Լուրեր

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով:  Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում:

Կարդալ ավելին »

Յուրաքանչյուր աշխատողի համար անվտանգ և առողջ աշխատանքային միջավայրում աշխատելու իրավունքը գերակայություն է. ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) շենքում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման խնդիրները աշխատավայրում» թեմայով:  ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքի անվտանգության և առողջության միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովի ժամանակ իր խոսքում շեշտեց, որ տվյալ կառույցի գործունեության հիմքում յուրաքանչյուր աշխատողի համար անվտանգ ու առողջ աշխատանքային միջավայրում աշխատելու իրավունքը գերակայությունն է։  «Աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ ...

Կարդալ ավելին »

Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ...

Կարդալ ավելին »

Levon Travel-ի երևանյան գրասենյակը նշում է իր 35-ամյակը

Հազվադեպ է պատահում, որ որևէ բիզնես իր երկարակեցությամբ կարող է համեմատվել հանրապետության անկախության տարիքի հետ։ Levon Travel-ն այն եզակիներից է, որը կազմավորվել է դեռ 1990 թվականին։ Գործակալության մասին խոսելիս, կարող ենք մի քանի անգամ օգտագործել առաջին բառը․ այն ոչ միայն առաջին ճամփորդական գրասենյակն էր, այլև անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ամերիկյան ներդրումնը Հայաստանում։ Այս տարի Levon Travel-ի հայաստանյան գրասենյակը նշում ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը

Հայաստանում մեկնարկել է Իմունականխարգելման եվրոպական շաբաթը: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ նախաձեռնության նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը պատվաստումների կարևորության, անվտանգության և արդյունավետության մասին: Իմունականխարգելման եվրոպական շաբաթն անցկացվում է 2005 թվականից: Առողջապահության նախարարությունից վստահեցնում են՝ իմունականխարգելումը հանրային առողջապահության ամենաարդյունավետ ռազմավարություններից մեկն է։ • Պատվաստումները պաշտպանում են մարդուն՝ կյանքի բոլոր փուլերում:• Ապահովում են առավելագույն պաշտպանություն հիվանդություններից՝ նվազագույն ներդրումներով: ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով Եմենում 68 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն Եմենի Սաադա քաղաքում թիրախավորել է աֆրիկացի միգրանտների պահման վայրը։ Ավիահարվածների հետևանքով զոհվել է 68 մարդ, 47 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հայտնում է հութիների Al Masirah հեռուստաալիքը։ Քաղաքացիական պաշտպանության և փրկարարական խմբերն աշխատանքներ են իրականացնում հրդեհները մարելու և տուժածներին փրկելու ուղղությամբ, իսկ շտապօգնության անձնակազմը ինտենսիվ ջանքեր է գործադրում տասնյակ վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելու համար։ ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) ...

Կարդալ ավելին »

«Հայասաթ-1»-ն ավարտել է առաքելությունը

Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը՝ մշակված Բազումքի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի կողմից, ապրիլի 26-ին վերջին անգամ հատել է Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը։ Այդ մասին նշված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի «Ֆեյսբուքի» էջում կատարված գրառման մեջ:  «Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն ...

Կարդալ ավելին »

Հյուսիսային Կորեան զորքեր է ուղարկել Ռուսաստան

Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է, որ զորքեր է ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ կռվելու։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Նշվում է, որ ըստ Կորեական կենտրոնական լրատվական գործակալության՝ ԿԺԴՀ ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ հյուսիսկորեացի զինվորները ռուսական ուժերին օգնել են «լիովին ազատագրել» սահմանամերձ Կուրսկի մարզը՝ համաձայն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հրամանի։ Փհենյանի այս հայտարարությունից օրեր առաջ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր ...

Կարդալ ավելին »

Կայա Կալասը կայցելի Հայաստան

Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպման մասին X-ի իր միկրոբլոգում մանրամասներ է ներկայացրել Կայա Կալասը։  «Հռոմում նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ քննարկեցի իմ առաջիկա այցը Հայաստան։ Ես վերահաստատեցի Եվրամիության ուժեղ հանձնառությունը կապերի խորացման առնչությամբ։ Մենք մտքեր փոխանակեցինք Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ...

Կարդալ ավելին »

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչներին

Պաշտոնական այցով Էստոնիայում` Տալլինում, գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ի երեկոյան հանդիպում է ունեցել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։  Վարչապետն անդրադարձել է Էստոնիա այցի շրջանակում քննարկվելիք թեմաներին, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին Երկրի ղեկավարը պատասխանել ...

Կարդալ ավելին »
ajax-loader