ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի մաքսային ծառայողների իրականացրած ուսումնասիրության արդյունքում հսկողություն է սահմանվել Ղրղզստանի Հանրապետությունում հաշվառված երկու բեռնատար տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Այսպես, ԵԱՏՄ մաքսային օրենսդրության պահանջների համաձայն, օրերս մաքսային կետ-բաժնում հսկողություն իրականացնելու նպատակով նշված բեռնատար տրանսպորտային միջոցներն ուղարկվել են խորը զննման անգար։ Արդյունքում պարզվել է, որ տարանցման հայտարարագրերում բեռների վերաբերյալ տեղեկատվությունը ճշգրիտ չէ։ Տրանսպորտային միջոցներից մեկում հայտնաբերվել է ...
Կարդալ ավելին »Լուրեր
Հռոմի պապը հիվանդանոցում 9 օր անցկացնելուց հետո դուրս է գրվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից՝ որովայնի ճողվածքի վիրահատությունից ինն օր հետո: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Ըստ վիրահատող բժշկի՝ Հռոմի պապը շատ լավ առողջական վիճակում է գտնվում և կարող է ճանապարհորդել: Ֆրանցիսկոս պապն օգոստոսի սկզբին նախատեսում է այցելել Պորտուգալիա, իսկ օգոստոսի վերջին՝ Մոնղոլիա: 2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել էին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ ...
Կարդալ ավելին »ՊՆ-ին կցված «հատուկ նշանակության» հողամասը օտարվել է քաղաքացուն. նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, 2014 թվականի հուլիսի 24-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով, խախտելով մի շարք կարգավորումներ, նախարարությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղում գտնվող 1198,09 քմ մակերեսով անշարժ գույքը և «հատուկ նշանակության» 6.0536 հա հողամասն ուղղակի վաճառքով՝ 8 մլն 717 հազար 184 դրամով, վաճառել են քաղաքացի Ա.Ս.-ին: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ...
Կարդալ ավելին »Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Վաշինգտոնում։ Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Որքան էլ դժվար, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր աշխատանքները պետք է լինեն շարունակական, այս հարցում մենք պետք է լինենք հետևողական։ Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ...
Կարդալ ավելին »ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: ...
Կարդալ ավելին »Հակոբ Արշակյանն օտարերկրյա գործարարների հետ քննարկել է բնակելի թաղամասերի կառուցման հնարավորությունները
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների՝ Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին։ Այդ մասին հայտնել է Հակոբ Արշակյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների ...
Կարդալ ավելին »Հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները
Սանկտ Պետերբուրգում hունիսի 15-ին տեղի է ունեցել հերթական եռակողմ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Իգոր Կրասնովին կրկին նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար: Դրա հետ մեկտեղ, սակայն, Աննա Վարդապետյանը մտահոգություն է հայտնել Հայաստանի ...
Կարդալ ավելին »Եվրոպական ինդեքսներ. 16-06-23
Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.13%-ով և կազմել 16290.12 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.51%-ով և կազմել 7290.91 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.34%-ով և կազմել 7628.26 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.79%-ով և կազմել 1054.30 կետ:
Կարդալ ավելին »Ամերիկյան ինդեքսներն աճել են. 16-06-23
ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 34408.06 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.22%-ով և կազմել 4425.84 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.15%-ով և կազմել 13782.82 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...
Կարդալ ավելին »LME. գունավոր մետաղների գներ. 16-06-23
Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 2249.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.58%-ով և կազմել 8558.00 դոլար, կապարի գինն աճել է 0.61%-ով և կազմել 2130.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.20%-ով և կազմել 22993.00 դոլար, անագի գինն աճել է 1.73%-ով և կազմել 27225.00 ...
Կարդալ ավելին »