Լուրեր

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով աշխատանքային խումբ

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել է դրա կազմը։ Այդ մասին տեղեկացավ e-gov.am կայքէջից։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետը` Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու, փոքր մոդուլյար ռեակտորներ ...

Կարդալ ավելին »

Այս տարի ևս մեծ է Սևանա լճի կանաչելու հավանականությունը․ ՇՄ նախարար

Սևանա լճի մակարդակի բարձրացման խնդիրը ոչ միայն Շրջակա միջավայրի նախարարության, այլ բոլորիս գլխավոր խնդիրն է։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այդ մասին ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։ «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, մարզպետների հետ այս ուղղությամբ ակտիվ աշխատում ենք և համատեղ քննարկումներ ևս ունեցել ենք։ Քանի որ այս պահին ջրային ...

Կարդալ ավելին »

Չինական ընկերությունը քննարկել է ՀՀ-ում շինարարությանը մասնակցելու հնարավորությունը

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Չինաստան կատարած այցի շրջանակում հանդիպել է «CITIC Construction» ընկերության փոխնախագահ Յան Ցզյանցյանի հետ։ Այդ մասին հայտնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ընկերության մասնակցության հնարավորությունը ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվող միջոցառումներում, մասնավորապես՝ ճանապարհաշինության, բնակարանաշինության և ջրամբարաշինության ուղղություններով։

Կարդալ ավելին »

Գողացվել, վնասվել է մոտ 660 ճանապարհային նշան. տուգանքները խստացվում են

Հայաստանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգի խախտման, ինչպես նաև ենթակառուցվածքները վնասելու համար կիրառվող տուգանքների չափերը նախատեսվում է բարձրացվել: Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: «Նախագծերը նպատակ ունեն նախևառաջ ...

Կարդալ ավելին »

Սոթքի բաց հանքում աշխատանքները դադարեցված են, բայց փակ հատվածում շարունակվում են․ մարզպետ

Սոթքի հանքավայրի բաց հատվածում աշխատանքները դադարեցվել են անվտանգային խնդիրների պատճառով, բայց փակ հանքում շարունակվում են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ «Ընդհանուր առմամբ՝ մարզի սահմանամերձ շրջաններում կրակոցների ինտեսիվությունը նվազել է։ Ինչ վերաբերվում է Սոթքի հանքավայրին, ապա բաց հատվածում աշխատանքներն անվտանգային խնդիրների պատճառով դադարեցվել են, բայց փակ հանքում շարունակվում են։ Այսինքն՝ Սոթքի հանքավայրը մասնակի աշխատում է»,- ասաց ...

Կարդալ ավելին »

Կախովսկի ՀԷԿ-ի փլուզման պատճառով 700-ից ավելի մարդ է տարհանվել. ջուրը շարունակում է հեղեղել բնակավայրերը

Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Խերսոնի մարզի Կախովսկի հիդրոէլեկտրակայանի գնդակոծության պատճառով ջուրը սկսել է լցվել Դնեպր գետի ափին գտնվող բնակավայրերը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ից, այս մասին հայտնել է Խերսոնի մարզի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը: Ըստ պաշտոնյայի՝ Դնեպրի արևմտյան ափին գտնվող շուրջ 16 հազար մարդ աղետի գոտում է: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 7:30-ի (Երևանի ժամանակով 8:30-ի) ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը և Լատվիայի դեսպանը քննարկել են գործակցության հնարավորությունը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիթ Մեդնեին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրերի իրականացումը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 06-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.36%-ով և կազմել 71.89 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.00%-ով և կազմել 76.52 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներն աճել են․ 06-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.84%-ով և կազմել 1975.30 դոլար, արծաթի գինն աճել է 0.55%-ով և կազմել 23.68 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 2.98%-ով և կազմել 1040.10 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 06-06-23

 Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.86%-ով և կազմել 2244.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.19%-ով և կազմել 8335.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 2028.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 20898.00 դոլար, անագի գինը նվազել է 0.34%-ով և կազմել 25565.00 ...

Կարդալ ավելին »
ajax-loader