Լուրեր

Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 տոկոս. ՀԲ զեկույց

Հրապարակվել է ՀԲ-ի Գլոբալ տնտեսական հեռանկարներ զեկույցը: Համաշխարհային բանկի Գլոբալ տնտեսական հեռանկարների հունիսյան զեկույցը կանխատեսում է, որ 2023-ին Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 1,4%։ Հայաստանում տնտեսական աճը 2023-ի համար գնահատվում է 4.4 %, 2024-ին՝ 4.8%, իսկ 2025-ին՝ 5.0%։

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կանխել է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի արտահանման մաքսանենգության դեպք․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օրերս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկատվությունը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲ ընկերության «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում Հայաստանի Հանրապետությունից Ավստրալիա առաքվող միջազգային սուրհանդակային առաքանին ենթարկել են մաքսային հսկողության: Առաքանու զննման արդյունքում, ի թիվս այլ ապրանքների, հայտնաբերվել է «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի զանգվածով լցված կազմերով պատրաստված  2 գիրք, որոնց  ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Հարությունյանին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վահագն Հարությունյանին 2023 թվականի հունիսի 12-ից նշանակել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:

Կարդալ ավելին »

Հայաստանի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները՝ զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող էլեկտրոնիկայի համար

Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող պրոցեսորների, միկրոսխեմաների և այլ էլեկտրոնիկայի համար։ Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով ոլորտում իր աղբյուրներին, փոխանցում է Meduza-ն։ Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը հստակեցրել է, որ ռուսական ընկերությունները վերջին երկու շաբաթներին սկսել են բախվել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի ծածկագրով վճարումների արգելափակմանը։ Կառավարությանը մոտ մեկ այլ աղբյուր էլ նշել ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 07-06-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 0.60%-ով և կազմել 71.46 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.74%-ով և կազմել 75.95 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 07-06-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինն աճել է 0.20%-ով և կազմել 1979.30 դոլար, արծաթի գինը նվազել է 0.21%-ով և կազմել 23.63 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.28%-ով և կազմել 1043.00 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 07-06-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 1.52%-ով և կազմել 2210.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.05%-ով և կազմել 8339.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.10%-ով և կազմել 2026.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.33%-ով և կազմել 20968.00 դոլար, անագի գինն աճել է 0.21%-ով և կազմել 25618.00 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներն աճել են․ 07-06-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 33573.28 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.24%-ով և կազմել 4283.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 13276.42 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ․ 07-06-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 15992.44 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.11%-ով և կազմել 7209.00 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 7628.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 1038.18 կետ:

Կարդալ ավելին »

Կապան-Քաջարան ճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները հունիսի 7-ի ժամը 10:00-ից իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։  Այդ մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Կարդալ ավելին »
ajax-loader