Լուրեր

Volvo-ն վաճառել է միլիոներորդ լիցքավորվող հիբրիդը

Շվեդական Volvo Cars ընկերությունը հասել է կարևոր հանգրվանի՝ շարժվելով դեպի ամբողջական էլեկտրիֆիկացում։ Ընկերության լիցքավորվող հիբրիդները (PHEV) կազմում են նրա համաշխարհային վաճառքների մոտ 25%-ը։ 2025 թվականի սեպտեմբերին Volvo Cars-ը իր հաճախորդին փոխանցել է միլիոներորդ PHEV ավտոմեքենան։ Սա նշանակալի ձեռքբերում է այն ընկերության համար, որը դեռևս օգտագործում է հիբրիդային տեխնոլոգիան՝ որպես միջանկյալ փուլ դեպի ամբողջովին էլեկտրական ապագա։ 2025 թվականի առաջին կեսին Volvo-ի ...

Կարդալ ավելին »

Պետբյուջեի եկամուտները կազմել են 1,87 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-օգոստոսին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1,869 մլրդ դրամ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 244.5 մլրդ դրամով կամ 15.1%-ով։ Միևնույն ժամանակ, պետբյուջերի ծախսերը կազմել են 1,929 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 12.9%-ով կամ 220.6 մլրդ դրամով։ Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա այն նվազել է 23.9 մլրդ դրամով և ...

Կարդալ ավելին »

Ոսկին շարունակում է թանկանալ

Ոսկին արագորեն թանկանում է: Սա պայմանավորված է պաշտպանական ակտիվների նկատմամբ աճող պահանջարկով։ Comex բորսայում դեկտեմբերի ֆյուչերսները բարձրացել են 1.5%-ով՝ հասնելով 3965.4 դոլարի՝ մեկ ունցիայի դիմաց։ Տարեսկզբից ոսկին արդեն թանկացել է մոտ 1.5 անգամ։ Ոսկու նկատմամբ պահանջարկը, որը համարվում է «ապահով ներդրում», շարունակում է բարձր մնալ՝ կապված ԱՄՆ կառավարության աշխատանքի կասեցման և Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամի հետ։ ԱՄՆ-ի պետական կառույցները դադարեցրել են ...

Կարդալ ավելին »

Շիրակում 37-ամյա գյումրեցու խորդանոցում մոտ 1,5 կգ մարիխուանա են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի 37-ամյա բնակիչը օգտագործում և տանը կից խորդանոցում պահում է թմրամիջոց: 37-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 37-ամյա տղամարդու՝ Աբովյան փողոցում գտնվող տանը կից խորդանոցում հայտնաբերվել է 1 կգ 461 գրամ մարիխուանա։

Կարդալ ավելին »

Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Մայոնեզ»-ի նմուշը «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլ աէրոբ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության ...

Կարդալ ավելին »

Բժշկության մեջ Նոբելյան մրցանակի դափնեկիրներից մեկը տեղյակ չէ իր մրցանակի մասին

Ֆրեդ Ռամսդելը, որը Մերի Բրունկոուի և Շիմոն Սակագուչիի հետ միասին արժանացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի, չգիտի այդ մասին, քանի որ որոշել է որոշ ժամանակով կտրվել արտաքին աշխարհից և ժամանակ անցկացնել բնության գրկում։ Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող նրա լաբորատորիայի խոսնակը։  Ըստ հրապարակման՝ դափնեկիրը հրաժարվել է թվային բոլոր միջոցներից, հետևաբար, Նոբելյան հանձնաժողովը չի կարողացել կապվել նրա ...

Կարդալ ավելին »

Մետրոպոլիտենի նախկին գլխավոր ինժեները այլ անձանց հետ հափշտակել է 20 մլն 710 հզր դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Մասնավորապես՝ Երևանի մետրոպոլիտենի և այլ անձանց միջև 2021 թվականի ապրիլի 30-ին ...

Կարդալ ավելին »

Խաչքարերի պուրակում մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները

«Կերոն» զարգացման հիմնադրամի և «Արմբրոկ» ներդրումային ընկերության միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ այսօրվանից մեկնարկում են հանրային խաղահրապարակի կառուցման աշխատանքները, որը տեղակայվելու է Խաչքարերի պուրակում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ։ Կառավարության առաջին և երրորդ շենքերի դիմաց գտնվող հատվածը, որը նախկինում կազմել է այգու մաս և մինչ վերջերս ծառայում էր որպես ավտոկայանատեղի, վերադարձվել է այգուն, և կդառնա խաղահրապարակի մաս:«Կերոն» զարգացման հիմնադրամի և Կենտրոն վարչական շրջանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ավտոմեքենաների առևտրի շրջանառությունն աճել է 6 տոկոսով

Հայաստանում 8 ամսում՝ հունվար-օգոստոսին, առևտրի շրջանառությունը կազմել է 4 տրլն 140 մլրդ 619.6 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճելով 3.9 տոկոսով:  Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:   Ընդ որում, մանրածախ առևտրի շրջանառությունն աճել է 4.6 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 260 մլրդ  181 մլն դրամ:  Մեծածախ առևտրի շրջանառությունն 8 ամսում կազմել է 2 տրլն 717 մլրդ ...

Կարդալ ավելին »

Գյումրու թատրոնը Ղազախստանի QITFest միջազգային փառատոնից վերադարձել է հատուկ մրցանակով

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Ղազախստանի Կոստանայ քաղաքում անցկացված «QITFest» միջազգային թատերական փառատոնից վերադարձել է հատուկ մրցանակով։ Թատրոնը փառատոնին մասնակցել  է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, պարգևատրվել է Ի. Օմարովի անվան հատուկ մրցանակով, ստացել է նաև դրամական պարգև։  Մրցութային այս փառատոնին մասնակցել են 15 երկրներ։ Այն անցկացվել է Ի. Օմարովի անվան Կոստանայի շրջանային ղազախական դրամատիկական թատրոնում։ Փառատոնի նպատակն է՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader