Լուրեր

Երևանի Վերին Անտառային փողոցում մասնակի փլուզում է տեղի ունեցել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 21-ին ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 154/8 շենքի մոտակա քարե պարիսպը մասնակի փլուզվել է, առկա է ամբողջ պատի փլուզման վտանգ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային ...

Կարդալ ավելին »

Լոռիում ապօրինի անտառահատման դեպքով վարույթներին տրվել է մեղադրական եզրակացություն

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պահաբաժիններից ապօրինի ծառահատումներ կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ 2021 թ. հունիսի 14-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացված անտառխախտման արձանագրության հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 21-03-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.40%-ով և կազմել 1987.70 դոլար, արծաթի գինն աճել է 0.35%-ով և կազմել 22.69 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.16%-ով և կազմել 994.60 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ Նոուրուզի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքում հրապարակված ուղերձից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ վսեմություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, ...

Կարդալ ավելին »

Արցախում ավելի քան 700 տնտեսավարող դադարեցրել է աշխատանքը շրջափակման պատճառով

Արդեն 100 օր Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախում  782 տնտեսավարող սուբյեկտներ դադարեցրել են իրենց գործունեությունը,  ինչի հետևանքով հազարավոր մարդիկ դարձել են գործազուրկ։ Շրջափակման հետևանքով նվազել են նաև Արցախի հարկային եկամուտները։ Արցախի պետբյուջեի հարկային մուտքերի և եկամուտների վնասների չափի, գործունեությունը լրիվ կամ մասնակի դադարեցրած տնտեսվարողների ու այդ պատճառով աշխատանքից զրկված անձանց թվի, ինչպես նաև իրականացվող աջակցության ծրագրերի ընթացքի վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցին մանրամասներ է ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են․ 21-03-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.31%-ով և կազմել 66.83 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 2.29%-ով և կազմել 73.11 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ․ 21-03-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.02%-ով և կազմել 2274.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.37%-ով և կազմել 8697.50 դոլար, կապարի գինն աճել է 1.36%-ով և կազմել 2118.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.43%-ով և կազմել 22797.00 դոլար, անագի գինն աճել է 1.07%-ով և կազմել 22750.00 ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներն աճել են. 21-03-23

Եվրոպական ֆոնդային բորսաների մարտի 20-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են: Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.12%-ով և կազմել 14933.38 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.27%-ով և կազմել 7013.14 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.93%-ով և կազմել 7403.85 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 3.25%-ով և կազմել 979.83 կետ:

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ․ 20-03-23

Ասիական ֆոնդային բորսաների մարտի 21-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 1.42%-ով և կազմել 26945.67 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 1.54%-ով և կազմել 1929.30 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.48%-ով և կազմել 3234.91 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 2.65%-ով և կազմել 19000.71 կետ:

Կարդալ ավելին »

Շվեյցարական UBS-ը ձեռք է բերել մրցակից Credit Suisse բանկը

Շվեյցարական UBS բանկի կողմից մրցակից Credit Suisse բանկի ձեռքբերումից հետո Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկը հայտարարել է, որ բանկերն «ապահով» են: Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ կարգավորող մարմիններն ամեն բան անում էին, որպեսզի գործարքը կայանա: Գործարքը կնքվել է համաշխարհային ֆինանսական համակարգի կայունության հետ կապված մտավախությունների ֆոնին՝ հաշվի առնելով օրերս ամերիկյան երկու բանկերի սնանկացումը: BBC-ն նշում է, որ չնայած կարգավորող ...

Կարդալ ավելին »
ajax-loader