Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանին հարակից ուսանողական զբոսայգին նոր կյանք կստանա: Համալսարանի 95-ամյակին ընդառաջ՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից արդիականացվում է զբոսայգու ոռոգման համակարգը, որի բացակայության պատճառով հանգստի գոտին ոչնչացման եզրին էր: «Զբոսայգու ոռոգման խնդիրը լուծելուց հետո տարածքում կտնկվեն ավելի քան 50 ծառատեսակներ և հարյուրավոր թփեր»,- նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Լուրեր
Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովի խոսնակները հանդիպեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Silicon Mountains-ի կազմակերպիչները՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Silicon Mountains 2025 տեխնոլոգիական գագաթնաժողովին ընդառաջ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ներկայացրեցին միջոցառման նոր ձևաչափն ու այս տարվա խոսնակներին։ Ոչ ֆորմալ հանդիպմանը, որը կազմակերպվել էր գագաթնաժողովի պլատինե գործընկեր Ucom-ի աջակցությամբ, ներկա էին ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ռուբեն Սիմոնյանը, Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Սինոփսիս Արմենիա ընկերության տնօրե Հովիկ Մուսայելյանը, «Ակբա ...
Կարդալ ավելին »Աշնան արև․ սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հարավ-արևմտյան քամու պոռթկումների ուժգնացում տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Ինչպես հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երևանում հոկտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը մայրաքաղաքում կլինի +12-ից +14 աստիճան, իսկ վաղը ցերեկը՝ +28-ից +30 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ +4-ից +9, ցերեկը՝ +22-ից +27, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3-ից +8, ցերեկը՝ +21-ից ...
Կարդալ ավելին »Վերին Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհին այսօրվանից սահմանափակումներ կգործեն։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։ Ռուս-վրացական սահման տանող ճանապարհին հատուկ ռեժիմ կգործի մինչև 2025 թվականի դեկտեմբերի 6-ը։ «Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին 126-րդ կմ–ին իրականացվող հողային աշխատանքների պատճառով ճանապարհի երթևեկելի հատվածը կնեղացվի: Այդ պատճառով ամեն օր ժամը 06:00-ից մինչև 10:00-ն կսահմանափակվի տրանսպորտի երթևեկությունը»–նշված է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրությունում:
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 08/10/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 2.15%-ով և կազմել 3996.20 դոլար, արծաթի գինն աճել է 0.90%-ով և կազմել 48.40 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.85%-ով և կազմել 1658.70 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 08/10/25
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.14%-ով և կազմել 46694.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 6740.28 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.71%-ով և կազմել 22941.67 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ 08/10/25
Եվրոպական ֆոնդային բորսաների հոկտեմբերի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 24378.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 1.36%-ով և կազմել 7971.78 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 9479.14 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 1005.22 կետ:
Կարդալ ավելին »Ծաղկաձորում 17 ժամ ջուր չի լինի
Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ հոկտեմբերի 8-ին ժամը 07.00-24.00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Ծաղկաձոր քաղաքի ջրամատակարարումը: Այդ մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:
Կարդալ ավելին »Մրցանակաբաշխություն՝ հանքագործության թեմայով լրագրողական նյութերի համար
«Հանքարդյունաբերություն Հայաստան 2025» միջազգային ֆորումի շրջանակում ամփոփվեց «Հանքարդյունաբերություն 2025» լրագրողական մրցույթը։ Մրցանակները հանձնեցին Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի փոխնախագահ Սուսաննա Մարտիրոսյանը և Տնտեսական լրագրողների ակումբի ղեկավար Աննա Բաղդասարյանը։ Հանքարդյունաբերության ոլորտի լուսաբանումը հայկական մեդիադաշտում ոլորտի փորձագետ Շուշանիկ Քերոբյանը ejc.am-ի հետ զրույցում բավարար չի գնահատում։ Նրա խոսքով՝ հիմնական լուսաբանումները մասնագետների կողմից տրված պարզաբանումներն են, իսկ հանքարդյունաբերության հետ կապված խնդիրները հիմնականում ներկայացվում են հասարակական կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը՝ COP 17-ին ընդառաջ․ ոլորտում կենսաբազմազանության պահպանության ծրագրի մրցույթ
Հոկտեմբերի 3–4-ը Ծաղկաձորում կայացավ Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2025-ը ( Mining Armenia Forum)։ Արդեն երկրորդ տարին ԶՊՄԿ-ն Ֆորումի գլխավոր հովանավորն է, իսկ այս տարի այդ պատասխանատվությունը կիսել է Lydian Armenia ընկերությունը։ Ոլորտի աճող կարևորությունն ընդգծվում է այն հանգամանքով, որ ֆորումի կազմակերպմանը միացել են ամենատարբեր ոլորտների ընկերություններ։ Այսպես, ֆորումի հովանավորն է նաև Ameriabank CJSC-ը, գործընկերներն են՝ @kpmg.armenia , Grant Thornton Armenia , ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ