Հայաստանի որոշ շրջաններում ցերեկը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-6 մ/վրկ։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մոտակա գիշերը մայրաքաղաքում կլինի +10…+12, վաղը ցերեկը՝ +24…+26։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +17+21, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+20, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+23, Սևանի ավազանում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19, ...
Կարդալ ավելին »Լուրեր
Արդյունաբերությանը տրամադրվել է 626,983 մլն դրամ․ բանկերի տված վարկերը՝ ըստ ոլորտների
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների 2025 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրվել են ընդամենը 7,005,862 մլն դրամի վարկեր, որից 4,756,625 մլն-ը ՀՀ դրամով, մնացած 2,249,237 մլն-ը տարադրամով։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 28․4%-ով։ Ըստ ոլորտների բաշխվածությունը ունի հետևյալ տեսքը․ Արդյունաբերության ոլորտին տրամադրվել է 626,983 մլն դրամի վարկ, որից 247,047 մլն-ը ՀՀ դրամով, իսկ մնացած 379,936 մլն-ը տարադրամով։ ...
Կարդալ ավելին »Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 41.1 տոկոսով՝ կազմելով 12 մլրդ 942.7 մլն դոլար։ Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ Օգոստոսին՝ հուլիսի համեմատ, նվազել է 13.8, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ՝ 33.7 տոկոսով: Ամռան վերջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 519.4 մլն դոլար։ Արտահանումն այս տարվա առաջին ...
Կարդալ ավելին »Կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և խոշոր հարկ վճարողներից մեկի միջև. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտե հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել նախնական գնագոյացման պայմանավորվածության վերաբերյալ ՀՀ կարգավորումները։ Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է՝ 2025 թվականին արդեն կնքվել է առաջին նախնական գնագոյացման պայմանավորվածության համաձայնագիրը Հարկային մարմնի և ՀՀ խոշոր հարկ վճարողներից մեկի միջև։ «Ըստ կարգավորումների՝ նախնական գնագոյացման պայմանավորվածությունը գործիք է, որի միջոցով հարկ վճարողը և Հարկային մարմինը նախապես համաձայնեցնում են ...
Կարդալ ավելին »Հնդիկ վիրաբույժները մեկ ամսական երեխայի որովայնից հեռացրել են մեկ այլ սաղմ
Հնդկաստանում բժիշկները հաջողությամբ մեկ ամսական երեխայի որովայնից հեռացրել են երկու թերզարգացած սաղմ: «Պտուղ պտղի մեջ» (fetus in fetu) չափազանց հազվագյուտ պաթոլոգիա է: Աշխարհում նման մոտ 300 դեպք է գրանցվել: Ինչպես նշում է Times of India-ն, այդ իրավիճակը հատկապես հազվադեպ է, քանի որ ծնված երեխայի ներսում երկու սաղմ է եղել: Դա տեղի է ունենում գրանցված դեպքերի մոտ 10%-ում: Անոմալիան ձևավորվում է հղիության վաղ փուլերում, երբ սաղմը «ներառվում» ...
Կարդալ ավելին »Մաարի դիմանկարը՝ 14 միլիոն դոլար․ Հոնկոնգում աճուրդի է հանվել Պաբլո Պիկասոյի գլուխգործոցը
Պաբլո Պիկասոյի հազվագյուտ և նշանակալի աշխատանքը կդառնա սեպտեմբերի 26-ին Հոնկոնգում կայանալիք Christie’s-ի 20-21-րդ դարերի արվեստի երեկոյան աճուրդի կարևորագույն պահերից մեկը։ «Կանացի կիսանդրին»՝ նրա մուսայի և սիրեցյալի՝ Դորա Մաարի հմայիչ դիմանկարը, գնահատվում է 11-14 միլիոն դոլար։ Մասնավոր հավաքածուներում ավելի քան 25 տարի գտնվելուց հետո այս աշխատանքը ներկայացնում է Մաարի վերջին ժամանակների ամենամեծ և ամենատպավորիչ պատկերներից մեկը, որը աճուրդի է հանվել։ Նկարված ...
Կարդալ ավելին »Atlas 950․ աշխարհի ամենահզոր համակարգչային կլաստերը՝ Huawei-ից
Չինական հեռահաղորդակցական հսկա Huawei-ը հայտարարել է արհեստական բանականության համար նախատեսված Atlas 950 սուպերկլաստերի ստեղծման մասին։ Huawei Ascend-ի ավելի քան 520 հազար չիպերից կազմված նոր կլաստերը շուկա դուրս կգա 2026 թվականի չորրորդ եռամսյակում: Այս մասին տեղեկացրել է ընկերության վարչության փոխնախագահ Էրիկ Սյուն՝ Շանհայում կայացած ամենամյա Huawei Connect համաժողովում։ Կլաստերը կազմող յուրաքանչյուր համակարգ կլինի 6.7 անգամ հզոր, քան Nvidia-ի NVL144 համակարգը, որի ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ. 24/09/25
Ասիական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 45493.66 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3163.17 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.18%-ով և կազմել 3821.83 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.70%-ով և կազմել 26159.12 կետ:
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ. 25/09/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.6 դրամով և կազմել 382.85 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.1 դրամով և կազմել 451.57 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.0198 դրամով և կազմել 4.5785 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.35 դրամով և կազմել 517.23 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ...
Կարդալ ավելին »«Սյունիք» օդանավակայան․ ժամանակավոր դադարը պայմանավորված է «ՆովԷյրի» ինքնաթիռի տեխսպասարկումամբ
«Սյունիք» օդանավակայանը հայտարարում է, որ հակառակ այսօր լրատվամիջոցներում տարածված հրապարակումների, օդանավակայանը չի դադարեցրել աշխատանքը։ Ժամանակավորապես դադարեցվել է Երևան-Կապան-Երևան չվերթը, որը պայմանավորված է բացառապես չվերթն իրականացնող «ՆովԷյր» ավիաընկերության L-410 ինքնաթիռի պլանային տեխսպասարկումով։ Կարևոր ենք համարում տեղեկացնել, որ նույնիսկ չվերթերի ժամանակավոր դադարեցման պարագայում օդանավակայանները գործում են երկրի և միջազգային համապատասխան կարգավորող մարմինների վերահսկողությամբ և կանոններով։ Երևան-Կապան-Երևան չվերթը կվերսկսվի օդանավի տեխնիկական աշխատանքները ավարտելուց ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ