Լուրեր

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 20-ին, ժամը 02:30-ի սահմաններում կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի  հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։  Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել ...

Կարդալ ավելին »

Հայաստանում պետք է առնվազն 600 դատավոր գործի, սակայն այսօր ունենք ընդամենը 322 հաստիք․ ԲԴԽ նախագահ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը բարձրաձայնեց դատավորների թվի և բնակչության թվաքանակի անհամաչափության մասին՝ այն համեմատելով եվրոպական ստանդարտների հետ։ «Խոսում ենք դատավորների և բնակչության քանակի անհամաչափ հարաբերակցության մասին, որովհետև եվրոպական չափանիշներով 100 հազար բնակչի հաշվարկով 20-ից 40 դատավոր է տատանվում։ Օրինակ՝ Սլովենիայում 100 հազար բնակչի հաշվարկով 25 դատավոր է, Խորվաթիայում՝ 41»,– Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին ...

Կարդալ ավելին »

2025-ին քրեական գործերի քանակն աճել է 30 տոկոսով․ ԲԴԽ նախագահ

2025 թվականին Հայաստանում քրեական գործերի քննության ծավալներն աճել են շուրջ 30 տոկոսով։ Երևանում ընթացող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» խորագրով համաժողովին այս մասին ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանը՝ նշելով, որ սա լուրջ ազդեցություն է թողնում դատական համակարգի ծանրաբեռնվածության վրա։ «Քրեական գործերի հետ կապված մենք մշտապես խոսում ենք գործի քննության ողջամիտ ժամկետների ապահովման մասին։ Սակայն այսօր մենք իրականում կանգնած ...

Կարդալ ավելին »

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան շրջանի հանձնաժողովի նիստին

Բանգկոկում ընթացող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ապրիլի 21-ին մասնակցել և ելույթով հանդես է եկել «Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ներառական և կայուն զարգացման արդի և նոր ի հայտ եկող քաղաքականության հարցերը» խորագրով ընդհանուր բանավեճին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Իր խոսքում ԱԳ նախարարի տեղակալ ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 18/04/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 3.44%-ով և կազմել 63.20 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 3.12%-ով և կազմել 66.47 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 18/04/25

NYMEX բորսայի ապրիլի 16-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.78%-ով և կազմել 3356.80 դոլար, արծաթի գինն աճել է 0.68%-ով և կազմել 32.62 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.40%-ով և կազմել 973.20 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 18/04/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.73%-ով և կազմել 39669.39 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 2.24%-ով և կազմել 5275.70 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 3.07%-ով և կազմել 16307.16 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 18/04/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.27%-ով և կազմել 21311.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.07%-ով և կազմել 7329.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 8275.60 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ն ավելի քան 20 հարված է հասցրել Եմենին

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և մի քանի նահանգների, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը չի հստակեցվում։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ 14 հարձակումներով թիրախավորվել է մայրաքաղաք Սանայի ալ-Սաբային նահանգի ալ-Հաֆա շրջանը: Al Hadath հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ-Հաֆա շրջանում հիմնական թիրախներից մեկը հութիների ուսումնական ճամբարն էր։  Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն երեք ավիահարված է հասցրել ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 5000 բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան սահմանին

Ավելի քան 5000 բեռնատար ավտոմեքենա է կանգնած էլեկտրոնային հերթում Հյուսիսային Օսիայի «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան անցնելու համար: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտնել է հանրապետության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը։ Ապրիլի 17-ի առավոտվա տվյալներով, ընդհանուր առմամբ, հերթում գրանցված է 5013 բեռնատար։ Ռազմավիրական ճանապարհը միակ ցամաքային երթուղին է, որը Ռուսաստանը կապում է Վրաստանի և Հայաստանի հետ։

Կարդալ ավելին »
ajax-loader