Լուրեր

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 02/05/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.49 դրամով և կազմել 389.94 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.11 դրամով և կազմել 443.01 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 4.80 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.36 դրամով և կազմել 520.80 դրամ: Ինչ վերաբերում է թանկարժեք ...

Կարդալ ավելին »

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի  նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը`  ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: ...

Կարդալ ավելին »

Գազա մեկնող մարդասիրական նավն ԱԹՍ-ի հարձակման պատճառով խորտակվում է Մալթայի ափերի մոտ

Գազայի հատված նավարկող մարդասիրական օգնությամբ նավը, որը պատկանում է «Ազատության նավատորմի կոալիցիա» (FFC) կազմակերպության ակտիվիստներին, Մալթայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել, որից հետո նավում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին CNN-ին հայտնել է կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Յասեմին Աքարը։ Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել մայիսի 2-ին, տեղական ժամանակով կեսգիշերից հետո։ «Նավի վրա անցք կա, և ...

Կարդալ ավելին »

Ավետիս Առաքելյանն ու Գագիկ Մանուկյանն ընտրվեցին Գյումրու փոխքաղաքապետեր

Գյումրիի ավագանին մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ձայների մեծամասնությամբ ընտրեց երկու փոխքաղաքապետերի։ Գյումրիի նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով 17 կողմ, 13 ձեռնպահ ձայներով քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Ավետիս Գուրգենի Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ Գագիկ Գևորգի Մանուկյանն էլ ձայների նույն հաշվարկով  դարձավ երկրորդ տեղակալ։  Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նորընտիր փոխքաղաքապետերից մեկը իր դստեր ամուսինն ...

Կարդալ ավելին »

Հայաստանի պետական պարտքը 5 տրլն 318 մլրդ դրամ է. ավելացել է 4.4 տոկոսով

Հայաստանի պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ: Այդ մասին ասուլիսին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Պետական պարտքը մարտի 31-ի դրությամբ կազմում է 5 տրլն 318 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացել է 4.4 տոկոսով: 2024 թ արդյունքներով պետական պարտք-ՀՆԱ-ն նվազել է 0.1 տոկոսային կետով»,-ասաց նախարարը: Նա վստահեցրեց, որ պարտքի ներգրավումն ու ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ից ներմուծված առաքանիից հայտնաբերվել է 970 գրամ «մարիխուանա» թմրամիջոց

ետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ու  Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները «ՕՆԷՔՍ» ընկերության ժամանակավոր պահպանման պահեստի  մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: ՊԵԿ-ից հայտնում են, որ բացի անձնական օգտագործման իրերից և հագուստից, հայտնաբերվել է նաև ընդհանուր 970 գրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։  Փաշինյանն այդ մասին հայտնել է «Ֆեյսբուք »-ի իր էջում կատարած գրառմամբ։  «Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգ փողոցը»,- գրել է Փաշինյանը: 

Կարդալ ավելին »

Բանգկոկում երկրաշարժից հետո երկնաքերի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի

Բանգկոկում Գլխավոր աուդիտորական վարչության կառուցվող շենքի՝ երկրաշարժից փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 74-ի, հայտնել է քաղաքային վարչակազմը։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: Փրկարարական ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, քանի որ 30-հարկանի շենքի փլվածքների տակ դեռևս կա 20 անհետ կորած։ Տարերային աղետների նխազգուշացման և հետևանքների վերացման գերատեսչության տնօրեն Սուրիյաչայ Ռավիվանը հայտարարել է, որ փրկարարները փորձում են դուրս բերել հայտնաբերված ...

Կարդալ ավելին »

Ամուլսարի հանքի գործարկմամբ կհասնենք բյուջեի հիմքում դրված տնտեսական աճին․ ֆինանսների նախարար

Կառավարությունում համոզված են, որ կկարողանան հասնել 2025-ի բյուջեի մասին օրենքի հիմքում դրված տնտեսական աճի ցուցանիշին: Նման վստահություն հայտնեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:  Անդրադառնալով Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ տարբեր կառույցների կողմից արվող կանխատեսումներին՝ նախարարը նշեց, որ այդ կանխատեսումների մեջ դրված են տարբեր սցենարներ և տարբեր ենթադրություններ: Կարևոր է, թե ով ինչ ենթադրություն է անում: Անդրադառնալով Ամուլսարի գործարկման վերաբերյալ հարցին՝ Հովհաննիսյանը նկատեց. «Ամուլսարի ...

Կարդալ ավելին »

Իրանի  խորհրդակցությունները «եվրաեռյակի» երկրների հետ չեն կայանա. Ֆրանսիայի ԱԳՆ

Իրանի և «եվրաեռյակի» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է տեղի ունենային մայիսի 2-ին՝ Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններից առաջ, չեն կայանա։ Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Պետք է կայանար պլանավորված տեխնիկական հանդիպում ԱՄՆ-ի և Իրանի բարձր մակարդակի հանդիպումից առաջ։ Քանի որ այդ ...

Կարդալ ավելին »
ajax-loader