Լուրեր

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ․ 25/06/25

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ հունիսի 25-ին բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.4 դրամով և կազմել 386.08 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.78 դրամով և կազմել 442.6 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0145 դրամով և կազմել 4.9314 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.94 դրամով և կազմել 516.54 դրամ: Ինչ վերաբերում է ...

Կարդալ ավելին »

Գլոբալ բունկերային ընկերություն՝ Սաուդյան Արաբիայում․ արքայազնի հավակնոտ ծրագրերը

Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլ-Ազիզ բին Թուրկի Ալ Սաուդը հիմնել է երկրում առաջին գլոբալ բունկերային (նավերի վառելիքով և շարժիչի յուղերով լիցքավորման) ընկերությունը՝ Eleven Energy-ն։ Այդ մասին Ship&Bunker հրատարակությանը հայտնել է կոնցեռնի ներկայացուցիչը։ Eleven Energy-ի կայքի տեղեկությամբ՝ ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված կլինի Էր-Ռիադում, իսկ մասնաճյուղերը՝ սաուդական Դամամում և Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում։ Ընկերության ղեկավար է նշանակվել Քրիս Թոդը, որը նախկինում ղեկավարել է Delta ...

Կարդալ ավելին »

3 տարբերակ` նոր Toyota Corolla Touring-ից

Toyota Corolla-ի հաջորդ սերունդը պետք է ներկայացվի 2026 թվականին։ Մոդելը հասանելի կլինի երեք տարբերակով՝ սեդան, հեչբեք և ունիվերսալ։ Այս դեպքում Corolla Touring ունիվերսալ տարբերակը կդառնա առանձին ենթաընտանիք, որը կներառի բազային, քրոսովեր և նույնիսկ սպորտային տարբերակներ։ BestCarWeb կայքի տվյալներով,որը հայտնի է ճապոնական ավտոարդյունաբերության ներսից ստացված տեղեկություններով, նոր սերնդի Corolla-ի ստեղծողները հատուկ ուշադրություն են դարձրել օգտագործման հարմարությանը, տնտեսողությանը և էկոլոգիականությանը։ Բազային տարբերակը ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գնաճը կանխատեսվում է 3,1%՝  2025-ի վերջին․ ԵԱԶԲ

ԵԱԶԲ-ի կանխատեսումների համաձայն՝  Հայաստանի տնտեսությունը կկայունանա 5,5 տոկոս աճի հետագծի վրա, պահպանելով ներքին պահանջարկը՝ որպես զարգացման գլխավոր շարժիչ ուժ։ Այդ մասին ասվում է ԵԱԶԲ երկրների 2025-2027թթ. մակրոտնտեսական կանխատեսման մեջ։ Հայաստանում գնաճը կանխատեսվում է թիրախի մոտ՝ ողջ կանխատեսվող հորիզոնում, և 2025 թվականի վերջին կկազմի 3,1% ։ Դրամի միջին փոխարժեքն ընթացիկ տարում սպասվում է նախորդ տարվա մակարդակի՝ 392 դրամ մեկ դոլարի դիմաց։ ...

Կարդալ ավելին »

iPhone 17 Air-ի գերբարակ դիզայնը

2025 թվականի հունիսի 23-ին թողարկված iOS 26-ի երկրորդ բետա տարբերակը ծրագրավորողների համար պարունակում է ակնարկ Apple-ի նոր սմարթֆոնի՝ iPhone 17 Air-ի գոյության մասին: Ինչպես հայտնում է MacWorld-ը, համակարգի կոդում հայտնաբերվել են կլոուն ձկան (Clownfish) պատկերով պաստառներ՝ 1260×2736 պիքսել (կամ 420×912@3x) եզակի լուծաչափով: Այս լուծաչափը չի համապատասխանում գոյություն ունեցող iPhone-ի որևէ մոդելի, սակայն համընկնում է վերլուծաբան Մին-Չի Կուոյի 2024 թվականի կանխատեսումների ...

Կարդալ ավելին »

Երևանի կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացել ...

Կարդալ ավելին »

Հայտնաբերվել է ավելի քան 2 կիլոգրամ մարիխուանա

Հունիսի 19-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ տանն ապօրինի պահում և օգտագործում է կանեփից պատրաստված թմրանյութ: Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում զննություն կատարվեց նրա բնակության վայրում: Տան տանիքում հայտնաբերվեց չորացված-մանրացված զանգվածներով ապակե չորս տարա: Զանգվածների ընդհանուր քաշը կազմեց մոտ 2 կգ 150 գրամ: ...

Կարդալ ավելին »

Նավթի գներ․ 25/06/25

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 10.74%-ով և կազմել 66.84 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 10.59%-ով և կազմել 69.81 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ․ 25/06/25

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.16%-ով և կազմել 3366.80 դոլար, արծաթի գինը նվազել է 0.03%-ով և կազմել 36.09 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 1.76%-ով և կազմել 1291.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 25/06/25

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.89%-ով և կազմել 42581.78 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.96%-ով և կազմել 6025.17 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 19630.97 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »
ajax-loader