝ վերահաստատելով տարածաշրջանում կայունություն ապահովելու քաղաքական հանձնառությունը։  Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Ի հեճուկս բոլոր դժվարությունների ու բարդությունների՝ կառավարությունը և անձամբ ես չենք շեղվելու խաղաղության օրակարգից։ Ակնհայտ է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս գտնվող որոշ ...

Կարդալ ավելին »
ajax-loader