Լուրեր

500 000 դոլար պարտքի դիմաց ՊՆ-ն ստացել է շինությունը և 1 ամիս անց 90 000 դոլարով վաճառել այլ բանկի

Պաշտպանության նախարարությունը «Կրեդիտ-Երևան բանկ» ՍՊ ընկերությունից, պետության հանդեպ ունեցած 500 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց, 2004 թվականին ստացել է Ընկերությանը պատկանող 441,01 քմ մակերեսով շինությունը և նույն գույքը մեկ ամիս անց՝ 90 հազար ԱՄՆ դոլարով՝ 410 հազար ԱՄՆ դոլարով պակաս, վաճառել «Անելիք բանկ» ՍՊԸ-ին: Այդ մասին տեղեկացնում է Դատախազությունը: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) ...

Կարդալ ավելին »

Առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել. Անահիտ Ավանեսյանը շնորհավորել է Բուժաշխատողի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձը հրապարակվել է նախարարի «Ֆեյսբուքի» էջում: «Սիրելի՛ բուժաշխատողներ, ի սրտե շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեզ մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում։ Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։ Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների վաճառքի դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք  ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։ Շաքարավազի և  հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու  ուղղակի ...

Կարդալ ավելին »

Երևանի Բուսաբանական այգում հրդեհի հետևանքով ծառեր են այրվել (լուսանկարներ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 20-ին ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսները նվազել են․ 21-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 16111.32 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.27%-ով և կազմել 7294.17 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.25%-ով և կազմել 7569.31 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 1042.91 կետ:

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսները նվազել են․ 21-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 34053.87 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 4388.71 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 13667.29 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 21-06-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.49%-ով և կազմել 2230.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.09%-ով և կազմել 8548.00 դոլար, կապարի գինն աճել է 0.52%-ով և կազմել 2144.50 դոլար, նիկելի գինը նվազել է 2.06%-ով և կազմել 22039.00 դոլար, անագի գինը նվազել է 0.20%-ով և կազմել 26847.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գները նվազել են. 21-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.70%-ով և կազմել 1947.90 դոլար, արծաթի գինը նվազել է 3.38%-ով և կազմել 23.19 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 1.33%-ով և կազմել 961.90 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 21-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.72%-ով և կազմել 71.48 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.25%-ով և կազմել 76.14 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է աղետների ռիսկի կառավարման դրամաշնորհային մրցույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երիտասարդության ոլորտում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, դրամաշնորհային ծրագրի նպատակն է երիտասարդության շրջանում բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացումը, առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության տարածումը, առաջին օգնության ցուցաբերման հմտությունների վերաբերյալ գործնական և տեսական դասընթացների և վարժանքների կազմակերպումն ու համանման նախաձեռնությունների խրախուսումը: «Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը (կազմակերպությունը) ...

Կարդալ ավելին »
ajax-loader