Լուրեր

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) հայտնում է, որ վերջերս իր խնամքիտակ է վերցրել Վայոց ձորի մարզից փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։ Կենդանին կենտրոն է տեղափոխվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։ Ներկայում մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է` փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի ...

Կարդալ ավելին »

OpenAI-ն ուզում է գնել Google-ի Chrome բրաուզերը

OpenAI-ը շահագրգռված է գնել Google-ի Chrome բրաուզերը: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: ChatGPT-ի համար պատասխանատու Նիկ Թարլին նշել է, որ ChatGPT-ն այժմ հասանելի է Chrome-ի համար, սակայն եթե OpenAI-ը գնի այն, չաթբոթը կարող է առավելագույնս ինտեգրվել Chrome-ին: Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով Google-ից հրաժարվել բրաուզերի սեփականության իրավունքից և արգելել նրան պայմանագրեր կնքել այլ ընկերությունների հետ՝ ...

Կարդալ ավելին »

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի մրցաշարը կանցկացվի մայիսի 1-5-ը

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի մրցաշարը կանցկացվի մայիսի 1-5-ը:  Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ մրցաշարը տեղի կունենա Գազպրոմ Արմենիա ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում: Առաջնությանը մասնակցելու են մինչև 16 տարեկան պատանի վոլեյբոլիստները

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումը նվազել է 61.8%-ով

2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,480.1 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 54.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,080.5 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 1,699.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որին հաջորդել էր հրդեհ, ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն ու Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում  Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 29-ին հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը:

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այդ մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։  Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության ...

Կարդալ ավելին »

Չինաստանի ռեստորաններից մեկում հրդեհը 22 մարդու կյանք է խլել

Առնվազն 22 մարդ է զոհվել, ևս երեքը՝ վնասվածքներ ստացել  Չինաստանի հյուսիսարևելյան Լյաոնինի նահանգի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը: Հրդեհը բռնկվել է նահանգի Լյաոյան քաղաքում տեղական ժամանակով կեսօրից հետո՝ 12:25-ին: Ըստ հրապարակման՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարգադրել է գործադրել բոլոր ջանքերը տուժածներին օգնություն ցուցաբերելու համար։

Կարդալ ավելին »

Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում

Հայաստանը ներկայացնող շախմատիստ Մանուէլ Պետրոսյանը հաղթանակ է տոնել Հնդկաստանի միջազգային մրցաշարում: Մանուէլ Պետրոսյանը «3rd Maharashtra International Grandmaster Chess Tournament 2025» շախմատի միջազգային մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 1-3-րդ հորիզոնականները: Հայ գրոսմայստերը զբաղեցրեց առաջին հորիզոնականը լրացուցիչ միավորներով: Երկրորդ տեղում Վրաստանից Լևան Փանցուլաիան է, իսկ եռյակի վերջում` ռուս Բորիս Սավչենկոն: Հայաստանի մյուս մասնակից Կարեն Գրիգորյանը 21-րդն է` 6,5 միավորով:

Կարդալ ավելին »

Հնդկաստանը Ֆրանսիայից 26 Rafale կործանիչ կգնի

Ֆրանսիան Հնդկաստանի հետ պայմանավորվել է Նյու Դելիին 630 միլիարդ ռուփիի (7,3 միլիարդ դոլար) 26 հատ Rafale Marine կործանիչ վաճառելու շուրջ: Ինչպես տեղեկանում ենք «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հաղորդել են Հնդկաստանի ռազմածովային ուժերը։ Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել Նյու Դելիում Ֆրանսիայի դեսպան Թիերի Մատուն և Հնդկաստանի պաշտպանության փոխնախարար Ռաջեշ Կումար Սինգհը։ Նաև առցանց ռեժիմով արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտպանության ...

Կարդալ ավելին »
ajax-loader