Տեղացիների շրջանում Պլայ Բիանգ Լեկ անունով հայտնի փղին ֆիքսել է Բանգկոկից հյուսիս գտնվող Պակ Չոնգ քաղաքի խանութի տեսախցիկը։ Տեսանյութում երևում է հսկայական փիղը՝ կանգնած խանութի փոքրիկ միջանցքներում. նրա գլուխը դիպչում է առաստաղին։ Սնունդը զննելուց հետո և նախքան դանդաղորեն դուրս գալը փիղը կուլ է տվել բրնձի կրեկերներ և ձվեր։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղացիները սովոր են տեսնել Պլայ Բիանգ Լեկին խանութի կողքով անցնելիս, ...
Կարդալ ավելին »Լուրեր
e-Power․ հիբրիդային համակարգ՝ Nissan Rogue-ում
Nissan-ը մնում է ամերիկյան շուկայում այն քիչ խոշոր բրենդներից մեկը, որը դեռ չէր առաջարկել հիբրիդային մոդելներ։ Շուտով դա կփոխվի. ԱՄՆ է ուղղվում e-Power համակարգը, որը խոստանում է էլեկտրամեքենային բնորոշ զգացողություններ։ Սակայն պարզ է, որ այն ավելի թանկ կլինի, քան ենթադրվում էր։ Nissan-ի e-Power հիբրիդային տեխնոլոգիան վաղուց արդեն կիրառվում է այլ երկրներում և այժմ հասել է իր երրորդ սերնդին։ Նորագույն կոնֆիգուրացիան ...
Կարդալ ավելին »Ռուսական ադամանդի մատակարարման գինը նվազել է 29%-ով
Քիմբերլիի գործընթացի տվյալների համաձայն՝ 2024 թվականին ռուսական ադամանդի մատակարարումների արժեքը նվազել է 29%-ով՝ հասնելով 2.62 միլիոն դոլարի։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 3.7 միլիոն դոլար։ 2024 թվականի վերջին ռուսական ադամանդի արտահանումը նույնպես նվազել է 6.3%-ով՝ հասնելով 30.37 միլիոն կարատի։ Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանում ադամանդի արտադրությունը մնացել է 2023 թվականի մակարդակին և կազմել է 37.32 միլիոն ...
Կարդալ ավելին »EHARS․ մարդիկ հույզերով կապվում են AI-ի հետ
Ժամանակակից աշխարհում արհեստական բանականությունը (ԱԲ) դարձել է ամենուրեք տարածված, եւ մարդկանց փոխազդեցությունները ԱԲ-ի հետ դառնում են ավելի հաճախակի եւ բարդ։ Ճապոնիայի Վասեդա համալսարանի հետազոտողները որոշել են ուսումնասիրել, թե արդյոք մարդ-արհեստական բանականություն հարաբերությունները կարելի՞ է դիտարկել կապվածության տեսության տեսանկյունից, որը հոգեբանական մոդել է եւ բացատրում է, թե ինչպես են մարդիկ ձեւավորում հուզական կապեր միմյանց հետ: Աշխատանքը հրապարակվել է Current Psychology ամսագրում: Ֆան Յանգի եւ պրոֆեսոր Ացուշի Օսիոյի գլխավորած գիտնականների թիմը մշակել է հատուկ տեխնիկա՝ EHARS սանդղակ, որը թույլ է տալիս չափել, թե որքանով է մարդը հուզականորեն «կապված» արհեստական բանականության հետ։ Պարզվել է, որ շատ մարդիկ դիմում են արհեստական բանականությանն աջակցության եւ խորհրդատվության համար. ուսումնասիրության մասնակիցների գրեթե 75 տոկոսը արհեստական բանականությունն օգտագործել է որպես օգնության աղբյուր, իսկ մոտ 39 տոկոսն այն ընկալել է որպես հուսալի եւ մշտական ուղեկից։ Այս դեպքում բացահայտվել է արհեստական բանականության նկատմամբ երկու տեսակի վերաբերմունք՝ տագնապային, երբ մարդը վախենում է սխալ պատասխան ստանալուց եւ աջակցության կարիք ունի, եւ խուսափողական, երբ մարդն անհարմար է զգում արհեստական բանականությանը մոտ գտնվելիս եւ նախընտրում է հեռավորություն պահպանել։ Գիտնականներն ընդգծել են, որ իրենց աշխատանքն օգնում է հասկանալ, թե ինչպես են մարդիկ ընկալում արհեստական բանականությունը հուզական մակարդակում: Այդ գիտելիքը կարեւոր է ավելի էթիկական եւ հոգեբանորեն հարմարեցված արհեստական բանականության համակարգեր ստեղծելու համար, օրինակ՝ չաթ-բոտեր միայնակ մարդկանց աջակցելու համար կամ հոգեթերապիայի հավելվածներ: Նման համակարգերը կկարողանան ավելի լավ հաշվի առնել օգտատերերի անհատական կարիքները՝ ավելի զգայուն լինելով անհանգիստ մարդկանց նկատմամբ կամ հարգելով խուսափողներից հեռավորությունը։ «Քանի որ արհեստական բանականությունն ավելի խորը կմտնի մեր կյանք, մարդիկ կսկսեն նրան դիմել ոչ միայն տեղեկատվության, այլեւ հուզական աջակցության համար։ Մեր հետազոտություններն օգնում են հասկանալ, թե ինչպես է դա տեղի ունենում, եւ ստեղծել տեխնոլոգիաներ, որոնք հաշվի են առնում օգտատերերի հոգեբանական բարեկեցությունը»,- եզրափակել է Ֆան Յանգը։
Կարդալ ավելին »«Օձի ապուր»․ Հայաստանը Անսիի միջազգային փառատոնում կներկայանա կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով
Ֆրանսիայի Անսի քաղաքում հունիսի 8-14-ը կկայանա Անսիի անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը, որին Հայաստանը կներկայանա «Օձի ապուր» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, «Օձի ապուր» ֆիլմը «Բադա» ընկերության առաջին նախագիծն է, որը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի կինոյի հիմնադրամի պետական ֆինանսական աջակցությամբ։ Ռեժիսոր Զաքար Դեմիրճյանի և պրոդյուսեր Րաֆֆի Մովսիսյանի «Օձի ապուր» ...
Կարդալ ավելին »Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ պետական ֆինանսավորումն ապասառեցնելու խնդրանքով
Հարվարդի համալսարանը դիմել է դատարան՝ խնդրելով որոշում կայացնել 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումն ապասառեցնելու վերաբերյալ։ Ֆինանսավորումն արգելափակվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից և Հարվարդի կողմից որակվել որպես անօրինական: Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Ամերիկյան վարչակազմի դեմ Բոստոնում ԱՄՆ-ի շրջանային դատարան ներկայացված Հարվարդի հայցի համաձայն՝ ապրիլի 14-ից ի վեր բուհը 957 կարգադրություն է ստացել՝ սառեցնելու այն հետազոտությունների ֆինանսավորումը, որոնք ...
Կարդալ ավելին »ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 04/06/25
ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 4-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.09 դրամով և կազմել 383.86 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.75 դրամով և կազմել 437.49 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0204 դրամով և կազմել 4.875 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.12 դրամով և կազմել 518.36 դրամ: Ինչ վերաբերում է ...
Կարդալ ավելին »Ասիական ինդեքսներ․ 04/06/25
Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 4-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.06%-ով և կազմել 37446.81 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.22%-ով և կազմել 2771.11 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 3361.98 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.53%-ով և կազմել 23512.49 կետ:
Կարդալ ավելին »Զրպարտությունից և սաբոտաժից պաշտպանվելն ընկերությունների օրենսդրորեն երաշխավորված իրավունքն է․ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցության հայտարարությունը
ԱՃԹՆ արդյունաբերական խմբակցությունը բարձր է գնահատում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակներում պետական լիազոր մարմինները և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող խմբակցությունների հետ տարիների համատեղ, արդյունավետ աշխատանքը։ Համոզված ենք, որ միասին անցած ճանապարհը, կառուցողական համագործակցությամբ ամրապնդված փոխըմբռնումը հիմք է տալիս խմբակցությունների միջև հնարավոր տարաձայնությունները քննարկել անկեղծ և հանրության համար թափանցիկ երկխոսության ձևով։ Սրանից ելնելով` անհրաժեշտ ենք համարում արձագանքել ԱՃԹՆ քաղաքացիական հասարակության խմբակցության վերջին ...
Կարդալ ավելին »Համաշխարհային կենտրոնական բանկերը մեկ ամսում 12 տոննա ոսկի են գնել
Ապրիլին, Համաշխարհային Ոսկու Խորհրդի (WGC) նախնական գնահատականների համաձայն, համաշխարհային կենտրոնական բանկերը իրենց ոսկու և արտարժույթի պահուստներում ոսկու ծավալը մեծացրել են 12 տոննայով։ Սա պակաս է նախորդ տարվա ընթացքում ամսական միջին գնումների ծավալից (28 տոննա), նշում է WGC-ի վերլուծաբան Կրիշան Գոպաուլը։ Հնարավոր է՝ գնումների դանդաղումը տարեսկզբից ի վեր ոսկու գների արագ աճի արձագանք է։ Չնայած նույնիսկ այս աճը, հավանաբար, կենտրոնական բանկերին ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ