Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «Վանադ կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, ք․ Արմավիր) իրականացված վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այն աշխատում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Այսպես՝ արտադրական շինության հատակի, պատերի, դռների մակերևույթները հարթ չեն եղել, պատված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանող նյութերով, առաստաղները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու ...
Կարդալ ավելին »Լուրեր
Ապահովագրական ընկերությունները 7%-ով կրճատել է հարկային վճարումները
Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում 2025թ. առաջին եռամսյակում գործող 7 ապահովագրական ընկերություններից ընդգրկվել են 3-ը (ինչպես մեկ տարի առաջ). «ԼԻԳԱ Ինշուրանս», «ԻՆԳՈ» և «Սիլ Ինշուրանս» ։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները։ Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի ապահովագրական հատվածը պետական գանձարան հարկային վճարումները կրճատել է տարեկան 7%-ով’ բյուջե փոխանցելով 410.7 մլն դրամ, որից 326.2 մլն դրամ’ ուղղակի հարկեր (տարեկան ...
Կարդալ ավելին »ՀՀ արդյունաբերական հատվածը 18,5% անկում է ապրել
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-մարտին խիստ դանդաղել է ՝ հասնելով տարեկան 4,1% – ի (2024թ. նույն ժամանակահատվածի 14,3% – ից)։ Ընդ որում, մեկ տարի առաջ աճի դրայվեր հանդիսացող արդյունաբերության հատվածն այժմ երկնիշ անկման մեջ է հայտնվել։ Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտաքին առևտրի միտման վատթարացմամբ՝ մի քանի անգամ աճից մինչև զգալի անկում։ Վիճակագրության ...
Կարդալ ավելին »FlyOne Armenia-ն և Shirak Avia-ն խոչընդոտներ են տեսնում ավիափոխադրողների մասին որոշումներում
Հայկական FlyOne Armenia եւ Shirak Avia ավիաընկերությունները համատեղ հայտարարություն են տարածել ՀՀ Կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման ընդունման վերաբերյալ: «Մենք՝ մեկից ավելի ուղղություն սպասարկող գործող տեղական ավիափոխադրողներս, ցանկանում ենք արտահայտել մեր խոր մտահոգությունը՝ կապված ՀՀ Կառավարության կողմից ս․թ․ ապրիլի 23-ին ընդունված «Հայաստանի Հանրապետություն օդային ճանապարհով իրականացվող ուղևորափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ...
Կարդալ ավելին »Կապի օպերատորները կրճատել են վճարումները պետական գանձարան
Հայաստանի կապի խոշորագույն օպերատորների քառյակը 2025 թվականի 1-ին եռամսյակում պետական գանձարան է ուղղել 7.5 մլրդ դրամ, ինչը 6.3% – ով պակաս է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից։ Այդ գումարից 94.7 մլն դրամը վճարվել է մաքսատուրքերի, 1.9 մլրդ դրամը ՝ ուղղակի հարկերի (այդ թվում ՝ շահութահարկ, եկամտահարկ), եւ 3.9 մլրդ դրամ՝ ԱԱՀ – ի գծով։ Այդ մասին են վկայում ՀՀ պետական եկամուտների ...
Կարդալ ավելին »Եկամտային հարկի ծավալով ՀՀ ամենախոշոր հարկատուն Սոֆթ Կոնստրակտն է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի խոշոր հարկատուներից գանձված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ 2025թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված եկամտային հարկի ծավալը կազմել է 84.285 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի շուրջ 20.59% (-0.39 տոկ. կետ)։ 2024թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 81.208 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 20.98%։ ...
Կարդալ ավելին »Գառնու տաճարի բաղնիքի խճանկարը կվերականգնվի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի խճանկարի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության ծառայությունից հայտնում են, որ տրվել է վերականգնման աշխատանքների նախագծի մեկնարկը: ՊՈԱԿի աշխատակիցների ուղեկցությամբ Իտալիայի Մշակութային ժառանգության նախարարության Ֆլորենցիայի «Օպիտիֆիչո դելլե Պիետրե Դուրե» (OPD) ինստիտուտի վերականգնողներն այսօր այցելել են Գառնի պատմամշակութային արգելոց: Տեղում իրականցված աշխատաժողովի ընթացքում իտալացի վերականգնողներն հանդիպել ...
Կարդալ ավելին »Հռոմի պապի ընտրության կոնկլավը կկայանա մայիսի 7-ին
Կոնկլավը, որի արդյունքում կարդինալները պետք է ընտրեն Հռոմի 267-րդ պապին, կկայանա մայիսի 7-ին։ Այդ մասին հաղորդում է Vatican News-ը։ Դա տեղի կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությանը հաջորդող իննօրյա սգի շրջանի ավարտից հետո։ Կոնկլավի նախապատրաստական աշխատանքների նպատակով Վատիկանն արդեն այցելուների համար փակել է Սիքստինյան կապելլան։ Քվեարկությունից հետո աշխարհը պետք է սպասի նշանի. եթե Սիքստինյան կապելլայի ծխնելույզից դուրս եկող ծուխը սև է, ...
Կարդալ ավելին »ԵՊԲՀ-ն հետխորհրդային տարածքի ամենաարագ զարգացող բժշկական համալսարանն է. Oncodaily
Հետխորհրդային տարածաշրջանում ամենաարագ զարգացող բժշկական համալսարանը Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանն է։ Այդ մասին հայտնել է oncodaily.com-ը։ Այս գնահատականը հիմնված է մեծածավալ հետազոտության վրա, որի ընթացքում վերլուծության է ենթարկվել ողջ հետխորհրդային տարածաշրջանի բժշկական համալսարանների, ինչպես նաև բժշկական ֆակուլտետներ ունեցող համալսարանների գեներացրած գիտական արդյունքը։ Այն չափվել է ԱՄՆ Ազգային բժշկական գրադարանում ինդեքսավորված գիտական ամսագրերում տպագրված հոդվածների միջոցով։ Արագ աճող ...
Կարդալ ավելին »SIPRI․ համաշխարհային ռազմական ծախսերն աճել են ռեկորդային 9,4%-ով.
Համաշխարհային ռազմական ծախսերը 2024 թվականին հասել են 2,718 տրիլիոն դոլարի, ինչը 9,4%-ով ավելի է, քան 2023 թվականին։ Դա տարեկան հաշվարկով ամենամեծ աճն է սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր: Այդ մասին հաղորդել է Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտը (SIPRI) նոր զեկույցում։ Ինչպես նշում են ինստիտուտի փորձագետները, ռազմական ծախսերն աճել են աշխարհի բոլոր տարածաշրջաններում, ընդ որում, առանձնապես արագ աճ է ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ