Լուրեր

Աշխարհի երկրներն իրենց ոսկին վերադարձնում են ՌԴ-ի արժութային պահուստների արգելափակման պատճառով. Reuters

Աշխարհի երկրների ավելի ու ավելի շատ կենտրոնական բանկեր են տուն վերադարձնում նախկինում արտասահմանյան բանկերում պահվող ոսկին։ Դրանով նրանց ձգտում են խուսափել Արևմուտքի երկրների կողմից ոսկեարժութային պահուստների արգելափակման սցենարներից, ինչը պատահել է Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ ծավալելու պատճառով։ Հուլիսի 10-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Invesco ներդրումային ընկերության ուսումնասիրությունը։ Բանկային ճյուղում «լայն տարածում» է ստացել «արտասահմանյան երկրների ...

Կարդալ ավելին »

«Սյունիքը» պարգևատրել է Առաջին խմբի փոխչեմպիոն թիմին

«Սյունիք» ՖԱ-ն պարգևատրել է Գորիսի ֆուտբոլի թիմի աղջիկներին։ Այդ մասին տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը։ «Այցելել էինք Գորիս՝ շնորհավորելու «Սյունիք-աղջիկներ» թիմին՝ Հայաստանի Առաջին խմբի փոխչեմպիոն դառնալու առթիվ: Ակումբի ղեկավարության որոշմամբ՝ աղջիկները պարգևատրվեցին»,- նշված է տարածած հաղորդագրությունում

Կարդալ ավելին »

Վարչապետը ծանոթացել է Հրազդանում կատարվող կառուցապատման աշխատանքներին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ այցի ընթացքում Հրազդան քաղաքում ծանոթացել է Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: «Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում ...

Կարդալ ավելին »

Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։ Իրանական IRNA գործակալությունը հայտնում է, որ Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նորանշանակ դեսպանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։ Նշվում է, որ դեսպանի հետ հանդիպմանն Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է Իրանի կառավարության քաղաքականությունը հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու վերաբերյալ։  

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին

Հունիսի վերջին և հուլիսի սկզբին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Ադրբեջանում կալանավորված հայ ռազմագերիներին, այլ պահվող անձանց՝ այդ թվում նաև վերջերս ձերբակալված 2 զինծառայողներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշեց , որ հայ ռազմագերիների հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, նրանց հնարավորություն է տրվել ...

Կարդալ ավելին »

Գործարկվել է պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը

Պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ քաղաքացիների շրջանում տեղեկացվածության բարձրացման և շահառուների թվի մեծացման նպատակով վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը գործարկել է Պետական աջակցության ծրագրերի իրազեկման հարթակը։ Այն հասանելի է https://irazekum.am/ հասցեով, ինչպես նաև Irazekum / State programs անվամբ հեռախոսային հավելվածի տեսքով, որը հնարավոր է ներբեռնել Google Play և App Store հարթակներից։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տարածած ...

Կարդալ ավելին »

Արտարժույթների փոխարժեքներն այսօր՝ հուլիսի 10-ին

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 10-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 383 դրամ նվազագույն և 385 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 387.50 դրամ նվազագույն և 390 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 412 դրամ նվազագույն և 419 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 424 դրամ նվազագույն և 430 դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ ռուսական ...

Կարդալ ավելին »

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնը

Հուլիսի 9-ի երեկոյան Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն անցկացվեց Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հյուրերի ցանկում կային ինչպես օտարազգի անձիք, այնպես էլ հայ հայտնիներ, ինչպիսիք են Սամվել Թադևոսյանը, Ներսես Ավետիսյանը, Հրաչ Քեշիշյանը և ուրիշներ։ «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական փառատոնը անցկացվելու է հուլիսի 9-16-ը։ Փակման արարողությունը կլինի հուլիսի 16-ին։ Նույն օրը կհայտարարվեն այս տարվա հաղթողների անունները:

Կարդալ ավելին »

Շենքերի տանիքներին շինություն չպետք է կառուցվի. Ավինյան

 Շենքերի տանիքներին այլևս ապօրինի շինություններ չպետք է կառուցվեն: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ անդրադառնալով պատմամշակութային շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման հարցին: «Համատիրությունը պարտավոր է իրականացնել հուշարձան-շենքի տանիքին կառուցված մանսարդի քանդման աշխատանքները, և մենք էլ հանձն ենք առնում օգնել այդ աշխատանքներն իրականացնելուն»,- նկատեց նա։ Ավինյանն ընդգծեց՝ շենքերի տանիքներին որևէ ապօրինի շինարարություն այլևս  չպետք է ...

Կարդալ ավելին »

Պոլիտեխնիկը հրաժեշտ է տալիս իր 90-րդ ուստարվա շրջանավարտներին․ հոբելյանական երեկո՝ հուլիսի 12-ին

2023 թվականի Պոլիտեխնիկի` 90-րդ ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր հոբելյանական երեկոն տեղի կունենա հուլիսի 12-ին, ժամը 19:00-ին՝ Պոլիտեխնիկի բակում: Միջոցառումը բաղկացած է լինելու պաշտոնական և համերգային մասերից: Այս տարվա ավարտական միջոցառումը տարբերվելու է իր հոբելյանական բնույթով: Ֆրանիսայից Հայաստան` հատուկ Պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտների համար: *Այս տարվա հոբելյանական ավարտական երեկոյի համերգային հատվածը կապահովի երիտասարդության շրջանում #թրենդային դարձած #ԼադաՆիվա բենդը:

Կարդալ ավելին »
ajax-loader