Նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչ Ա.Հ.-ն ինտեսիվ այգիների զարգացման սուբսիդավորման ծրագրով հատկացված պետական միջոցներից փորձել է հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 120 մլն 926 հզր ՀՀ դրամ գումար: ՀՀ քննչական կոմիտեից մանրամասնում են, որ Ա.Հ.-ն այգիների հիմնման նպատակով ներկայացրել է կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ...
Կարդալ ավելին »Լուրեր
ԱՍՀ նախարարը հանդիպում է ունեցել Սերբիայի պետնախարարի հետ
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սերբիայի գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա Մացուրայի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փորձի փոխանակման, համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կողմերն անդրադարձել են գենդերային հավասարության ապահովմանը ...
Կարդալ ավելին »Զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար սահմանված պատիժները կխստացվեն
Պետությունը խստացնում է պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության զորակոչից և վարժական հավաքներից խուսափելու համար նախատեսված քրեական պատասխանատվությունը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը: Այժմ Քրեական օրենսգրքով սահմանված է քրեական պատասխանատվություն պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափելու համար (Քրեական օրենսգրքի 461–րդ և 462–րդ ...
Կարդալ ավելին »Տնային կալանքի տակ գտնվող անձանց համար հեռավար կարգով աշխատելու հնարավորություն է սահմանվում
Տնային կալանքի տակ գտնվող անձը կարող է գործատուի համաձայնությամբ կատարել իր աշխատանքային պարտականությունները, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Գևորգ Քոչարյանը: Նախագծով սահմանվում են անձի ...
Կարդալ ավելին »Չինաստանի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել
Չինաստանի արևելյան Շանդունի նահանգի քիմիական նյութերի գործարաններից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Reuters-ը։ Ըստ գործակալության՝ տեղական ԶԼՄ-ները պայթյունի հետևանքների մասին չեն հաղորդել, սակայն սոցիալական ցանցերում լուսանկարներ են տարածվել, որոնցում երևում է բարձրացող ծուխը։ Բացի այդ, ըստ Reuters-ի, չինական սոցցանցերում հրապարակված լուսանկարներում երևում են մոտակա գյուղերի տների կոտրված ապակիները. բնակիչները հայտնել են, որ զգացել են պայթյունի ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Սինգապուրն արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման պայմանավորվածություն են ձեռք բերել
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի ...
Կարդալ ավելին »Ավարտվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղվող անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Ա.-ն, ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված տարբեր օգտատերերից իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ, գովազդել դրանք իր կողմից կառավարվող առցանց խանութ-հարթակների միջոցով և փոխանցել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժութային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով թմրամիջոցների իրացում: Այդ ...
Կարդալ ավելին »Գազայում հայտնել են իսրայելական հարվածներից մեկ օրում 80 զոհի մասին
Գազայի հատվածի տարբեր շրջանների ուղղությամբ իսրայելական շարունակական ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 81 պաղեստինցի է զոհվել։ Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն։ Մայիսի 27-ի լուսաբացից ի վեր իսրայելական ուժերը գրոհել են Արևմտյան ափի հյուսիսում գտնվող Նաբլուս քաղաքը, Արևմտյան ափի հարավում գտնվող Բեյթ Ումմար քաղաքը։ Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Խան Յունիսի արևելյան և հարավային քաղաքներն ու թաղամասերը ենթարկվել են իսրայելական հրետանային ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն միջպետական հետախուզում է հայտարարել 1200-ից ավելի անձի նկատմամբ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը 2024 թվականին միջպետական հետախուզում է հայտարարել 1200–ից ավելի անձի նկատմամբ: Այդ մասին ասաց ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանն ԱԺ–ում «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին նախագծի ներկայացման շրջանակում: «2025 թվականի փետրվարի 28–ի դրությամբ ԱՊՀ հետախուզում հայտարարված է բոլոր պետությունների կողմից 160 հազարից ...
Կարդալ ավելին »ԱԳ փոխնախարարը հանդիպել է Պաղեստինի ԱԳ և գաղթյալների հարցերով պետնախարարի հետ
Հայաստան Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Պաղեստինի Պետության ԱԳ և արտագաղթյալների հարցերով պետնախարար դոկտոր Վարսեն Աղաբեկյանի հետ։ Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ օրակարգի, ինչպես նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային մի շարք հարցերի։ Պետնախարար Աղաբեկյանը ներկայացրել է նաև Գազայում տիրող իրավիճակի շուրջ պաղեստինյան կողմի գնահատականները։
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ