Լուրեր

Եվրոպական ինդեքսներ․ 23/05/25

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 24122.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 7910.49 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.06%-ով և կազմել 8786.46 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 1109.77 կետ:

Կարդալ ավելին »

Ստուգումների թիվը նվազել է 40 տոկոսով, բայց բացահայտվել է 21 տոկոսով ավելի ստվերային շրջանառություն. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի վարչարարությունը ոչ միայն պահպանել է իր արդյունավետությունը, այլև դարձել է առավել թիրախային։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա նշեց, որ 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կատարվել է 6124 ստուգում և ուսումնասիրություն, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 10138։ «Չնայած ստուգումների և ուսումնասիրությունների քանակի 40 տոկոսով նվազմանը՝ ստվերային շրջանառության ...

Կարդալ ավելին »

Իսրայելը շարունակում է ավիահարվածները Գազայի հատվածին. կան տասնյակ զոհեր

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ մայիսի 22-ի լուսաբացից ի վեր Իսրայելի կողմից Գազա քաղաքի և անկլավի կենտրոնական հատվածների վրա իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է 28 պաղեստինցի։ Այսպիսով, վերջին մեկ օրվա ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 100-ը։ Այդ մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ իսրայելական հարվածներից  հրդեհ է բռնկվել անկլավի հյուսիսում գտնվող Թել ...

Կարդալ ավելին »

Երիտասարդը սպանել է հորն ու փորձել ինքնասպանություն գործել, որը կանխվել է ՆԳՆ օպերատիվ խմբի կողմից

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն մայիսի 22-ի վաղ առավոտյան ահազանգ է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից։ Ինչպես հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ահազանգով դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Պարեկներն ու փրկարարները կանխել են ինքնասպանությունը, երիտասարդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Պարզվել է ինքնասպանության փորձի նախնական պատճառը, այն է՝ երիտասարդի կողմից ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 22/05/25

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ մայիսի 22-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.14 դրամով և կազմել 385.06 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.74 դրամով և կազմել 436.58 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.03 դրամով և կազմել 4.80 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 1.92 դրամով և կազմել 516.29 դրամ: Ինչ վերաբերում ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 22/05/25

Ասիական ֆոնդային բորսաների մայիսի 22-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.61%-ով և կազմել 37298.98 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 2732.88 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 3387.57 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 0.62%-ով և կազմել 23827.78 կետ:

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար հանվում է դեպի ՀՀ մուտքի վիզայի պահանջը

Բահրեյնի Թագավորության, Սաուդյան Արաբիայի Թագավորության և Օմանի Սուլթանության քաղաքացիների, ինչպես նաև մի շարք երկրներում կացության կարգավիճակ ունեցողների համար հանվում է Հայաստան մուտքի արտոնագրերի պահանջը:  Նախագիծը հավանություն ստացավ ՀՀ կառավարության մայիսի 22–ի նիստում:  Այսպիսով, վերացվում է մուտքի արտոնագրերերի անհրաժեշտությունը Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Օմանի քաղաքացիների, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 5 տարում ձեռք կբերի օդի աղտոտվածության մոնիթորինգի 14 անշարժ և 2 շարժական կայան

Պետությունն առաջիկա 5 տարում իրականացվելիք մի շարք  միջոցառումների արդյունքում նախատեսում է Հայաստանում ունենալ օդի աղտոտվածության մոնիթորինգի ժամանակակից համակարգ ու ճշգրիտ տվյալներ:  ՀՀ կառավարությունը հաստատեց Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը:  «2024 թվականին մենք երկու դիտակայան ենք ձեռք բերել բյուջետային ֆինանսավորմամբ: Դրանք Երևանում տեղադրման փուլում են գտնվում: Ըստ ներկայացվող նախագծի՝ առաջիկա 5 տարում մենք Հայաստանում պետք է օդի ...

Կարդալ ավելին »

Պարտադիր զինծառայության առավելագույն տարիք կսահմանվի 32-ը. ժամկետը հնարավոր կլինի գումարի դիմաց կրճատել

Հայաստանում նախատեսվում է սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու հնարավորություն՝ գումարի դիմաց: Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու սահմանային տարիքը գործող 27-ի փոխարեն կսահմանվի 32 տարեկանը: Նախագիծը հավանություն ստացավ կառավարության մայիսի 22-ի նիստում:  Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախաձեռնությունն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանինն է:  Պատգամավորն առաջարկել էր սահմանել 24 ամսից պակաս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը կաջակցի կոնյակագործներին

Հայաստանի կառավարությունը աջակցության ծրագրեր է մշակում կոնյակագործների համար: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով կոնյակագործների բարձրացրած խնդիրներին:  «ՀՀ կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր մեր կոնյակագործների համար, որոնք պետք է սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին ապահովեն խաղողի անխափան մթերումները: Այսինքն՝ մթերում–արտահանում տրամաբանությամբ մենք մեր բոլոր կազմակերպություններին, որոնք ներգրավված են այդ գործընթացում, կաջակցենք: Բայց պայմանը պետք է ...

Կարդալ ավելին »
ajax-loader