Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում մասնակցել է «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025»-ի բացման արարողությանը:
Կարդալ ավելին »Լուրեր
Վարդան Ջհանյան․ կանադական ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման համար
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը հաջողված է հանարում Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին ավարտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովը, որը միտված էր Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը։ Այս մասին նա նշեց՝ ազդարարելով նաև Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման վերաբերյալ կանադական ընկերություններից մեկի հետքրքրվածության մասին։ Այդ ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել, եթե հետախուզական աշխատանքները հաստատեն տվյալ ...
Կարդալ ավելին »Ռոման Խուդոլի. եթե ոչինչ չարվի, Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտը կանգ կառնի
Մինչեւ 2038թ․ Հայաստանում կարող են մնալ հանքարդյունաբերության ոլորտում գործող շատ քիչ ընկերություններ: Մնացած ընկերությունները կարող են լքել երկիրը, եթե ոչինչ չձեռնարկվի, որի դեպքում արդյունաբերությունը կկանգնի: Այս մասին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) գործադիր տնօրեն Ռոման Խուդոլին: Նրա խոսքով՝ վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում նոր պաշարներ չեն հայտնաբերվել, եւ երկրում նոր ձեռնարկություններ չեն ստեղծվել: Սա ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր հատվածներից է․ ՏԿԵ նախարար
Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկն է, նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ։ Նա նշել է, որ միջոցառումը լավ հնարավորություն է քննարկելու ոլորտի մարտահրավերները, հեռանկարները եւ զարգացման հնարավորությունները։ Խուդաթյանը նաեւ նշել է, որ ֆորումը հնարավորություն է տալիս գտնել նորարարական եւ արդյունավետ լուծումներ ոլորտի հետագա զարգացման համար։ «Այսօր, հանքանյութերի համաշխարհային ...
Կարդալ ավելին »Հայկ Ալոյան․ նախ մեծացնենք երկրի հանքերի արտադրական հզորությունը
Մինչև 2038 թվականը Հայաստանը կարող է այլևս չունենալ հանքարդյունաբերություն հետախուզական աշխատանքների բացակայության պատճառով։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 3–ին, «Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» ֆորումի ժամանակ նշեց Lydian Armenia–ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը։ «Մենք ունենք ռեսուրսներ. ունենք ութ հանք, որոնք արդյունահանում են պղինձ, մոլիբդեն, ոսկի և այլ մետաղներ։ Այո, մետաղների գները այսօր բարձր են։ Գիտե՞նք, թե որքան կլինեն դրանք 2038 թվականին։ Արդյո՞ք այս ...
Կարդալ ավելին »«Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը»․ ոլորտի խնդիրներն ու առավելությունները
Երկօրյա համաժողով՝ Ծաղկաձորում․ «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով միջոցառումը միավորել է ութ երկրների պետական կառույցների մասնավոր հատվածի ու ներդրումային ընկերությունների մոտ 250 ներկայացուցիչների։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը։ Ոլորտում կան և՛ լրջագույն հնարավորություններ, և՛ մարտահրավերներ, ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է, այդ թվում՝ կառավարության համար, որպեսզի ոլորտի ներկայացուցիչների հետ այսպիսի ֆորմատով բոլոր ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերությունը կրթության և տնտեսության լոկոմոտիվ է. վարչապետը՝ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումին
Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որին մասնակցում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը ֆորումի ընթացքում ելույթ ունեցավ՝ շեշտելով, որ ֆորումը լավ հարթակ է ոլորտի խնդիրները, առկա հնարավորություններն ու մարտահրավերները վեր հանելու և քննարկելու համար։ «Ընդհանրապես հանքարդյունաբերություն ասելով՝ մենք հիմնականում հասկանում ենք մետաղական հանքերի շահագործումը, որովհետև ոլորտի 95 և ավելի տոկոսը վերաբերում է հենց մետաղական հանքերի շահագործմանը, բայց իրականում այս ...
Կարդալ ավելին »Մինչև 2027-ը կթվայնացվի հանքարդյունաբերական ոլորտը և կփնտրեն նոր հանքավայրեր
Հանքարդյունաբերության զարգացման ռազմավարությունը որոշակի մարտահրավերների է բախվում իր իրականացման ճանապարհին, սակայն հարկ է վերահաստատել կառավարության հստակ հանձնառությունը դրա իրականացման հարցում։ Այդ մասին հոկտեմբերի 3-ին «Հայաստանի հանքարդյունաբերություն 2025» ֆորումի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ֆորումի ընթացքում պանելային քննարկման ժամանակ վարչապետի ասածին անդրադարձավ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը։ «Մենք ստեղծել ենք շատ լավ հարթակ, որին մասնակցում են ինչպես ...
Կարդալ ավելին »Silicon Mountains Tech Summit 2025՝ արհեստական բանականության անատոմիա
Հոկտեմբերի 14 Դվին Հոլում (Պարոնյան 40, Երևան) տեղի կունենա Silicon Mountains Tech Summit 2025 Արհեստական բանականության անատոմիա խորագրով՝ համաշխարհային ճանաչում ունեցող խոսնակների մասնակցությամբ: Սկսած 2019 թվականից, այս գագաթնաժողովը դարձել է Հայաստանի առաջատար միջազգային հարթակը՝ համախմբելով համաշխարհային փորձագետներին, քաղաքականության մշակողներին և բիզնես առաջնորդներին՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի ապագան և ազդեցությունը տնտեսության և այլ ոլորտների վրա։ Այս տարի գագաթնաժողովը նվիրված է «Արհեստական բանականության ...
Կարդալ ավելին »Հայաստանում քարի դեֆիցիտ կա. վարչապետը՝ Mining Armenia Forum 2025-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով համաժողովում նշել է, որ շինարարության տեմպերի ակտիվացման, մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել է, որ մեր երկրում քարի դեֆիցիտ կա։ «Մենք, օրինակ, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, երբ որ մենք անընդհատ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ