Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունն՝ աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են ...
Կարդալ ավելին »Լուրեր
300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, նորոգման ֆինանսավորումը կավելանա 9.6 մլրդ դրամով
Հասյաստանի կառավարության՝ մայիսի 29-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին հատկացված պետական միջոցները 9,6 մլրդ դրամով ավելացնելու որոշումը: Ըստ հիմնավորման` ծրագրի ֆինանսավորումն ավելացվում է՝ հաշվի առնելով, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի հիմնական վերջնաժամկետը 2026 թվականն է, և 2025-2026 թթ.-ին աշխատանքներն իրականացվում են լայն ծավալով` ընդգրկելով ավելի շատ հաստատություններ: Միաժամանակ, կառուցվող, նորոգվող և հիմնանորոգվող հաստատությունների ցանկերը ...
Կարդալ ավելին »Կայացել է «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում իրականացվող «Ստեղծենք միասին» նախագծի բարեգործական ընթրիքը
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շրջանակում կայացել է ևս մեկ, արդեն ավանդույթ դարձած բարեգործական ընթրիք, որին մասնակցել է 25 ընտանիք (53 անհատ): «Իմ Քայլը» հիմնադրամի գրասենյակից հայտնում են, որ ընթրիքից գոյացած ամբողջ հասույթը տրամադրվելու է «Ստեղծենք միասին» խորագիրը կրող հերթական փուլային նախագծին, որի շահառուներն այս անգամ նորաստեղծ ընտանիքներն են։ ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ողջունելով բարեգործական ...
Կարդալ ավելին »Գյումրիում բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն
Գյումրիում մայիսի 29-ին բացվեց Ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Նորաբաց կենտրոնը նախատեսված է գյուղատնտեսության ոլորտում վերապատրաստումներ իրականացնելու համար՝ հատկապես հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար։ Այն կդառնա հարթակ մասնագիտական զարգացման, հմտությունների ձեռքբերման և աշխատանքային ներառման խթանման համար՝ նպաստելով ներառական հասարակության կայացմանը։ Կենտրոնը գործում է «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնի տարածքում։ Կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության ...
Կարդալ ավելին »Հաստատվել են 2025-2026 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը: Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025-2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ 180 տեղ, որից 144-ը առկա և 36-ը հեռակա: Նշված 180 տեղերից 109-ը հատկացվել է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններին՝ 96 առկա և 13 հեռակա: Նախագծում ...
Կարդալ ավելին »Վարդենիս համայնքի Արփունք գյուղում կրթահամալիր է կառուցվում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արփունք գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 2025 թվականի մարտից մեկնարկել և ընթանում են 144 տեղանոց, արդի չափորոշիչներին համապատասխան կրթահամալիրի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, կրթահամալիրը կառուցվում է ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ, ՀՀ պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 251 միլիոն 258 հազար դրամ։ ...
Կարդալ ավելին »Թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ կապահովվի պետական վերահսկողություն
Կառավարությունը սահմանել է ՀՀ թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն ՀՀ թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանելու կարգը: Որոշման ընդունման նպատակը պետության կողմից մշակութային արժեքների պետական վերահսկողության իրականացումն է: Ըստ այդմ՝ անկախ թանգարանի ուղղվածությունից և սեփականության ձևից, կարգի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել իրավական դաշտ թանգարանային առարկաների կամ հավաքածուների կառավարման և պահպանման գործընթացում: Շտեմարանը հնարավորություն կտա ապահովել միասնական վերահսկողություն, թափանցիկություն, ...
Կարդալ ավելին »Նորատուսում գայլերը 75 գլուխ ոչխար ու գառ են հոշոտել
Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Նորատուս գյուղում մայիսի 29-ի գիշերը գայլերը 75 գլուխ ոչխար ու գառ են հոշոտել։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, հոշոտված անասուններից 25-ը գառ է, 50-ը՝ մաքի։ Տեղում նվասը գույքագրել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի կողմից ստեղծված հանձնաժողովները։ Ըստ կազմված ակտի՝ հոշոտված ոչխարները պատկանել են Նորատուս ...
Կարդալ ավելին »Շվեյցարական Ալպերում սառցադաշտ է փլուզվել՝ ավերելով Բլատեն գյուղը
Շվեյցարական Ալպերում սառցադաշտի զանգվածային փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով Բլատեն գյուղի որոշ հատվածներ թաղվել են սառույցի, ցեխի և ապարների տակ: Սառցադաշտի փլուզման տեսանյութը տարածել է Storm-HQ YouTube-յան ալիքը։ Նշվում է, որ գյուղի մոտ 300 բնակիչ նախապես տարհանվել էր։ Փորձագետներն այժմ գնահատում են վնասը և նախատեսում են անվտանգության հետագա միջոցառումներ: Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ չնայած գյուղի բնակիչները մայիսի ...
Կարդալ ավելին »Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այդ մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք էր տեղի ունեցել Նոր Նորք վարչական շրջանի այդ ժամանակվա ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի մասնակցությամբ։ Թաղապետարանի մի խումբ աշխատակիցներ, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ