Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի․ տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարությունից։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն ...
Կարդալ ավելին »Լուրեր
Աշխարհի առաջնությունում ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել ...
Կարդալ ավելին »Հայաստանում մոտ 700 000 եկամուտ ստացող աշխատատեղ է գրանցված
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թվականի փետրվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 692 266, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 46 189-ով կամ 7.1%-ով: Միաժամանակ Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 ...
Կարդալ ավելին »Տավուշում կայացել է հանրակրթության ուսումնական հաստատությունների վերապատրաստված տնօրենների հանդիպում
Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Երևանի Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, տնօրենի տեղակալ Ինգա Վարդանյանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի կրթության վարչության պետ Մերուժան ...
Կարդալ ավելին »Հայաստանի պետական շահերի պաշտպանության հայցերով վերականգնվել է 11 միլիոն 106 հազար դրամի վնաս
Նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում։ Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ հրապարակելով 2022 թվականի գործունեության մասին հաղորդում։ Դատախազության ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, սոցիալական ապահովության բնապահպանության, ընդերքօգտագործման, առողջապահության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները: «Պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական ...
Կարդալ ավելին »Ապրիլի 15-ից նոր ավտոբուսները կհամալրեն քաղաքային տրանսպորտ ցանցը
Ապրիլի 15-ից նոր ձեռք բերված առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը։ Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։ «Ավտոբուսների ամբողջ շարժակազմը այստեղ է։ Մեզ մնացել է ընթացակարգային աշխատանքներ, և ապրիլի 15-ից առաջին ավտոբուսները կհամալրեն քաղաքային երթևեկության ցանցը»,- ասաց Հովհաննիսյանը։ Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ այս ամբողջ շարժակազմով կարող են պնդել, որ քաղաքային տրանսպորտի ...
Կարդալ ավելին »Նավթի գներն աճել են․ 04-04-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.34%-ով և կազմել 80.80 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 1.23%-ով և կազմել 85.32 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 04-04-23
NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 1.14%-ով և կազմել 1995.40 դոլար, արծաթի գինն աճել է 0.84%-ով և կազմել 24.02 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 993.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ․ 04-04-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 2397.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.85%-ով և կազմել 8917.00 դոլար, կապարի գինն աճել է 0.40%-ով և կազմել 2115.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.95%-ով և կազմել 23372.00 դոլար, անագի գինն աճել է 0.79%-ով և կազմել 26040.00 ...
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներ․ 04-04-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.98%-ով և կազմել 33601.15 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 4124.51 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 12189.45 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »