Լուրեր

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 06/05/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 6-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.53 դրամով և կազմել 389.41 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.73 դրամով և կազմել 441.28 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 4.71 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.20 դրամով և կազմել 517.60 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 06/05/25

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 2.18%-ով և կազմել 36830.69 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.77%-ով և կազմել 2687.78 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 3279.03 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.74%-ով և կազմել 22504.68 կետ:

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 173 դեպք. գրանցվել է 10 ավտովթար, վիրավորվել ՝ 14 մարդ

Բացահայտվել է 173 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ 51 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 22 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու խարդախության, 7 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ ...

Կարդալ ավելին »

Նոր Զելանդիայի խորհրդարանին ներկայացվել է երեխաների համար սոցցանցերն արգելելու օրինագիծ

Նոր Զելանդիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որով արգելվում են սոցիալական ցանցերը 16-ից ցածր տարիքի օգտատերերի համար: Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։ Նշվում է, որ երկրի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը հայտարարել է, որ օրինագծով սոցիալական մեդիայի ընկերություններից պահանջվում է նախքան օգտահաշիվ բացելը ստուգել, որ օգտատերերի 16 տարին լրացել է, այլապես կլինեն տուգանքներ նոր զելանդական 2 միլիոն դոլարի չափով (1,2 ...

Կարդալ ավելին »

Մարմարիկում երկու տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի տարածքում մայիսի 4-ից կորած 2 տարեկան երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: Այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից։   Երեխայի կորելու մասին ահազանգը ստացվել է մայիսի 4-ին, ժամը 11:52-ին, նույն պահից էլ մեկնարկել են որոնողական աշխատանքները: ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բասկետբոլի Մ18 և Մ20 հավաքականների կազմը համալրվել է նոր անդամով

Հայաստանի բասկետբոլի երկու տարիքային հավաքականները` Մ18, Մ20, նոր համալրում ունեն կազմում: Այդ մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:Ամռանը կայանալիք Եվրոպայի առաջնություններում Հայաստանը կներկայացնի նաև 17-ամյա բասկետբոլիստ Դանիել Սանամյանը: 206 սմ հասակ ունեցող կենտրոնականը ժամանել է Երևան և սկսել է Հայաստանի հավաքականների կազմում նախապատրաստվել առաջիկա կարևոր ստուգատեսներին։Նախորդ երկու տարին Սանամյանը հանդես է եկել Մոսկվայի ԲԿՄԱ ակումբի երիտասարդական թիմում: 

Կարդալ ավելին »

Նույնականացման քարտի համար անհրաժեշտ է հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Հարգելի՛ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի ...

Կարդալ ավելին »

Ստեփանավանի փայտամշակման սղոցարանններից մեկում ապօրինի փայտանյութ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Ոստիկանությունից հայտնում են, որ նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց:48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա նաև ներկայացրել ...

Կարդալ ավելին »

Պետբյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 14.5 տոկոսով

ախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 14․5 տոկոսով կամ 120 միլիարդ դրամով։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,- գրել ...

Կարդալ ավելին »

Հռոմի Ֆրանցիսկոս պապի պապամոբիլը կդառնա Գազայի երեխաների համար շարժական առողջապահական կենտրոն

Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից օգտագործվող պապամոբիլներից մեկը կվերածվի երեխաների համար նախատեսված շարժական առողջապահական կլինիկայի և կուղարկվի Գազայի հատված։ Սա ապրիլի 21-ին մահացած Հռոմի պապի վերջին ցանկությունն էր։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Մեքենան, որն օգտագործվել է պապի կողմից 2014 թվականին Սուրբ Երկիր կատարած այցի ժամանակ, կհագեցվի ախտորոշիչ և շտապօգնության բժշկական սարքավորումներով՝ օգնելու երիտասարդ հիվանդներին պաղեստինյան անկլավում, որտեղ առողջապահական ծառայությունները մեծ ...

Կարդալ ավելին »
ajax-loader