Լուրեր

Նավթի գներն աճել են. 05-04-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.38%-ով և կազմել 81.11 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.02%-ով և կազմել 85.34 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 05-04-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 2.22%-ով և կազմել 2039.70 դոլար, արծաթի գինն աճել է 5.08%-ով և կազմել 25.24 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 4.14%-ով և կազմել 1034.40 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 05-04-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.13%-ով և կազմել 2370.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.86%-ով և կազմել 8751.00 դոլար, կապարի գինն աճել է 0.07%-ով և կազմել 2117.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.06%-ով և կազմել 23124.00 դոլար, անագի գինը նվազել է 4.01%-ով և կազմել 24995.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են. 05-04-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.59%-ով և կազմել 33402.38 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.58%-ով և կազմել 4100.60 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 12126.33 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը և արգելել արցախցիների վերադարձը Ստեփանակերտ

Ադրբեջանը խախտել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունը և արգելել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Հայաստանում մնացած մի խումբ արցախցիների վերադարձը  Ստեփանակերտ։ Այդ մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Մի քանի ամիս ընտանիքներից բաժանված 27 քաղաքացիական անձ՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 05-04-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.14%-ով և կազմել 15603.47 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 7344.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.50%-ով և կազմել 7634.52 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 983.46 կետ:

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում կան փակ ճանապարհներ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Այդ մասին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ ...

Կարդալ ավելին »

Մինչև աշուն աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված  տոմսերով՝ մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ: 2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությանը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ: Դպրոցական բաժանորդային համակարգի ներդրման ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և ուսուցիչների ...

Կարդալ ավելին »

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությամբ վիճակն արմատապես փոխվում է. Ռուսաստանի ԱԳՆ

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցությունից և Ռուսաստանի սահմանների հետ դաշինքի շփման գծի մեծանալուց հետո իրավիճակը Հյուսիսային Եվրոպայում արմատապես կփոխվի․ Մոսկվան սպառնալիքները զսպելու համար ստիպված կլինի ռազմատեխնիկական և այլ բնույթի պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը՝ կապված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության բոլոր գործընթացների ավարտի հետ: «Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան կրկնակի մեծանալու հետևանքով ...

Կարդալ ավելին »

ԱԺ հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնում հավանություն տվեց Անահիտ Մանասյանի թեկնածությանը

ՀՀ ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում հավանություն տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած թեկնածու Անահիտ Մանասյանի թեկնածությանը, որն այս պահին զբաղեցնում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: Մանասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 4 պատգամավոր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից միասնական ներկայացված թեկնածու Էդգար Ղազարյանի թեկնածությանը՝ 1 պատգամավոր: Մանասյանի թեկնածության կքննարկվի ...

Կարդալ ավելին »
ajax-loader