Լուրեր

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 30/04/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.80%-ով և կազմել 3325.10 դոլար, արծաթի գինն աճել է 0.43%-ով և կազմել 32.89 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.76%-ով և կազմել 993.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 30/04/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 40227.59 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 5528.75 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.10%-ով և կազմել 17366.13 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 30/04/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.13%-ով և կազմել 22271.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.50%-ով և կազմել 7573.76 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 8417.34 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 1144.79 կետ:

Կարդալ ավելին »

The Economic Times․ Հնդկաստանը կփակի օդային տարածքը Պակիստանի համար

Հնդկաստանը քննարկում է պակիստանյան ավիափոխադրողների համար իր օդային տարածքը փակելու և պակիստանյան նավերին Հնդկաստանի նավահանգիստներ մուտքն  արգելելու հնարավորությունը։ Այդ մասին հաղորդում է The Economic Times թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրների։ Ինչպես նշում է հրատարակությունը, այդ դեպքում Պակիստանն ստիպված կլինի ինքնաթիռներն ուղարկել Չինաստանի կամ Շրի Լանկայի տարածքով՝ Հարավարևելյան Ասիայի պետություններ հասնելու համար։  Ավելի վաղ Պակիստանն էր իր օդային տարածքը փակել Հնդկաստանի համար՝ ...

Կարդալ ավելին »

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) հայտնում է, որ վերջերս իր խնամքիտակ է վերցրել Վայոց ձորի մարզից փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։ Կենդանին կենտրոն է տեղափոխվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։ Ներկայում մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է` փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի ...

Կարդալ ավելին »

OpenAI-ն ուզում է գնել Google-ի Chrome բրաուզերը

OpenAI-ը շահագրգռված է գնել Google-ի Chrome բրաուզերը: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը: ChatGPT-ի համար պատասխանատու Նիկ Թարլին նշել է, որ ChatGPT-ն այժմ հասանելի է Chrome-ի համար, սակայն եթե OpenAI-ը գնի այն, չաթբոթը կարող է առավելագույնս ինտեգրվել Chrome-ին: Ավելի վաղ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայց էր ներկայացրել՝ պահանջելով Google-ից հրաժարվել բրաուզերի սեփականության իրավունքից և արգելել նրան պայմանագրեր կնքել այլ ընկերությունների հետ՝ ...

Կարդալ ավելին »

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի մրցաշարը կանցկացվի մայիսի 1-5-ը

«Երևանի քաղաքապետի գավաթ» վոլեյբոլի մրցաշարը կանցկացվի մայիսի 1-5-ը:  Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ մրցաշարը տեղի կունենա Գազպրոմ Արմենիա ուսումնա-սպորտային համալիրի մարզադահլիճում: Առաջնությանը մասնակցելու են մինչև 16 տարեկան պատանի վոլեյբոլիստները

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումը նվազել է 61.8%-ով

2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,480.1 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 54.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,080.5 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 1,699.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք ...

Կարդալ ավելին »

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան

Հայաստանում Իրանի դեսպանատանը կբացվի Սգո մատյան՝ Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով զոհերի հիշատակին։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանում Իրանի դեսպանությունը։ Ապրիլի 30-ին ժամը 10:00-ից 13:00-ը և 15:00-ից 17:00-ը դեսպանատան տարածքում ցանկացողները կարող են իրենց ցավակցությունները հայտնել։ Ապրիլի 26-ին Իրանի Բենդեր Աբաս քաղաքի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որին հաջորդել էր հրդեհ, ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարն ու Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են Մերձավոր Արևելքի անվտանգային իրավիճակը

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում  Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 29-ին հանդիպել է Կատարի էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մոհամմադ բին Ահմադ ալ-Մուսնադի հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Մերձավոր արևելքի անվտանգային իրավիճակը:

Կարդալ ավելին »
ajax-loader