Լուրեր

Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 100 անօդաչու թռչող սարք։ Այդ մասին հաղորդում է The Times of Israel-ը` վկայակոչելով բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինին։ Նա նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը աշխատում է դրանք խոցելու ուղղությամբ։  Նշվում է, որ մի քանի ժամ կպահանջվի, մինչև Իրանից արձակված անօդաչու թռչող սարքերը հասնեն Իսրայել։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը դեռ կշարունակվի տասնամյակներ. փորձագետ

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է, որ այս փուլում համագործակցությունն ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև կարելի է բացառել, այստեղ հիմնական խնդիրն այն է՝ արդյոք հնարավոր կլինի՞ կարգավորել տնտեսական և քաղաքական հակամարտությունը, թե՞ այն դուրս կգա վերահսկողության շրջանակներից, և մարդկությունը կկանգնի շատ ավելի բարդ իրավիճակների առջև։  «APRI Armenia» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենիամին Պողոսյանն անդրադարձավ Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առկա լարված հարաբերություններին ...

Կարդալ ավելին »

ԻՀՊԿ-ն «վճռական և կոշտ պատասխան» է խոստացել Իսրայելի հարձակմանը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ուղերձ է հղել Իրանի տարածքի վրա Իսրայելի հարձակումների առնչությամբ՝ վճռորոշ պատասխան խոստանալով հարվածներին։ Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ցավակցություն հայտնելով իսրայելական հարվածներից ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի զոհվելու կապակցությամբ՝ ԻՀՊԿ-ն նշել է, որ պատրաստ է լիակատար ուժով և զգոնությամբ «վճռական և կոշտ պատասխան տալ» Իսրայելի հարձակմանը։ «Ահաբեկչական նման գործողություններին և հանցավոր միջադեպերին ...

Կարդալ ավելին »

Իսրայելական հարվածների նոր ալիքը թիրախավորել է իրանական այլ քաղաքներ

Թեհրանին և Սպահանին հասցրած հարվածներից հետո Իսրայելը կրկին թիրախավորել է Իրանում գտնվող օբյեկտներ։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը դիմակայում են հարձակմանը։ Այդ մասին հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանի հարավ-արևմտյան Խուզեստանի նահանգի Ահվազ քաղաքում երեք պայթյուն է լսվել։ The Associated Press գործակալությունը հաղորդում է, որ հարվածներ են հասցվել նաև Իրանի արևմուտքում գտնվող Քերմանշահ քաղաքին, որի բնակիչները հայտնել են ...

Կարդալ ավելին »

ԱԷՄԳ-ն հաստատել է Իսրայելի հարվածը Նաթանզի միջուկային օբյեկտին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ Իրանի դեմ Իսրայելի իրականացրած հարվածները խոցել են Նաթանզում գտնվող ուրանի հարստացման օբյեկտը։ ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին համապատասխան հայտարարությունը տարածել է X սոցիալական հարթակում։ «ԱԷՄԳ-ն ուշադիր հետևում է Իրանում տիրող խորապես մտահոգիչ իրավիճակին։ Գործակալությունը կարող է հաստատել, որ Նաթանզի օբյեկտը թիրախների շարքում է։ Գործակալությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ՝ ճառագայթման մակարդակի վերաբերյալ։ ...

Կարդալ ավելին »

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին, սպանվել է ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը

Իսրայելը վաղ առավոտյան հարվածներ է հասցրել Իրանին։ Մայրաքաղաք Թեհրանում պայթյուններ են լսվել։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը։ Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Թեհրանի բնակելի շենքերին։ Հարվածների հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին։ Թեհրանի Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայան մտնող բոլոր չվերթերը կասեցվել են։  Պայթյուններ են լսվել նաև Իրանի հյուսիսային Սպահանի նահանգում։ Իսրայելի ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունահանող տեխնիկան շուրջօրյա անվտանգ գործում է բաց հանքում․ ԶՊՄԿ-ի աշխատանքը

Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով։ Նման տեղեկություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։ Նշվում է, որ հսկա ինքնաթափերը և հանքարդյունահանող տեխնիկան կոորդինացված գործում են՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։

Կարդալ ավելին »

Հայաստանում տեղի կունենա HIF Yerevan 2025 միջազգային ներդրումային ֆորումը

Երևանում հունիսի 18-ին տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար ​​հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը:  Ֆորումը կազմակերպվել է երկխոսությունների միջոցով ներդրումների խթանման, ռազմավարական գործընկերությունների ձևավորման և կայուն զարգացմանը նպաստելու, ինչպես նաև տարածաշրջանի ու համաշխարհային հյուրընկալության քարտեզի վրա Հայաստանը, որպես մրցունակ ուղղություն, դիրքավորելու համար։  Ներդրումային ֆորումը ...

Կարդալ ավելին »

Ֆոտոշարք․ «Բենտոնիտի» հանքն ու կոմբինատի առօրյան

Իջևանի «Բենտոնիտ» կոմբինատը հիմնադրվել է 1967 թվականին։ Հանքանյութի տնտեսական նշանակությունը շատ մեծ է։ Այն լայն գործածություն ունի արդյունաբերությունում և կենցաղում։ «Բենտոնիտի» հանքն ու կոմբինատի առօրյան՝ ֆոտոշարքով․

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 11/06/25

Ասիական ֆոնդային բորսաների հունիսի 11-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսն աճել է 0.92%-ով և կազմել 38088.57 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 2785.41 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 3399.77 կետ, իսկ HANG SENG ինդեքսն աճել է 1.63%-ով և կազմել 24181.43 կետ:

Կարդալ ավելին »
ajax-loader