Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ավտոճանապարհի կմ0+000-կմ5+600հատվածում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ 5.6կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով՝ միմյանց կապելով Այգեհովիտ ու Վարագավան բնակավայրերը։ Նորոգվող ճանապարհի վրա կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվում են հարթեցնող շերտ և ասֆալտբետոնե ծածկ։
Կարդալ ավելին »Լուրեր
ՀՀ-ն ու ՇՀԿ-ն քննարկել են գործակցային հնարավորությունները
«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մայիսի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Ահմադ Սաիդմուրոդզոդայի հետ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Կողմերն անդրադարձել են կազմակերպության գործունեության առաջնահերթություններին, քննարկել Հայաստան-ՇՀԿ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Մտքեր են փոխանակվել ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում բազմակողմ մեխանիզմների արդյունավետ իրացման ...
Կարդալ ավելին »ԱԺ-ն 1ին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներմուծման տուրքը բարձրացնելու նախագիծը
Ազգային ժողովը մայիսի 27-ին նիստում առաջի ընթերցմամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որով առաջարկվում է զգալիորեն բարձրացնել ներմուծվող ցեմենտի համար պետական տուրքի չափը։ Նախագիծը ստացավ 57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայն։ Հայաստանի Հանրապետությունում գործող ցեմենտ արտադրող ձեռնարկությունների մրցունակության պահպանման նպատակով կառավարությունը առաջարկում էր զգալիորեն բարձրացնել ցեմենտի ներմուծման պետական տուրքը։ Ազգային ժողովում քննարկման ներկայացված օրենսդրական ...
Կարդալ ավելին »Մոսկվայի անվտանգության համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Այդ մասին Ալեքսեյ Շևցովը հայտարարել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։ «Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն ...
Կարդալ ավելին »Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գլխավորած պատվիրակությունը մայիսի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկանում ենք էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից և լուսանկարներից, Սլովակիայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի ...
Կարդալ ավելին »Վանաձորի «Բոհեմն» Անապայում հանդես է եկել Ստեփան Զորյանի «Ցանկապատ» ներկայացմամբ
Վանաձորի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը մայիսի 22-ից 25-ը հյուրախաղերով Ռուսաստանի Անապա քաղաքում էր՝ քաղաքի հայ համայնքի (նախագահ՝ Ռուսլան Կագրամանյան, մշակույթի և կրթության ղեկավար, Տիգրան Ավդալյանի անվան «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե Փիլոյան) հրավերով։ Ներկայացվեց Ստեփան Զորյանի համանուն պատմվածքի հիման վրա բեմադրված «Ցանկապատ» ներկայացումը. բեմադրությունը Հերիքնազ Բաղդասարյանի։ Ներկայացումից առաջ բացման խոսքով հանդես եկավ «Մուշ» արվեստի կենտրոնի տնօրեն Կարինե ...
Կարդալ ավելին »Վարդենիկի թիմը՝ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող
Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են ...
Կարդալ ավելին »Նավթի գներ․ 27/05/25
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 61.31 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 64.58 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են․ 27/05/25
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.50%-ով և կազմել 3341.00 դոլար, արծաթի գինը նվազել է 0.48%-ով և կազմել 33.48 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.54%-ով և կազմել 1084.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ․ 27/05/25
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.68%-ով և կազմել 24027.65 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 7828.13 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 8717.97 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.47%-ով և կազմել 1067.69 կետ:
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ