Լուրեր

Ասիական ինդեքսներ․ 19/05/25

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 19-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 37753.72 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 2740.45 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 3367.46 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.46%-ով և կազմել 23345.05 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանին է վերադարձվել Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը

Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 1,93 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Այդ մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով:  Հողամասի կադաստրային արժեքը 2 միլիոն 219 հազար դրամ է: 

Կարդալ ավելին »

Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնն իրականացնում է  «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ 2025 թվականին իրականացվելու է 42 հանդիպում  42 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով ավելի քան 3600 աշակերտի:  Ծրագրի գարնանային շրջափուլը մեկնարկել ...

Կարդալ ավելին »

Կենսաբազմազանությանվա շրջանակում հիմնադրվեց COP17-ի անտառը

Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Կենսաբազմազանության շաբաթ Հայաստանում» միջոցառումների շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արագածոտնի անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում պաշտոնապես մեկնարկեց COP17-ի անտառի հիմնման նախաձեռնությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՇՄ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս նախաձեռնությունը միտված է կարևոր ուղերձ հղել աշխարհին՝ նախանշելով Հայաստանի հանձնառությունը բնության պահպանության և կենսաբազմազանության վերականգնման հարցում։  Անտառը հիմնվել է՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի խորհրդանիշ, որը ...

Կարդալ ավելին »

Մշտադիրտարկվել են Արագածոտնի և Արմավիրի մի շարք հուշարձաններ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցներով վերականգնման աշխատանքներ են կատարվում Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, Փարպիի Ծիրանավոր, Բյուրականի Սբ Հովհաննես և Արմավիրի մարզի Թարգմանչաց եկեղեցիներում: Կատարվող աշխատանքների վերահսկողության նպատակով նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են  նշված տարածքներ։  Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Ագարակ» պատմամշակութային արգելոցում շարունակվում են վաղբրոնզեդարյան կացարանների ամրակայման և նորոգման ...

Կարդալ ավելին »

Լա Մանշի նեղուցում միգրանտների տեղափոխող նավակ է խորտակվել

Լա Մանշի նեղուցում՝ Ֆրանսիայի ափերի մոտ, միգրանտների տեղափոխող նավակ է խորտակվել, որի հետևանքով զոհվել է 1 մարդ, 61 մարդ փրկվել է։ Այդ մասին հաղորդում է Sky News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Հաղորդվում է, որ 62 ուղևորի տանող նավակը գերծանրաբեռնված է եղել։ Ողջ մնացածների շարքում եղել են մեկ երեխա և նրա մայրը, որոնք հիպոթերմիայի ախտանիշներով ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց։ Վերջին ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հունաստանը քննարկել են պաշտպանության բնագավառում գործակցության հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին և պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: ՀՀ պաշտպանության նախարարը «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի:  Զրուցակիցներն ամփոփել են նաև Սուրեն Պապիկյանի՝ Հունաստան կատարած ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան հրաշքով ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետո

ԱՄՆ Մերիլենդի նահանգի Մոնտգոմերիի շրջանում բազմաբնակարան շենքի 15-րդ հարկի բաց պատշգամբից երկու տարեկան երեխան ընկել է թփի վրա և հրաշքով ողջ մնացել։ Այդ մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ոստիկանությունը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Փրկարարները նշել են, որ տղային փրկել է այն հանգամանքը, որ պատշգամբի ...

Կարդալ ավելին »

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Սինգապուրում կայացել է Հայաստանի պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացման արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանությունը։  Միջոցառմանը ներկա են եղել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերոբ Բեջանյանը և Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի տնօրինության գլխավոր տնօրեն Հոն Մուն Լոուն։ Պաշտոնական արարողությունից հետո Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում կազմակերպվել էր ընդունելություն։ Ողջույնի խոսքերով հանդես ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի մի հատվածը

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։  Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս ...

Կարդալ ավելին »
ajax-loader