Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլոր երկրաբաններին եւ մեզ՝ ոլորտի մասնակիցներիս, Երկրաբանի օրվա կապակցությամբ։ Սա միայն երկրաբանների տոնը չէ։ Այս տոնը խորհրդանշում է մարդկության հազարամյա զարգացումը՝ քարե եւ բրոնզե դարից մինչեւ մեր օրերը։ Առաջին երկրաբանները քարը հողից հանած եւ աշխատանքային գործիք սարքած մարդիկ էին։ Հետո արդեն հայտնվեցին կավը, մետաղը, թանկարժեք քարերը։ Առանց երկրաբանության չկա հանքարդյունաբերություն, իսկ առանց հանքարդյունաբերության չէր կարող լինել ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կարող է ապակայունանալ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։ Այս հայտարարությունն արել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքով` Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետևանք։
Կարդալ ավելին »ԼՂ Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմը խախտվել է. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ զորակազմը Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում, զոհեր և վիրավորներ չկան։ Զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։ Այդ մասին նշված է ՌԴ ՊՆ ամենօրյա տեղեկագրում: «Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է Գորիս-Ստեփանակերտ երթուղով»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 30-03-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինն աճել է 0.25%-ով և կազմել 2386.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 9001.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 2138.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.29%-ով և կազմել 23199.00 դոլար, անագի գինն աճել է 0.40%-ով և կազմել ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներն աճել են․ 31-03-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 15522.40 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.06%-ով և կազմել 7263.37 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 7620.43 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 1006.43 կետ:
Կարդալ ավելին »Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի պաշտոնական իր էջում գրառում է կատարել և տեղեկացրել, որ Կառավարությունը դրական է արձագանքել երկրում կանանց խորհրդանող արձանների տեղադրման գաղափարին։Նախարարը, մասնավորապես, գրել է․ «Վերջերս խոսեցի մեր երկրում կանանց խորհրդանշող արձանների սակավության մասին։ Կառավարության նիստում այսօր հաստատված որոշումներից մեկով կպատրաստվի և Կոմիտասի անվան պանթեոնում կտեղադրվի գրող, հանրային գործիչ Շուշանիկ Կուրղինյանի կիսանդրին, որ գողացվել էր 2021 թվականին։Կիսանդրին ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են. 31-03-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 2.24%-ով և կազմել 74.34 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.44%-ով և կազմել 79.08 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 31-03-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.43%-ով և կազմել 32859.03 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 4050.83 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 12013.47 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 31-03-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.11%-ով և կազմել 1998.80 դոլար, արծաթի գինն աճել է 2.43%-ով և կազմել 24.07 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.12%-ով և կազմել 997.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »Մի քանի ժամով կդադարեցվի 3 մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 3-ին՝ ժամը 11:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 3 բազմաբնակարան շենքի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 4-ին՝ ...
Կարդալ ավելին »