Հայաստանը նախորդ տարի ԵԱՏՄ ընդհանուր մաքսային բյուջեից ստացել է 2021 թվականի համեմատ 28 մլրդ դրամով պակաս գումար: Այդ մասին ասաց Հայաստանի Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: Նախարարը հայտնեց, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի պետական բյուջե մուտքագրված մաքսատուրքերի մասով նվազում է արձանագրվել: «Մաքսատուրքերը կազմել են 56 մլրդ 685 ...
Կարդալ ավելին »Լուրեր
FLYONE ARMENIA-ն առաջին 5 ամիսներին տեղափոխել է 400 հազար ուղևոր
FLYONE ARMENIA ընկերությունը 2023 թվականի 5 ամիսներին տեղափոխել է 400 հազար ուղևոր։ Հրավիրած ասուլիսում «FLYONE ARMENIA» ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը նշեց, որ մոտենում են տարվա կտրվածքով 1 մլն ուղևոր տեղափոխելու նշաձողին։ «Այս 400 հազար ուղևորի փոխադրման ցուցանիշը խոսում է այն մասին, որ ուղևորները վստահում են մեր ավիաընկերությանը, իսկ դա մեզ համար ամենակարևորն է։ Մյուս կողմից սա խոսում է ավիաընկերության ...
Կարդալ ավելին »Հայաստանը ԵՄ-ի հետ ակտիվորեն քննարկում է վիզաների ազատականացման թեման. Միրզոյան
Վիզաների ազատականացման թեման Հայաստանի և ԵՄ անդամ երկրների օրակարգի հարցերից է, քննարկվում ու գրեթե բոլոր դեպքերում աջակցություն է ստանում, սակայն պետք է ԵՄ-ի կոնսենսուսային դիրքորոշումը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Վիզաների ազատականացման թեման ակտիվորեն քննարկում ենք: Մեր և ԵՄ-ի կամ մեր և ...
Կարդալ ավելին »Իրանի քաղաքացին թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար Հայաստանում դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ.-ն օժանդակել է Իրանում բնակվող Մ.Մ.-ին՝ Իրանից Հայաստան տեղափոխել առանձնապես խոշոր չափերի՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց, այնուհետև արտահանել Նիդերլանդների Թագավորություն: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում (Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն) քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ...
Կարդալ ավելին »Հայաստանը նոր դեսպանություններ կբացի տարբեր երկրներում
Հայաստանը մտադիր է նոր դեսպանություններ բացել, նույնիսկ կան արդեն պայմանավորվածություններ: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին: «Նորերը բացելու մասին մտածում ենք: Նույնիսկ պայմանավորվածություններ ունենք: Հուսամ Ուրուգվայում առաջիկայում կունենանք»,-ասաց Միրզոյանը: Ըստ նախարարի՝ կան երկրներ, որտեղ կարող են լինել դիվանագիտական գրասենյակներ, որոնց աստիճանը հետագայում կարող ...
Կարդալ ավելին »Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Վաշինգտոնում
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով։ Ինչպես հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը, քննարկումների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ «Այլ մանրամասներ լրացուցիչ կհայտնենք»,- նշեց ԱԳՆ մամուլի ...
Կարդալ ավելին »FLYONE ARMENIA-ն օդանավերից մեկը կանվանակոչի Արամ Խաչատրյանի անունով
FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 6-ից սկսում է Երևան- Թեհրան-Երևան երթուղով չվերթները։ Թռիչքի մեկնարկը նշանավորվելու է կարևոր իրադարձությամբ։ Հունիսի 6-ին լրանում է մեծագույն կոմպոզիտորներից մեկի՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակը և ավիաընկերությունը որոշել է օդանավերից մեկն անվանակոչել Արամ Խաչատրյանի անունով։ Հրավիրած ասուլիսում այս մասին նշեց FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։ «Մենք կապի մեջ ենք կոմպոզիտորի ընտանիքի հետ, ունենք համաձայնություն։ Կարծում եմ, որ ...
Կարդալ ավելին »Ամուլսարի շահագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի ՀՆԱ-ում․ ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) հրապարակել է 2023-2025 թվականների մակրոտնտեսական կանխատեսումը, որի բազային սցենարով Հայաստանում ՀՆԱ-ի աճը 2023 թվականին կկազմի 7,5%, իսկ 2024 թվականին՝ 5,1%: «Ակնկալվում է, որ Ռուսաստանի Դաշնությունում առկա իրավիճակի եւ տնտեսական հեռանկարների բարելավումը դրական ազդեցություն կունենա երկիր մտնող փոխանցումների ծավալի եւ արտաքին պահանջարկի վրա։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումների ծավալն այս տարի կարող է աճել 30%-ով։ Ամուլսարի հանքավայրում աշխատանքը վերսկսելու որոշումը ...
Կարդալ ավելին »Հնդկաստանում գնացքների ողբերգական վթարից 3 օր անց ապրանքատար գնացք է դուրս եկել ռելսերից
Հնդկաստանի Օդիշայի նահանգի Բարգարհ շրջանում կրաքարեր տեղափոխող ապրանքատար գնացքը դուրս է եկել ռելսերից, գնացքի 5 վագոնները շրջվել են: Այս մասին հաղորդում է Times of India պարբերականը: Ըստ իշխանությունների՝ դեպքը տեղի է ունեցել մասնավոր երկաթգծի վրա Դունգրիի կրաքարի հանքերի և ցեմենտի գործարանի միջև: Իշխանություններն ընդգծել են, որ այս երկաթգիծը վերահսկվում է բացառապես մասնավոր ընկերության կողմից, և Հնդկաստանի երկաթգծային ընկերությունը դրա հետ որևէ ...
Կարդալ ավելին »Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն
Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական ...
Կարդալ ավելին »